Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Աննա Հակոբյանը այցելել է Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհուրդ

Հասարակություն

Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հունիսի 27-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհուրդ, հանդիպում ունեցել ֆինանսական կոմիտեի նախագահ, պատգամավոր Էրիկ Սիոտիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը և Էրիկ Սիոտիին մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Վարչապետի տիկինը պատգամավոր Սիոտիին հրավիրել է Հայաստան, որը սիրով ընդունվել է կոմիտեի նախագահի կողմից։

Պատգամավոր Սիոտին բացման խոսքում ողջունել է Հակոբյանի այցը, պատմել դեպարտամենտական խորհրդի շենքի հիմնադրման պատմությունը։ Սիոտին նշել է, որ իրենք բարձր են գնահատում վարչապետի տիկնոջ անցած ճանապարհը, ծանոթ լինելով նրա ուղուն՝ լրագրողական աշխատանք ծավալելուց մինչև պատերազմի օրերին նրա գործունեությունը։

«2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ տիկին Հակոբյանը բացառիկ օրինակ ցույց տվեց անձնազոհություն և հայրենասիրության՝ ջոկատ ձևավորելով և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելով»,- ընդգծել է Սիոտին։ Պատգամավորի խոսքով՝ ներդրում ունենալով Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծի ընդունման գործում, այժմ էլ ինքը ակտիվորեն աշխատում է դատապարտումը քրեականացնելու օրինագծի մշակման ուղղությամբ։

Դեպարտամենտական խորհրդում ունեցած ելույթում Աննա Հակոբյանը նախ շնորհավորել է Էրիկ Սիոտիին օրեր առաջ կայացած ընտրություններում կոմիտեի նախագահ վերընտրվելու կապակցությամբ։

«Վստահ եմ, ինչպես պաշտոնավարման նախորդ 15 տարիների ընթացքում, այնպես էլ ապագայում կշարունակեք Ձեր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում՝ որպես հայ ժողովրդի սիրելի բարեկամը։ Հավատացած եղեք, որ բարձր ենք գնահատում Ձեր հայանպաստ գործունեությունը՝ հայ ժողողվրդին հուզող հարցերը ինչպես խորհրդարանական, այնպես էլ տարբեր շրջանակներում բարձրաձայնելու համար»,- ընդգծել է վարչապետի տիկինը։

Աննա Հակոբյանի խոսքով՝ դիվանագիտական ամուր հարաբերություններից բացի Ֆրանսիան և Հայաստանը ձևավորել են արդյունավետ համագործակցություն նաև կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի ոլորտներում: «Ապակենտրոնացված համագործակցության կայացվածության մասին է վկայում նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների անցկացումը, որի հերթական նիստը կանցկացվի հունիսի 29-30-ը Լիոնում։ Առանձնակի ցանկանում եմ նշել, որ այս շրջանակում Ալպ-Մարիտիմ դեպարտամենտի քաղաքների հետ Հայաստանի գործակցությունն ունի իր ուրույն տեղը: Զբոսաշրջային ծառայությունների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառներում Ալպ- Մարիտիմ դեպարտամենտի ունեցած հաջողությունները և փորձը, կարծում եմ, այդ ոլորտներում Հայաստանի հետ գործակցության նոր ծրագրեր կարող են նախանշել», - շեշտել է Հակոբյանը։

Դեպարտամենտական խորհրդում Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել Հայաստան-սփյուռք կապերի զարգացման հարցեր, ներկաներին հրավիրել այցելել Հայաստան։

 

ԶԻԼ-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում․ Երևանի քաղաքապետարան
1 ոսկի և 3 բրոնզ. հայ մարզիկները մեդալներով են վերադարձել
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհները
Օձերի վերաբերյալ 6 ահազանգ է ստացվել ԱԻՆ-ում
Օրվա աստղագուշակ
Հայտնի է Փյունիկի մրցակիցը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում
Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել
«Ժողովուրդ»․ Կրթության պետական ծրագիրը` խորհրդարանում. ինչ են փոխելու
«Հրապարակ». ՊՆ-ում կադրային փոփոխություններ են
Ծեծկռտուք՝ Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղից հետո (տեսանյութ)
«Ժողովուրդ»․ Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավոյին, նոր մեղադրանք է առաջադրվել
«Ժողովուրդ»․ Սևանի ափին դղյակ կառուցող ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել. բացահայտում
«Հրապարակ»․ ՆԳ նախարարի պաշտոնին հավակնում է Անդրանիկ Քոչարյանը
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է․ սեպտեմբերի 18-ին նշանակված համագումարը չի հետաձգվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Երևանում վագներականնե՞ր կան
Միայն տեսնել ու զգալ էր պետք, թե ինչ կատարվեց հանրապետական մարզադաշտում, երբ Բևեռի աջակիցները մտան խաղադաշտ․ Հերմինե Մկրտչյան
«Աղավնոն չենք հանձնելու, Սասնա Ծռեր». Բևեռի աջակիցները պաստառներով մտան խաղադաշտ
Դավիթ Բաբայանն այցելել է Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար
Փյունիկը պարտվեց նաև Երևանում ու պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆում
Գիտությանը հատկացվող բյուջեն վերջին շրջանում ավելացել է ավելի քան 80 տոկոսով. Մխիթար Հայրապետյանն հյուրընկալել է գիտնականների
Արագածոտնի ու Տավուշի մարզերում կգործարկվեն բնակավայրերի շչակները
Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի
Մեկնարկել է «Programa Sur» ծրագրով 2022 թ. հայտերի ընդունման գործընթացը
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր
«Փոխենք երաժշտությամբ». անցկացվել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը
Գողության համար ձերբակալվածի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Էրեբունու ոստիկանների բացահայտումը
Ճամբարակ համայնքում բացվել է Արծվաշենի հավերժության հուշահամալիրը
ՊՎԾ-ի առաջին կիսամյակի վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 վերլուծական տեղեկանք
ՀՀ ՊՆ հավաքական թիմը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին, առայժմ զբաղցնում է 2-րդ տեղը
Աղանուս համայնքի տարածքը դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, վերադառնում է միջանցք. Խանումյան
Հրդեհ` «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով` շրջանցելով Հայաստանը. Բայրամով
Գեղարքունիքի և Սյունիքի կրթական հաստատություններում ապահով սենյակներ կստեղծվեն. ԱԻՆ
Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, դա հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ. «Հայաստան» դաշինք
ԿԳՄՍ նախարար Դումանյանը ցանկանում է խորացնել Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության հետ համագործակցությունը
Արմեն Փամբուխչյանը կգործուղվի ՌԴ
Բագրատաշեն բնակավայրում շչակ է գործարկվելու
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել ՌԴ քաղաքացիներին և հեծանվանավակը
Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Հրդեհ՝ «Առինջ մոլ»-ի հետնամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ (տեսանյութ)
Կոնֆետների խանութում վախեցրել են աշխատակցին և փող հափշտակել. ավազակություն Հյուսիսային պողոտայում
Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը
Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ ետ վերադառնալիս ուշագնաց է եղել. փաստաբան
Թողարկվել է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է մածունի և թթվասերի արտադրական գործունեությունը
Ժամանակավորապես դադարեցվել է Ավանի Սայաթ-Նովա թաղամասի գազամատակարարումը
ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին
Աշոտ Շահբազյանն ազատվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության դեսպանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™