Հարվածում ենք մարդկանց գրպանի՞ն, թե՞ քաղաքացին տուգանքի մատերիալ է. Երևանի ավագանու անդամների արձագանքը նոր որոշմանը «Սուրմալու»-ի փլատակները PR գործի՞ք, թե՞ մտահոգություն. փորձագետների կարծիքը Հայաստանում և Արցախում սգո օրեր են, ի՞նչ է հայտնի «Սուրմալու»-ի պայթյունի դեպքից. լրահոս Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար «Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում 2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Թուրքիայի և Ադրբեջանի համար Արցախի հարցը փակված է, իրենք մտածում են ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մասին. թուրքագետ 

Քաղաքական

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը   ծավալուն հարցազրույց է տվել Habertürk TV-ին։ Ի թիվս այլ հարցերի՝ Իբրահիմ Քալընն անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ Արցախում թուրք-ադրբեջական համագործակցությունը հաղթեց, ուստի այս պահին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորում են, ու իրենք լուրջ, արագ կարգավորման գործընթացով են անցնում Հայաստանի հետ։ Բացի Քալընից, այսօր հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին Անատոլիական գործակալության հետ խոսել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ իրենք աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, նաև ամենակարճ ժամկետում սպասում են Զանգեզուրի միջանցքի բացմանը։

Թուրքական կողմի հայտարարությունների վերաբերյալ ArmDaily.am-ը զրուցել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ։ Նրա պնդմամբ՝ թուրք-ադրբեջանական իշխանությունների դիրքորոշումն այնպիսի է, որ արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվել է, և Արցախի հարցը դրանով լուծվել է, ուստի իրենք կարող են մտածել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին։ «Այստեղ, սակայն, հարց է առաջանում, թե ինչ պայմաններով և ինչ ձևաչափով են իրենք ուզում կարգավորել այդ հարաբերությունները։ Մասնավորապես, նրանք նշում են միջանցքների մասին, դեռևս բաց է անկլավների հարցը և այլն։ Այս հարցերին պատասխաներ է պետք գտնել», -ընդգծեց թուրքագետը։

Հարցին՝ ինչպե՞ս կարող ենք մեկնաբանել Քալընի այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Թուրքիան լուրջ, արագ կարգավորման գործընթացով են անցնում, Խուդավերդյանը պատասխանեց. «Բանակցություններն ընթանում են փակ ձևաչափով, սակայն թուրքական լուրջ մամուլը հրապարակում է այնպիսի հոդվածներ, որտեղ հարաբերությունների կարգավորման միայն լավատեսական մոտեցումներ են արձանագրվում։ Թուրքական մամուլում տպագրված հոդվածներից երևում է, որ հայկական կողմը ևս գոհ է հայ-թուրքական հարաբերություններում առկա իրավիճակից։ Բացի դրանից մեջբերում են Լավրովի խոսքը՝ նշելով, որ ռուսական կողմը ևս գոհ է հարաբերությունների դինամիկայից։ Ես չեմ կարծում, որ թուրքական մամուլը կեղծ տեղեկություններ է տարածում։ Այս առումով միայն մեկ բան է բաց մնում, թե ինչ պայմաններով են այդ հարաբերությունները կարգավորվում։ Ըստ իս՝ այդ պայմանների մասին մենք կիմանանք, երբ վերջնական պարզ կլինի նաև հայ-թուրքական բանակցությունների արդյունքը»։

Անդրադառնալով Քալընի այն հայտարարությանը, թե թուրք–ադրբեջանական գործակցությունը հաղթել է Արցախում՝ մեր բանախոսը նշեց, որ այդ հաղթանակը դեռևս վերջանականորեն ամրագրված չէ, քանի որ Արցախում կան տարածքներ, որոնք Ադրբեջանը համարում է իրենը։ Սակայն այսօր այնտեղ ռուսական զորքն է, ու առանց այդ տարածքների հարցը լուծելու, որևէ մեկը չի կարող ասել, որ արցախյան հարցն արդեն կարգավորվել է։ Ըստ Խուդավերդյանի՝  դեռևս անորոշ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը, քանի որ ֆրանսիական և ամերիկյան կողմերն ավելի վաղ հայտարարություն էին տարածել առ այն, որ հրաժարվում էին աշխատել ռուսական կողմի հետ։

Հարցին՝ մենք ինչպե՞ս պետք է հասկանանք Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ Թուրքիան սպասում է ամենակարճ ժամկետում Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Արդյոք սա խոսո՞ւմ է այն մասին, որ միջանցքի բացման հարցն արդեն իսկ որոշված է, մնում է միայն ժամկետների հստակեցում լինի, թուրքագետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ մասին հայկական իշխանությունները պետք է հստակ հայտարարությամբ հանդես գան՝ ինչ դիրքորոշում ունեն միջանցքի բացման վերաբերյալ։ Հայկական կողմը դեռևս նմանտիպ հայտարարությամբ հանդես չի եկել, որը կամրագրի միջանցքի գոյությունը։ Այստեղ հիմնական հարցերը կայանում են հետևյալի մեջ,որ դեռևս սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ չեն կատարվել, ադրբեջանական կողմը հայկական կողմի տարածքներում խորացել է, ու այդ հարցը դեռևս չի լուծվել, անկլավների հարցում պետք է հստակեցում լինի։ Կարծում եմ՝ ամեն դեպքում պետք է սպասենք բանակցությունների վերջնական արդյուքներին ու հայկական կողմից համապատասխան հայտարարությունների, քանի որ որևէ մեկը չի կարող ասել, թե իրականում ինչ են բանակցում»։

Մելինե Պետրոսյան

Արցախի ընդդիմադիր պատգամավորները կհանդիպեն խաղաղապահների ղեկավարությանը
Հրշեջները մարել են «Հայփոստի» մասնաճյուղի նախկին շենքում բռնկված հրդեհը
Զարեհ Սինանյանը հանդիպել է CNFA հկ ծրագրերի զարգացման նախագահի հետ
ԱԻ նախարարն այսօր հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին
Շրջանառությունն արգելված թմրամիջոցների բացահայտում Արցախում
ԱԻՆ-ը՝ «Սուրմալու»-ում այսօր կատարված աշխատանքների մասին
ԱՀ քաղաքաշինության նախարարն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հկ ներկայացուցիչներին
Երեխայի բժշկական քարտը` նախկին 026 Ձևը, կթվայնացվի
Երևանում բախվել են Nissan Murano-ն, Mercedes-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր
ԱԻՆ հրշեջները վերահսկում են Կարմիր գյուղ-Քռասնի ճանապարհահատվածի անտառամերձ-դաշտային տարածքում բռնկված հրդեհը
Կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը. Պարսյան
Ադամ Սահակյանի մայրը հրապարակել է Սուրմալուի պայթյունից զոհված հղի կնոջ՝ Սիրարփի Խաչատրյանի նամակը
Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը ժամանել է Հայաստան
«Երբ խոզին խանձում ես, իսկ նա ճղճղում ա ու փախնում, ոչ թե ահաբեկչություն ա, այլ խորովածի նախապատրաստություն»․ Փաշինյանի հայտարարությունը՝ քննարկման թեմա
Մարտավարաշարային պարապմունքները շարունակվում են
Մեկնարկեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը
Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան կարգ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ
Երեխային օգնության են հասել ջրափրկարարները
«Էդքան մարդ մեռավ հերիք չի՞, ուզում եք հիմա էլ դուք մեռնե՞ք».ովքե՞ր են Աղավնոյի բնակիչներին ահաբեկողները
Հարվածում ենք մարդկանց գրպանի՞ն, թե՞ քաղաքացին տուգանքի մատերիալ է. Երևանի ավագանու անդամների արձագանքը նոր որոշմանը
Սպանության փորձ Երևանում. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Բաքվում ինձ նույնիսկ նստացրել են». նոր մանրամասներ ինքնությունը թաքցրած ադրբեջանցի լրագրողի Աղավնո այցից
Հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր կստեղծվեն, իսկ գործադիրը պայքարում է փողոցային առևտրի դեմ.լրահոս
Կողբ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 300 հա խոտածածկույթ
Հայ բռնցքամարտիկները երկրորդ եզրափակչի ուղեգիրն են նվաճել Թուրքիայում
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ
Ռուսական պրովակատոր աշխատող Արթուր Աբդուլ Դանիելյանը հերթական լավաշով է հանդես եկել․ Վահագն Ավագյան
Հայաստանի որոշ դպրոցներում այս տարվանից վրացերեն կուսումնասիրվի
Թուրքմենստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին
ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծ
Ալվարդ Դիլբարյանը որոնվում է որպես անհետ կորած
Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալուի» պայթյունի հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ
Ստեփանակերտի ճանապարհին վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը
Աղավնո համայնքն այսօր զրկվել է կապի բոլոր միջոցներից. Ստեփանակերտյան ռեժիմն այսպիսով արագացնում է Աղավնոյի հայաթափումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակներ է ստացել
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին
Oգոստոսի 19-ին Ազգային-ժողովրդավարական Բևեռը հրավիրում է մամուլի ասուլիս
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 38 ահազանգ է ստացվել
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 56 դեպք
Հայկ Հարոյանը ազատվել է ՔԿ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից և նշանակվել նոր պաշտոնում
Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հարազատներին
Սգո օրը Վրացական փողոցում հրավառություն է կազմակերպվել. Ոստիկանություն
Բևեռի ԱԶԳ-ԲԱՆԱԿ ճամբար-բանակումը՝ երկրորդ տարիքային խմբի (14-15 տարեկան) պատանիների մասնակցությամբ․ֆոտոշարք
Մի աղետ ունենալու ենք, որովհետև եթե մենակ վիզուալ մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է. Փաշինյան
Դավիթ Տոնոյանը առանց որևէ իրավական հիմքի մնում է կալանքի տակ. Փաստաբանական խմբի հայտարարությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Սուրմալու»-ում պայթյունից զոհվածների
Իրան-Թուրքիա սահմանին նախորդ օրը գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Ողբերգական հրդեհը անգործության հետևա՞նք. ինչո՞ւ դեռևս 1 տարի առաջ  «Սուրմալու»-ում հայտանաբերված խախտումները չեն վերացվել
ՔՊ խորհուրդ մտնելու համար թեժ պայքար է, իսկ «Սուրմալու»-ի հին գործը տեղում դոփում է. մամուլ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™