Շոլցը «փրկել» է G7-ի առաջնորդների համատեղ լուսանկարը
Միջազգային խճանկար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի լսել լուսանկարչի հրահանգը G7-ի գագաթնաժողովում, ինչի արդյունքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ստիպված է եղել միջամտել և գրավել գործընկերոջ ուշադրությունը։
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում բանակցությունների մեկնարկից առաջ պետությունների ղեկավարները պետք է լուսանկարվեին, սակայն Բայդենը զբաղվել է փաստաթղթերով և չի շրջվել համատեղ լուսանկարի համար։
Շոլցը ստիպված է եղել ամերիկացի առաջնորդին ասել.
«Ջո, շրջվիր»,- ասել է Շոլցը: