Հարվածում ենք մարդկանց գրպանի՞ն, թե՞ քաղաքացին տուգանքի մատերիալ է. Երևանի ավագանու անդամների արձագանքը նոր որոշմանը «Սուրմալու»-ի փլատակները PR գործի՞ք, թե՞ մտահոգություն. փորձագետների կարծիքը Հայաստանում և Արցախում սգո օրեր են, ի՞նչ է հայտնի «Սուրմալու»-ի պայթյունի դեպքից. լրահոս Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար «Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում 2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Այս ամենը հանրային միջոցների յուրացում է, ամուսնու պաշտոնական կարգավիճակի չարաշահում. Ղազարյանը՝ վարչապետի տիկնոջ Ֆրանսիա այցի մասին

Քաղաքական

ՀՀ վարչապետի տիկինը երեկ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ուղեկցությամբ ժամանել է Ֆրանսիա։ Համաձայն Աննա Հակոբյանի գրասենյակի հաղորդագրության՝ վարչապետի տիկինը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ է ունենալու Նիցցայում, Մոնակոյում և Կաննում: Այցն ու պաշտոնական հանդիպումների մասին հաղորդագրությունը բուռն քննադատության արժանացավ, շատերի մոտ հարց առաջացավ, թե ինչո՞ւ պետք է  անձը, որը որևէ պաշտոն չունի, պետության անունից պաշտոնական հանդիպումներ ունենա։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ArmDaily.am-ը հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այս այցերը մասնավոր չեն, իրենց սեփական բյուջեի հաշվին չեն, հակառակ պարագայում պաշտոնական նմանատիպ հաղորդագրություններ չէին տարածի։ «Չգիտեմ հստակ՝ այդ այցը պետական բյուջեի միջոցներո՞վ է կազմակերպվել, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով, այնուամենայնիվ երկուսն էլ հանրային միջոցներ են։ Բացի դրանից այստեղ այլ հարց կա։ Աննա Հակոբյանը նմանատիպ այցելությունների իրավունք չունի, չի կարող լինել պաշտոնական պատվիրակության կազմում։ Եթե Սփյուռքի գործերի հանձնակատարը գնում է Սփյուռքի որևէ կազմակերպության հետ հանդիպման, դա իր պաշտոնական պարտականություննների մեջ է, կարող է գնալ՝ իհարկե հիմանվորելով։ Իսկ նրա պաշտոնական պատվիրակության կազմում կարող են և պետք է լինել միայն պետական պաշտոնյաններ՝ դա առավել քան ակնհայտ է»,- ընդգծեց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ վարչապետի կին լինելը  պետական պաշտոն չէ, ուստի Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ կազմակերպելու իրավունք չունի։ «Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը միասին են ապրում, ընդ որում, իմ ունեցած տվյալներով՝ նրանք ո՛չ եկեղեցով են ամուսնացած, ո՛չ էլ ԶԱԳՍ-ով, նրանց կապն ուղղակի քաղաքացիական է, դա Աննա Հակոբյանին հանրային կարգավիճակ չի տալիս։ Նրա հանրային կարգավիճակը՝ չտպագրվող, միայն էլեկտրոնային տարբերակ ունեցող «Հայկական ժամանակ» կայքի գլխավոր խմբագիր լինելն է։ Այս դեպքում հարց է առաջանում, եթե Զարեհ Սինանյանն իր պատվիրակության կազմում ընդգրկել է լրատվական կայքերից մեկի խմբագրին, ապա ի՞նչ սկզբունքով է ընտրել «Հայկական ժամանակ»-ին , այլ ոչ թե այլ լրատվականի խմբագրի։ Եթե սկզբունքն այն է, որ տվյալ լրատվականի խմբագիրը նաև վարչապետի կինն է, ապա դա ակնհայտ է կոռուպցիոն որոշում է։ Նրանք իրենց պաշտոնական դիրքը չարաշահել են՝ վարչապետի աչքին բարձրանալու, նրա շրջապատում իրենց դիրքն ամրապնդելու նպատակով։ Սա կոռուպցիայի կլասիկ օրինակ է»,- նշեց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանի անունից պաշտոնական հանդիպումներ , քննարկումներ կազմակերպելու և վարելու անհրաժեշտություն կա, դա պետք է անի ոչ թե վարչապետի տիկինը, այլ տվյալ երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։ «Եթե Ֆրանսիայում անհրաժեշտություն կա որևէ պաշտոնական հանդիպման մասնակցելու և Հայաստանից որևէ մեկը չի կարողացել գնալ, ապա դեսպանը պետք է մասնակցի այդ հանդիպմանը, քանի որ նրա առաքելության իմաստը հենց դրանում է։ Նա պետք է հանդես գա պետության անունից, իսկ ես Ֆրանսիայում Աննա Հակոբյան անունով դեսպանի մասին երբևէ չեմ լսել։ Այս ամենը կոռուպցիոն դեպք է, հանրային միջոցների յուրացում է, ամուսնու պաշտոնական կարգավիճակի չարաշահում։ Նույնը վերաբերում է նաև Աննա Հակոբյանի՝ Շվեյցարիա նախորդ այցելությանը։ Կխնդրեմ հարցում անելիս նաև այդ այցելության միջոցների վերաբերյալ տեղեկություն ճշտեք, քանի որ Շվեյցարիա կատարած այցելությունից հետո հրապարկված լուսանկարները եղել են ռեստորաններից։ Երեք լուսանկար է հրապարակվել՝ մեկը  նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից էր, որը եղել է ռեստորանում, դա երևում է սպասքից և միջավայրից, երկրորդը՝ Շվեյցարիայում բնակվող հայ գործարար Վարդան Սրմաքեշի հետ էր, որը Հայաստանում բիզնես հետաքրքրություններ ունի, չնայած հանդիպմանը մասնակցել էր նաև ՀՀ դեպսանը, սակայն հանդիպման վայրը կրկին ռեստորան էր, իսկ երրորդը՝ կին քաղաքական լիդերների ինչ-որ ֆորումի մասնակցությունից էր, որը կրկին ճաշկերույթի ֆորմատով էր։ Ինքը քաղաքական գործիչ չի, քաղաքական լիդեր չի, հետևաբար այդ քննարկման մասնակցության համար որևէ կարգավիճակ չուներ։ Այստեղ կրկին նույն հարցերն են առաջանում՝ ինչո՞ւ է գնացել, ո՞ւմ միջոցներով է գնացել և ի՞նչ խնդիրներ է լուծել»,- ամփոփեց Ղազարյանը։

ArmDaily.am-ը կապ հաստատեց նաև Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի հետ, հասկանալու համար՝ ի՞նչ սկզբունքով է կազմվել պատվիրակությունը և ի՞նչ միջոցներով է մեկնել Ֆրանսիա։ Հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը նշեց, որ Զարեհ Սինանյանն այցի ընթացքում պարզապես ուղեկցել է Աննա Հակոբյանին։ «Պարոն Սինանյանը համաժամանկյա նույն միջոցառմանը մասնակցելու համար Նիցցայի հայ համայնքից հրավեր էր ստացել։ Նա պետք է մասնակցեր Պարսամյան վարժարանի 35-ամյակի միջոցառմանը, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել, որ Զարեհ Սինանյանը վարչապետի տիկնոջ հետ միաժամանակ պետք է մեկնի Նիցցա և ուղեկցի տիկնոջն այցի ընթացքում։ Այն հարցը, թե ով պետք է ընդգրկվի պատվիրակության կազմում, Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը չի որոշում։ Ինչ վերաբերում է, թե ինչ միջոցներով է պատվիրակությունը մեկնել Ֆրանսիա, այդ հարցն ավելի ճիշտ կլինի ուղղել վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը»-նշեց Կարապետյանը։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Աննա Հակոբյանի գրասենյակի հետ, սակայն մեր փորձերն ապարդյուն էին։ Մեր բոլոր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան։

Մելինե Պետրոսյան

Արցախի ընդդիմադիր պատգամավորները կհանդիպեն խաղաղապահների ղեկավարությանը
Հրշեջները մարել են «Հայփոստի» մասնաճյուղի նախկին շենքում բռնկված հրդեհը
Զարեհ Սինանյանը հանդիպել է CNFA հկ ծրագրերի զարգացման նախագահի հետ
ԱԻ նախարարն այսօր հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին
Շրջանառությունն արգելված թմրամիջոցների բացահայտում Արցախում
ԱԻՆ-ը՝ «Սուրմալու»-ում այսօր կատարված աշխատանքների մասին
ԱՀ քաղաքաշինության նախարարն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» հկ ներկայացուցիչներին
Երեխայի բժշկական քարտը` նախկին 026 Ձևը, կթվայնացվի
Երևանում բախվել են Nissan Murano-ն, Mercedes-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր
ԱԻՆ հրշեջները վերահսկում են Կարմիր գյուղ-Քռասնի ճանապարհահատվածի անտառամերձ-դաշտային տարածքում բռնկված հրդեհը
Կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը. Պարսյան
Ադամ Սահակյանի մայրը հրապարակել է Սուրմալուի պայթյունից զոհված հղի կնոջ՝ Սիրարփի Խաչատրյանի նամակը
Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը ժամանել է Հայաստան
«Երբ խոզին խանձում ես, իսկ նա ճղճղում ա ու փախնում, ոչ թե ահաբեկչություն ա, այլ խորովածի նախապատրաստություն»․ Փաշինյանի հայտարարությունը՝ քննարկման թեմա
Մարտավարաշարային պարապմունքները շարունակվում են
Մեկնարկեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը
Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան կարգ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ
Երեխային օգնության են հասել ջրափրկարարները
«Էդքան մարդ մեռավ հերիք չի՞, ուզում եք հիմա էլ դուք մեռնե՞ք».ովքե՞ր են Աղավնոյի բնակիչներին ահաբեկողները
Հարվածում ենք մարդկանց գրպանի՞ն, թե՞ քաղաքացին տուգանքի մատերիալ է. Երևանի ավագանու անդամների արձագանքը նոր որոշմանը
Սպանության փորձ Երևանում. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Բաքվում ինձ նույնիսկ նստացրել են». նոր մանրամասներ ինքնությունը թաքցրած ադրբեջանցի լրագրողի Աղավնո այցից
Հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր կստեղծվեն, իսկ գործադիրը պայքարում է փողոցային առևտրի դեմ.լրահոս
Կողբ գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 300 հա խոտածածկույթ
Հայ բռնցքամարտիկները երկրորդ եզրափակչի ուղեգիրն են նվաճել Թուրքիայում
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ
Ռուսական պրովակատոր աշխատող Արթուր Աբդուլ Դանիելյանը հերթական լավաշով է հանդես եկել․ Վահագն Ավագյան
Հայաստանի որոշ դպրոցներում այս տարվանից վրացերեն կուսումնասիրվի
Թուրքմենստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին
ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծ
Ալվարդ Դիլբարյանը որոնվում է որպես անհետ կորած
Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալուի» պայթյունի հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ
Ստեփանակերտի ճանապարհին վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը
Աղավնո համայնքն այսօր զրկվել է կապի բոլոր միջոցներից. Ստեփանակերտյան ռեժիմն այսպիսով արագացնում է Աղավնոյի հայաթափումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակներ է ստացել
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին
Oգոստոսի 19-ին Ազգային-ժողովրդավարական Բևեռը հրավիրում է մամուլի ասուլիս
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 38 ահազանգ է ստացվել
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 56 դեպք
Հայկ Հարոյանը ազատվել է ՔԿ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից և նշանակվել նոր պաշտոնում
Երուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հարազատներին
Սգո օրը Վրացական փողոցում հրավառություն է կազմակերպվել. Ոստիկանություն
Բևեռի ԱԶԳ-ԲԱՆԱԿ ճամբար-բանակումը՝ երկրորդ տարիքային խմբի (14-15 տարեկան) պատանիների մասնակցությամբ․ֆոտոշարք
Մի աղետ ունենալու ենք, որովհետև եթե մենակ վիզուալ մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է. Փաշինյան
Դավիթ Տոնոյանը առանց որևէ իրավական հիմքի մնում է կալանքի տակ. Փաստաբանական խմբի հայտարարությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Սուրմալու»-ում պայթյունից զոհվածների
Իրան-Թուրքիա սահմանին նախորդ օրը գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Ողբերգական հրդեհը անգործության հետևա՞նք. ինչո՞ւ դեռևս 1 տարի առաջ  «Սուրմալու»-ում հայտանաբերված խախտումները չեն վերացվել
ՔՊ խորհուրդ մտնելու համար թեժ պայքար է, իսկ «Սուրմալու»-ի հին գործը տեղում դոփում է. մամուլ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™