Բորիս Ջոնսոնը նախատեսում է Զելենսկիին պետական այցով հրավիրել Լոնդոն
Միջազգային խճանկար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախատեսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հոկտեմբերին պետական այցով հրավիրել Լոնդոն։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Sunday Times-ին։
Հրատարակության տվյալներով՝ դիտարկվում է Զելենսկիի և Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի անձնական հանդիպման հնարավորությունը։ Ուկրաինայի նախագահը նաև կկարողանա մասնակցել իշխող կուսակցության համագումարին։
«Կարծում եմ՝ Զելենսկին բացարձակապես հրաշալի աշխատանք է կատարել՝ ղեկավարել իր երկիրը և առաջնորդել համաշխարհային հավատն այս սարսափելի ժամանակաշրջանում», – ասել է Ջոնսոնը։
Նշվում է, որ Ջոնսոնը Զելենսկիի այցի օգնությամբ հույս ունի բարձրացնել սեփական վարկանիշը, որն անշեղորեն ընկնում է COVID-19 համավարակի ժամանակ Դաունինգ Սթրիթի նստավայրում երեկույթի սկանդալից հետո։ Պարբերականը, սակայն, չի բացառում, որ Զելենսկին չի լքի երկիրը, եթե հակամարտությունը շարունակվի։