Տեսանյութ Դիլիջանի ոլորաններում կողաշրջված բեռնատարի վթարից Ինչու՞ են Արցախի  ընդդիմադիր ուժերը ցանկանում հանդիպել ՌԴ զորախմբի հրամանատարության հետ.մանրամասներ Ի՞նչ հետևանք են թողել ռումբի մասին կեղծ ահազանգերը և ինչո՞ւ չեն կատարում ՔԿ պահանջը. մամուլ Բեռնատարը կողաշրջվել է Դիլիջանի ոլորաններում (լուսանկարներ) Հարվածում ենք մարդկանց գրպանի՞ն, թե՞ քաղաքացին տուգանքի մատերիալ է. Երևանի ավագանու անդամների արձագանքը նոր որոշմանը «Սուրմալու»-ի փլատակները PR գործի՞ք, թե՞ մտահոգություն. փորձագետների կարծիքը Հայաստանում և Արցախում սգո օրեր են, ի՞նչ է հայտնի «Սուրմալու»-ի պայթյունի դեպքից. լրահոս Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Կարեն Գիլոյանը մասնակցել է թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային մրցաշարի բացմանը

Հասարակություն

Երևանում մեկնարկել է 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային մրցաշարը` մինչև 14 տարեկան տղաների մասնակցությամբ։

ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվող մրցաշարի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Նա ողջունել է մրցաշարի մասնակիցներին՝ նրանց հաջող մրցախաղեր մաղթելով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, կարևորելով նմանօրինակ մրցաշարերի անցկացումը, վստահություն է հայտնել, որ այս մարզաձևում կկարողանանք վերականգնել երբեմնի ավանդույթները և կրկին ունենալ Սարգիս Սարգսյանի, Հարություն Սոֆյանի նման անվանի թենիսիստներ։

Բացման արարողության ժամանակ ներկայացվել են նաև Երևանում կայանալիք մրցաշարի մասնակից երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքական թիմերը։

ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը ևս ողջունել է մրցաշարի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին և կազմակերպիչներին․ «Հայաստանը ձեզ սիրով ընդունում է։ Բոլորս հույս ունենք, որ այս մրցումներում պետք է հաղթի ուժեղագույնը։ Բարի ընթացք»։

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, մրցաշարի տնօրեն և Թենիս Եվրոպայի զարգացման կոմիտեի անդամ Գևորգ Կարամանուկյանն էլ ընդգծել է մրցաշարի կարևորությունը․ «Սա շատ խոշոր պատանեկան մրցաշար է, որն առաջին, բայց վստահ եմ՝ ոչ վերջին անգամ է անցկացվում Հայաստանում և շատ մեծ նշանակություն ունի մեզ համար։ Բոլոր մասնակիցներին հաջողություն են մաղթում։ Բարի գալուստ Հայաստան»։

Հայաստանի թիմն, ավագ մարզիչ Գայանե Մովսիսյանի գլխավորությամբ, հանդես կգա հետևյալ կազմով՝ Միքայել Ավանեսյան, Դավիթ Պողոսյան, Հովհաննես Սողոյան:

Մրցաշարը կանցկացվի հունիսի 26-29-ն «Ինկորտ» թենիսի ակումբում: Մուտքն ազատ է:

Եվրոպական ամառային գավաթի B, C և D գոտու որակավորման շրջանի թիմային խաղերը կանցկացվեն համապատասխանաբար Չեխիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում: Որակավորման 4 շրջանների հաղթող թիմերը հուլիսի 1-3-ը իսպանական Վալենսիա քաղաքում կմասնակցեն եզրափակիչ փուլին:

Հեռախոսազանգը, որտեղ ասվում է՝ ռումբ է տեղադրված մետրոյում, ինքնին, ահաբեկչություն է. Կարո Եղնուկյան
Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին
Անցկացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով՝ թեկնածուների թեստավորման փուլը
Սա դարի մեծագույն դավաճանություններից է և դրանում կարող են մեղադրել ԱԱԾ-ին. Հայկ Մարտիրոսյան
Անհետ կորած քաղաքացու որոնումները շարունակվում են. ԱԻՆ խոսնակ
Պատրաստ ենք բանավիճելու և ճշմարտությունը պարզելու հնարավորություն տալ.Չուգասզյանը՝ Չիբուխչյանին
«Երևանի օրեր Գյումրիում» միջոցառման անցկացման օրը տեղափոխվել է սեպտեմբերի սկիզբ
Սոթք,Երասխ,Քարահունջ համայնքներում ստեղծվելիք անցակետերին հաջորդելու են ուրիշները.քաղաքագետ
Հաշվարկվել է ավելի քան 6 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
«Սպուտնիկ»-ը պետական գործակալություն է,էնտեղ որևէ տող չի կարող հայտնվել առանց հատուկ հրահանգի.Մարտիրոսյան
Նման իրավիճակում գողն առաջինն է գոռում գողին բռնեք,ինչո՞ւ է աղմկում Կրեմլը.Եղնուկյան
Չենք բացառում, որ սա նախերգանքն է Բևեռի հանդեպ բավականին լուրջ գործողությունների.Հայկ Մարտիրոսյան
Խոտով բարձված բեռնատարում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի
Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումները
Ինչո՞ւ է հիմա իրականացվում համակարգված հարձակում Բևեռի դեմ. Ուղիղ
Ո՞ր մարմինն է պատասխանատու ՔԿԱԳ գործունեության համար. Ե՞րբ դիմել Արդարադատության նախարարություն
Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը
Ոչ մի խոսք չի կարող մարել այս ցավը. Հարութ Փամբուկչյան
Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետի հանդիպումը
Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք․ ՍԱՏՄ
Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց
Գործազուրկներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կխրախուսվեն
Ասադը 5 պահանջ է ներկայացրել Էրդողանին
Տեսանյութ Դիլիջանի ոլորաններում կողաշրջված բեռնատարի վթարից
Ինչու՞ են Արցախի  ընդդիմադիր ուժերը ցանկանում հանդիպել ՌԴ զորախմբի հրամանատարության հետ.մանրամասներ
Կասեցվել է Կենտրոնում գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՊՎԾ-ն տվյալներ ունի Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի խախտումներով համայնքային հողատարածքների օտարման մասին
Բաբկեն Սեդրակյանը նշանակվել է Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու դի
Մեկ օրում արձանագրվել է 10 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
Հայաստանի և Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Ի՞նչ հետևանք են թողել ռումբի մասին կեղծ ահազանգերը և ինչո՞ւ չեն կատարում ՔԿ պահանջը. մամուլ
Երկրաշարժ՝ Վրաստանում
Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում. Դավիթ Բաբայան
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
«Սուրմալու»-ում շարունակվում են որոնողական աշխատանքները
Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է
Հրդեհ Թումանյան փողոցի բնակարաններից մեկում
Բեռնատարը կողաշրջվել է Դիլիջանի ոլորաններում (լուսանկարներ)
Օրվա աստղագուշակ
Նյու Յորքում տեղի է ունեցել ԱԺ Բևեռի մասնակիցների և աջակիցների ցույցը
«Հրապարակ». Ռումբի կեղծ ահազանգերի հետեւանքը
«Հրապարակ». Թալինում նոր կոմբինացիաներ են մտածում
«Հրապարակ». Քարոզարշավի մեկնարկը չի տրվել
«Ժողովուրդ». Հայտարարագիր ներկայացնողների ցանկը կմեծանա
«Ժողովուրդ». Ովքեր են հետևել Քննչական կոմիտեի հորդորին ու ներկայացրել հրավառության համար նյութերը
«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը «Սուրմալու» էր գնացել վարչական շրջանների ղեկավարների հետ. ինքնահռչակ քաղաքապետը
Էլեկտրաէներգիայի անջատումներ օգոստոսի 19-ին
Արցախի ընդդիմադիր պատգամավորները կհանդիպեն խաղաղապահների ղեկավարությանը
Հրշեջները մարել են «Հայփոստի» մասնաճյուղի նախկին շենքում բռնկված հրդեհը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™