Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է. Փոստանջյանը՝ Ավինյանի նշանակման մասին Ռուսաստանը և Թուրքիան, «անկյուն քշելով» Հայաստանին, իրենց ռեսուրսները ծառայեցնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը. Սարո Սարոյան Ովքե՞ր են մեկնել Նյու Յորք և ի՞նչ գործարքի է գնացել Փաշինյանը ոստիկանության հետ. մամուլ Փոխհրաձգությունը բավականին երկար է տևել, բնակիչները տարհանված են. ի՞նչ իրավիճակ է Կուտականում Պատերազմից քաղաքացի է զոհվել, իսկ կառավարությունը 31,6 մլն է հատկացնում զուգարաններ վերանորոգելուն 31 միլիոն՝ 12 զուգարան վերանորոգելու համար, 24 միլիոն՝ 60 հազար հատ ցախավելի համար, երևի հետո ցախավելին նստած պիտի թռնեն. Նաիրա Զոհրաբյան Նիկոլ Փաշինյանին տվել են աթոռ՝ հայկական պետականությունը վաճառելու համար. ադրբեջանագետ  Արցախցի պատգամավորները մտահոգ են. ի՞նչ են քննարկել ՔՊ-ականները երեկ. մամուլ Սեփական աթոռի համար ամեն ինչի պատրաստ «բռնապետիկ». Վահե Գասպարյանի արձագանքը՝ Եռաբլուրում կատարվածին Զոհվածներիի ծնողներին կարելի է ամեն ինչ, շնորհիվ Եռաբլուրում պառկած տղաների է, որ այսօր մենք շնչում ենք. Աբովյան Հայաստանը գլխիկոր է նշում Անկախության օրը, իսկ իրավական համակարգում ուշագրավ իրավիճակ է. մամուլ Մեր լինել-չլինելու հարցն է, կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ եկե՛ք այսօրվա հանրահավաքին. Մարգարիտա Սադոյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


ՀՀ ՄԻՊ-ը ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ

Իրավական

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ուղերձ է հղել խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ.

«Հունիսի 26-ին մարդկությունը նշում է խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրը։ Միջազգային իրավունքով արգելված ու որևէ հանգամանքներում արդարացում չունեցող այս հանցագործության տեսակը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։ Անմարդկային այս հանցագործության զոհերին, վերապրածներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին անհրաժեշտ աջակցության տրամադրումը պետք է լինի այն պետությունների ուղղակի պարտավորությունը, որոնք ստանձնել են խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունն այլ կերպ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելք նախատեսող միջազգային պարտավորություններ։

Չնայած բավականին զարգացած միջազգային ու ազգային իրավական կարգավորումներին ու ինստիտուցիոնալ համակարգերի առկայությանը՝ ժամանակակից կոնֆլիկտներն ու պատերազմական գործողություններն էլ ավելի մեծ ու առայժմ չհասցեագրված ռիսկեր են ստեղծում խոշտանգման ու վատ վերաբերմունքի հանցագործությունների համար, և կոնկրետ Արցախյան 44-օրյա պատերազմի օրինակով փաստագրված են բազմաթիվ օրինակներ, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգումների, արտադատական սպանությունների ու անմարդկային վերաբերմունքի այլ ձևերի են արժանացել բազմաթիվ մեր հայրենակիցներ։

Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկել ու ենթարկում նաև միջազգային պարտավորությունների խախտմամբ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։
Այս առումով միջազգային իրավակարգի կողմից ուշացած գնահատականը կամ դրա իսպառ բացակայությունը կրում է այլ կոնֆլիկտների շրջանակներում նման հանցանքները նորմալիզացնելու լրջագույն ռիսկ։ Ցավոք, ուշացած հետևությունները արժենում են մարդկային կյանքեր ու խեղված ճակատագրեր։

Լինելով խոշտանգումների ու վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել և տարեկան ու արտահերթ զեկույցներով ու հայտարարություններով փաստարկված ներկայացրել է նաև ոլորտի ներպետական քաղաքականության ու պրակտիկայի խնդիրները։
Խոշտանգման ու վատ վերաբերմունքի բոլոր ձևերի բացարձակ արգելքի պահանջը ներառում է ազատությունից զրկման վայրերում անձանց բոլոր կարիքները, ինչպես օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներում պահման անբավարար պայմանները, բժշկական օգնության և սպասարկման թերությունները, ազատազրկման վայրերում ու պատժի կրումից հետո վերականգնողական ու վերասոցիալականացման ծառայությունների զրոյական արդյունավետությունը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում անօրինական զսպման միջոցների կիրառումը:

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի ինչպես խոշտանգման դեպքերին արագ ու համարժեք արձագանքելու, արդյունավետ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ երկրում խոշտանգումների արդյունավետ կանխարգելման ուղղությամբ՝ ներառյալ խոշտանգումներ վերապրածներին և նրանց ընտանիքներին անհատական հոգեբանական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման միջոցով:

Այս առումով մեր երկրում շարունակում են անկատար մնալ խոշտանգման ու այլ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու բացարձակ իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմները։
Այսօրը ևս մեկ առիթ է այս խնդիրները քննարկելու և ինստիտուցիոնալ լուծումների հետևից գնալու համար՝ համագործակցելով ոլորտում տարիներ ի վեր գործունեություն ծավալած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ»,-ասվում է ՄԻՊ-ի ուղերձում:

Նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատարն է Արենի խոշորացված համայնքում և Նորաշենում
Տաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրում
Իշխանասար համայնքում, որտեղ հենց հիմա թուրքի ամրակայված դիրքերն են, ՔՊ-ն հավաքել է առավելագույն ձայներ
ՔՊ-ն Չարենցավանում պարտվում է
Բյուրեղավանի ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է «Միասնություն» դաշինքին
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից
Անի համայնքի մի շարք ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է
Ալագյազ խոշորացված համայնքում ՔՊ-ն պարտվեց
Քաջարանում նախնական արդյունքներով հաղթում է գործող համայնքապետ Մանվել Փարամազյանը
Թալինում ՔՊ-ն առաջատարն է․ նախնական տվյալներ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզ․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Ժամը 20։00-ի դրությամբ 18 համայնքներում քվեարկել է 119 469 քաղաքացի. ԿԸՀ
«Անկախ դիտորդ»-ը` ՏԻՄ ընտրություններում 19:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ
Հատիս լեռ տանող ավտոճանապարհին «Jeep Grand Cherokee»–ն շրջվել է․ կան տուժածներ
Ո՞ւմ միջնորդությամբ է տեղի ունեցել քուրդ ազատամարտիկների արտահանձնման գործընթացը․ Բևեռի մամուլի ծառայությունը դիմում է ՀՀ իշխանություններին, իրավապահ կառույցներին
Երևանում կայացած արտահերթ կոնգրեսում IBA-ի նախագահի պաշտոնում մնաց գործող ղեկավարը
Հայաստանի 18 համայնքում ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային
Ազգային- ժողովրդավարական Բևեռի հայտարարությունը` ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիային երկու քուրդ ազատամարտիկ արտահանձնելու վերաբերյալ
Չարենցավանի տեղամասերից մեկում քաղաքացին ՔՊ-ի քվեաթերթիկը ձեռքին մտել է ընտրության
Հարյուրավոր հուշարձաններ վտանգված են, քանի որ գտնվում են օկուպացիայի մեջ
Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին քվեարկել է ընտրողների 40.36 տոկոսը
Ռոնալդուն քթի կոտրվածք է ստացել
«Անկախ դիտորդ»-ը ներկայացրել է, թե ինչ խախտումներ է արձանագրել 15:00-ի դրությամբ
ԱԱԾ–ն՝ ազգությամբ քուրդ զինյալներին Թուրքիային արտահանձնելու տեղեկությունների մասին
Արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը․ցավոք՝ դրական պատասխան չկա. Փաշինյան
Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանը Թուրքիայի իշխանություններին է փոխանցել երկու քուրդ գործիչների․ Էդգար Ղազարյան
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի սեպտեմբերի 27-ին
Դավիթ Բաբայանը մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Արցախին նվիրված համաժողովին
Պարզվել է Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում կրակոցների հետևանքով մահացածների ինքնությունը. կրակողին հայտնաբերել են Բավրայի անցակետում
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ (տեսանյութ)
Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 26,38 տոկոսը, մոտ 62,5 հազար մարդ
Արարատ Միրզոյանը սիրիացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Շղթայական ավտովթար Երևանում. կա վիրավոր
Երևանում բացվել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը. մասնակցում են 170 երկրների ներկայացուցիչներ
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչները բռնվել են հայկական սահմանային գծում և տեղափոխվել Թուրքիա
Սեպտեմբերի 23-25-ը 7 ահազանգ է ստացվել քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ
Սյունիքի մարզում 35-ամյա վարորդը ВАЗ 21093-ով կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 10%-ը․ ՏԻՄ ընտրություններ
Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է
Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու համար երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ժամը 11.00-ի դրությամբ Եղեգիսում քվեարկել է ընտրողների 9,48, Արենիում՝ 6,17 տոկոսը
Նշված հասցեներում 9 ժամով կդադարեցվի գազամատակարարումը
Օրվա աստղագուշակ
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին 10:30-ի դրությամբ
Լարսը բաց է
Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀ
«Հայկական ԱԱԾ եւ թուրքական MIT՝ քույր կառույցնե՞ր». Գեղամ Մանուկյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™