Պատմական օր է, Վրաստանի եվրոպական հեռանկարը ճանաչված է. Զուրաբիշվիլի
Միջազգային խճանկար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի «Twitter»-ի իր էջում կատարած գրառմանը. «Եվրամիության խորհուրդը որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ առաջնահերթությունները կատարվեն…Շնորհավորում եմ վրաց ժողովրդին։ Սա պատմական պահ է ԵՄ-Վրաստան հարաբերություններում. Վրաստանի ապագան ԵՄ-ում է»:
«Պատմական օր է: Վրաստանի եվրոպական հեռանկարը ճանաչված է: Այժմ մենք պատրաստ ենք մոտակա ամիսներին տրամադրվածությամբ աշխատել թեկնածուի կարգավիճակի հասնելու համար»,- «Twitter»-ում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Սա, անկասկած, պատմական օր է Վրաստանի համար։ Եվրոպական խորհուրդը Վրաստանին եվրոպական հեռանկար է տվել: Մենք պատրաստ ենք իրականացնել բոլոր առաջնահերթությունները, որպեսզի շուտով ստանանք թեկնածուի կարգավիճակ»,- արձագանքել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։