Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել
Իրավական
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 23-ին բաժին է ներկայացել 23-ամյա Դավիթ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին Մասիս քաղաքի 3-րդ փողոցից բերման է ենթարկվել 36-ամյա Արտյոմ Մ.-ն, որը հունիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 23-ին բաժին է ներկայացել 23-ամյա Սերգեյ Ա.-ն, որը 2021 թ. մարտի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ոստիկանության Սիսիանի և Մալաթիայի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին Բաբաջանյան փողոցում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Նարեկ Թ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ոստիկանության Էրեբունու բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունիսի 23-ին Լիսինյան փողոցից Էրեբունու բաժին բերման են ենթարկել Վաչագան Մ.-ին, որը հունիսի 10-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր
ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 24-ին Իսահակյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 29-ամյա Գոռ Մ.-ին, որը հունիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 178-րդ (Խարդախությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ՊՆ ՌՈ ծառայողների հետ, հունիսի 24-ին Իջևան քաղաքի Գետահովիտի փողոցում հայտնաբերել և Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 34-ամյա Ռոման Ջ.-ին, որը հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 24-ին բաժին է ներկայացել 26-ամյա Էդգար Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 24-ին Երևան քաղաքի Վաղարշյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Նաիրիի բաժին բերման են ենթարկվել 49-ամյա Արտյոմ Պ.-ին, որը հունիսի 21-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հունիսի 24-ին Կոտայքի մարզի Արզական համայնքում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 51-ամյա Արմեն Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 273-րդ (Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
Առանց խափանման միջոցի: