Ռազմավարական դաշնակցի պետական հեռուստաընկերության ռեպորտաժն է՝ վայելեք (տեսանյութ)
Սոցցանցերի քրոնիկոն
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է «Россия 1»-ի պատրաստած տեսանյութով։ Տեսանյութում, մասնավորապես, լրագրողը նկարահանումներ է իրականացրել Շուշիում․ մեծ ոգևորությամբ պատմում է, թե ինչպես է այնտեղ տեխնիկան աշխատում օրուգիշեր և ինչպես են ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ ընթանում։
Տեսանյութին կից Հովհաննես Մանուկյանը գրել է. «Ռազմավարական դաշնակցի պետական հեռուստաընկերության ռեպորտաժն է՝ վայելեք: Նման դաշնակից ունենալու պարագայում էլ թշնամու կարիք էլ չկա, իրենք կանեն ամեն ինչ թուրքի փոխարեն: Կամ թուրքի հետ միասին...»։