Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ներգնա տուրիզմը Հայաստանում ակտիվացել է.որքա՞ն գումար է հարկավոր մեր երկրում հանգստի համար

Հասարակություն

Այն, որ Հայաստանում արտագնա տուրիզմը բավականին զարգացել է, կասկած չկա, սակայն հաճելի է դրան զուգահեռ դրական դինամիկա նկատել նաև ներգնա տուրիզմի ոլորտում։

ArmDaily.am-ը ներգնա տուրիզմի զարգացման, սպասարակման ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ զրուցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի (ՏՀՖ) նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ, նաև ուսումնասիրել է, թե հայաստանյան հանգստյան գոտիներն ու հյուրանոցներն այս տարի ինչ առաջարկներով են հանդես գալիս։

Ըստ Ապրեսյանի, համաձայն նախորդ տարվա և այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշների, ներքին տուրիզմը մեծ թափով զարգանում է, Հայաստանում հանգստացողների թիվն էականորեն ավելացել է։ «2021 թվականի և այս տարվա առաջին եռամյակի ցուցանիշներով ներքին տուրիզմը բավականին ակտիվացել է ու այդպես էլ պետք է լիներ։ Եթե հիշում եք, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խիստ կարանտինային սահմանափակումների վերացումից հետո ընդհանուր ընկալում և ձգտում կար, որ զբոսաշրջության ոլորտի վերականագնումն սկսենք հենց ներքինից։ Կարելի է ասել՝ հետկորոնավիրուսային իրավիճակը, երբ երկրից դուրս գալը դեռևս որոշակիորեն սահմանափակված էր, նպաստեց ներգնա տուրիզմի վերականգմանն ու զարգացմանը»,- ընդգծեց Ապրեսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ բավականին հաճելի միտում է, երբ մենք ինքներս սկսել ենք մեր երկիրն ավելի շատ ճանաչել ու մեր հանգիստը հենց երկրի ներսում ենք կազմակերպում։ «Բավականին լավ ու դրական զարգացում է, որ այսօր արտագնա տուրզիմը չի կազմակերպվում ներգնա տուրիզմի հաշվին»,- նկատեց մեր բանախոսը։

Ապրեսյանն, անդրդառնալով Հայաստանում սպասարկման ոլորտում առկա իրավիճակին, մատնանշեց, որ ծառայությունների որակը բավականին լավացել է։ «Սպասարակման, ծառայությունների մատուցման ոլորտում իրավիճակը բավականին լավացել է, սակայն դա չի նշանակում, որ այլևս զարգացման, նոր կարգավորումների կարիք չկա։ Ամեն տարի մենք պետք է որակական առումով մեկ քայլով բարձրանանք, երբևէ չպետք է թուլանանք, որովհետև, եթե թուլանանք ու սպասարկման ոլոտին առաջնային նշանակություն չտանք, բացասական հետևանքներն իրենց սպասեցնել չեն տալու։ Մասնավոր հատվածում պետք է լինի բարձր գիտակցություն, բացի դրանից շատ կարևոր է, որ սպասակման, ծառայությունների մատուցման համար լինի պետական հստակ կարգավորումներ»,- ընդգծեց Ապրեսյանը։

Խոսելով ներգնա տուրզիմի պատասխանատուների կողմից վարվող գնային քաղաքականության մասին՝ մեր բանախոսը նշեց․ «Գնային քաղաքականությունը, ոչ միայն զբոսաշրջության ոլորտում, այլ նաև այլ ոլորտներում, փոփոխվել է՝ պայմանավորված համատարած գնաճով։ Ցավոք, զբոսաշրջության ոլորտում ևս գների որոշակի թանկացումներ կան, սակայն չենք կարող ասել, որ շատ շեշտակի են, սակայն ներգնա տուրիզմի համար այս թեկուզ փոքր-ինչ թանկացումը նպաստավոր չէ»։ Ինչ վերաբերում է հանգստյան գոտիների և հյուրանոցների առաջարկներին, պետք է նկատել, որ այս տարի գնաճ իսկապես նկատվել է»։ 

Ստորև կներկայացնենք մի շարք հանգստյան տների և հյուրանոցների ծառայություններն ու դրանց արժեքները։

Եվ այսպես,

Տավուշում հանգստանալու համար քաղաքացիները մեկ օրվա համար կարող են գտնել տարբեր գների հյուրանոցներ։

Օրինակ՝ «Լաստիվեր» ռեզորթում հանսգտանալու համար քաղաքացին մեկ օրվա համար պետք է վճարի 45.000 դրամից սկսած։ Սա ստանդարտ երկտեղանի սենյակի արժեքն է՝ նախաճաշի ներառմամբ։

Պետք է նշենք, որ ա շաբաթներին ամրագրման համար ստանդարտ սենյակներ գրեթե չկան։ «Ապագա» ռեզորթում ստանդարտ մեկ տեղանոց քոթեջի արժեքը սկսում է 26.500 դրամից, իսկ հյուղակների մեկ օրվա արժեքը սկսում է 14.000 դրամից։ Լոռու «Թեժ լեռ» ռեզորթում հանգստանալու համար մեկ գիշերվա համար պետք է նախատեսել առնվազն 33.000 դրամ՝ առանց նախաճաշի։ Տեղափոխվելով Աղվերան՝ պետք է նշենք, որ օրինակ «Աղվերան Արարատ» ռեզորթում, «Պարկ Աղվերան» ռեզորթում մեկ օր ստանդարտ մեկ տեղանոց սենյակում հանգստանալու համար քաղաքացիները պետք է վճարեն առնվազն 25.000 դրամ։ Ծաղկաձորի «Թեղենիս» հանգստյան գոտում մեկ օր հանգիստ կազմակերպելու համար առնվազն անհրաժեշտ է 34.000 դրամ։

Այս արժեքով կարելի է հանգստանալ բյուջետային քոթեջներում՝ կիրակից ուրբաթ օրերին, իսկ շաբաթ-կիրակի օրերին մեկ օրվա արժեքը կազմում է 38.000 դրամ։ «Էլեգանտ» հյուրանոցում էլ 1 օրվա հանգիստը կարժենա 30.000 դրամ՝ նախաճաշի ներառմամբ։

«Ջերմուկ» հյուրանոց-սպա կենտրոնում մեկ տեղանի համարի արժեքները սկսում են 30.000 դրամից,իսկ երկտեղանին՝ 35.000 դրամից։

Արժեքի մեջ ներառվում է նաև 3-անգամյա սնունդ։

Մելինե Պետրոսյան

ԶԻԼ-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում․ Երևանի քաղաքապետարան
1 ոսկի և 3 բրոնզ. հայ մարզիկները մեդալներով են վերադարձել
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհները
Օձերի վերաբերյալ 6 ահազանգ է ստացվել ԱԻՆ-ում
Օրվա աստղագուշակ
Հայտնի է Փյունիկի մրցակիցը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում
Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել
«Ժողովուրդ»․ Կրթության պետական ծրագիրը` խորհրդարանում. ինչ են փոխելու
«Հրապարակ». ՊՆ-ում կադրային փոփոխություններ են
Ծեծկռտուք՝ Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղից հետո (տեսանյութ)
«Ժողովուրդ»․ Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավոյին, նոր մեղադրանք է առաջադրվել
«Ժողովուրդ»․ Սևանի ափին դղյակ կառուցող ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել. բացահայտում
«Հրապարակ»․ ՆԳ նախարարի պաշտոնին հավակնում է Անդրանիկ Քոչարյանը
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է․ սեպտեմբերի 18-ին նշանակված համագումարը չի հետաձգվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Երևանում վագներականնե՞ր կան
Միայն տեսնել ու զգալ էր պետք, թե ինչ կատարվեց հանրապետական մարզադաշտում, երբ Բևեռի աջակիցները մտան խաղադաշտ․ Հերմինե Մկրտչյան
«Աղավնոն չենք հանձնելու, Սասնա Ծռեր». Բևեռի աջակիցները պաստառներով մտան խաղադաշտ
Դավիթ Բաբայանն այցելել է Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար
Փյունիկը պարտվեց նաև Երևանում ու պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆում
Գիտությանը հատկացվող բյուջեն վերջին շրջանում ավելացել է ավելի քան 80 տոկոսով. Մխիթար Հայրապետյանն հյուրընկալել է գիտնականների
Արագածոտնի ու Տավուշի մարզերում կգործարկվեն բնակավայրերի շչակները
Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի
Մեկնարկել է «Programa Sur» ծրագրով 2022 թ. հայտերի ընդունման գործընթացը
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր
«Փոխենք երաժշտությամբ». անցկացվել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը
Գողության համար ձերբակալվածի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Էրեբունու ոստիկանների բացահայտումը
Ճամբարակ համայնքում բացվել է Արծվաշենի հավերժության հուշահամալիրը
ՊՎԾ-ի առաջին կիսամյակի վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 վերլուծական տեղեկանք
ՀՀ ՊՆ հավաքական թիմը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին, առայժմ զբաղցնում է 2-րդ տեղը
Աղանուս համայնքի տարածքը դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, վերադառնում է միջանցք. Խանումյան
Հրդեհ` «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով` շրջանցելով Հայաստանը. Բայրամով
Գեղարքունիքի և Սյունիքի կրթական հաստատություններում ապահով սենյակներ կստեղծվեն. ԱԻՆ
Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, դա հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ. «Հայաստան» դաշինք
ԿԳՄՍ նախարար Դումանյանը ցանկանում է խորացնել Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության հետ համագործակցությունը
Արմեն Փամբուխչյանը կգործուղվի ՌԴ
Բագրատաշեն բնակավայրում շչակ է գործարկվելու
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել ՌԴ քաղաքացիներին և հեծանվանավակը
Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Հրդեհ՝ «Առինջ մոլ»-ի հետնամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ (տեսանյութ)
Կոնֆետների խանութում վախեցրել են աշխատակցին և փող հափշտակել. ավազակություն Հյուսիսային պողոտայում
Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը
Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ ետ վերադառնալիս ուշագնաց է եղել. փաստաբան
Թողարկվել է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է մածունի և թթվասերի արտադրական գործունեությունը
Ժամանակավորապես դադարեցվել է Ավանի Սայաթ-Նովա թաղամասի գազամատակարարումը
ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին
Աշոտ Շահբազյանն ազատվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության դեսպանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™