Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


ՌԴ-ի և Ադրբեջանի մերձեցման մեղավորը մեր իշխանություններն են. ադրբեջանագետ

Քաղաքական

Ռուսաստանի արտգործնախարարը երեկ երկօրյա այցով ժամանել է  Բաքու։ Սերգեյ Լավրովը երեկոյան  հանդիպել է Իլհամ Ալիևի հետ, իսկ այսօր բանակցություններ է վարել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։

Թեմայի վերաբերյալ ArmDaily.am-ը զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ։ Նրա պնդմամբ՝ վերջին մի քանի տարիներին ռուս-ադրբեջանական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են, իսկ հայկական կողմն իր կողմից ամեն ինչ արել է այդ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար։ «Պետք է նշեմ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլը տրամաբանորեն բացատրվող է։ Նախ ասեմ, որ հայկական կողմից բոլոր այն գործընթացները, որոնք պետք է միտված լինեին հայ-ռուսական, կամ առհասարակ որևէ պետության հետ հարաբերությունների խորացմանը, ի սկզբանե այս իշխանությունների օրոք ձախողվել են։ Իրենք նպատակ չեն ունեցել հայ-ռուսական հարաբերությունները այնպիսի մակարդակում պահել, որպեսզի թույլ չտան ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու նոր փուլ թևակոխելուն։ Մինչև 2018 թվականը ռուս-ադրբեջանական հարաբերություններն այնքան բարձր մակարդակի վրա չեն եղել, որքան որ հիմա են։ Այս ամենն իր և՛ քաղաքական, և՛ բարոյական բացատրություններն ունի։ Քաղաքական բացատրությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները մինչև պատերազմ ամեն ինչ անում էին, որպեսզի հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրեին ու, բնականաբար, հայկական կողմի ցանկացած քայլ պետք է քաղաքական արձագանք ունենար։ Ինչ վերաբերում է բարոյական բացատրությանը, ապա պետք է նշեմ, որ հայկական իշխանությունները լավ էլ գիտեին ու ակնկալում էին, որ ադրբեջանական կողմի նպատակը հայերին՝ ռուսական կողմից կտրելն էր, որպեսզի հետագայում ռազմական ագրեսիան ավելի հեշտ իրականացնեին», -ընդգծեց Դավթյանը։

Փորձագետի խոսքով՝  Լավրովի այցն Ադրբեջան այս տարվա փետրվարի 21-ին կողմերի միջև «Դաշնակցային փոխգործակցության մասին» կնքված հռչակագրի տրամաբանական շարունակությունն էր։ «Հանդիպման հիմնական թիրախներն այն էին, որ պետք է նախ հիշեցնեին ստորագրված հռչակագրի մասին, որը երկկողմ հարաբերությունները բարձր մակարդակի է տանում, ինչպես նաև խոսեին բոլոր այն գործընթացների մասին, որոնք բխում էին նոյեմբերի 9-ի հայտարարությունից՝ դեմարկացիա, դելիմիտացիա, խաղաղապահների գործոն և այլն։ Չնայած հանդիպումից հետո շատ մանրամասներ չներկայացվեցին, սակայն շեշտադրումն ամեն դեպքում նոյեմբերի 9-ի հայտարարության կատարողականն էր»,-նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը փորձում է ադրբեջանական կողմի համար զսպող մեխանիզմ լինել, քանի որ թուրք-ադրբեջանական հարաբերություններն էականորեն խորացել են, և ռուսական կողմը փորձելու է թույլ չտալ դրանց էլ ավելի խորացումը, քանի որ այդ պարագայում  ռուս-ադրբեջանական հարաբերությունները կմղվեն երկրորդ պլան՝ վնասելով առաջին հերթին հենց Ռուսաստանին։ Դրա վառ վկայությունը հայտարարության տեքստն էր, որտեղ ընդգծվում էր ռուս-ադրբեջանական հարաբերությունների սպեցիֆիկ բնույթը։ «Ամեն դեպքում, որևէ նոր բան հանդիպման ու հայտարարությունների մեջ չկային, իսկ երկու պետությունների մերձեցման մեղավորը մեր իշխանություններն են։ Հայտարարություններում շեշտադրվել էին այն ամենը, ինչը մի քանի անգամ արդեն բարձրաձայնվել է ու դա բնական է։ Հնարավոր չէ որևէ գործընթաց սկսել ու մեկ անգամ դրա մասին խոսելով սահմանափակվել, պետք է պարբերաբար բարձաձայնեն, տեսնեն նախորդ հայտարարություններից ինչ են արել, ինչն են բաց թողել, ինչ են թերի արել ու կրկին խոսեն, ինչ-որ գործընթացներ նախաձեռնեն դրանց ուղղությամբ։ Բացի դրանից, չնայած ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ադրբեջանը ոչ պաշտոնական մակարդակով, որոշակիորեն հակառուսական քարոզ է անում՝ թեկուզ սոցցանցերում, այնուամենայնիվ, Ռուսաստանը աշխարհաքաղաքական շահերից ելնելով, կարելի է ասել անտեսում է այդ ամենը՝ շեշտը դնելով պաշտոնական հարաբերությունների է՛լ ավելի զարգացման վրա»,-ամփոփեց Դավթյանը։

Մելինե Պետրոսյան

Այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ. ՀՅԴ Բյուրո
Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել
Բռնությամբ տեղահանում են այն հայազգի մարդկանց, որոնք արդեն ենթարկվել են բռնագաղթի Սումգայիթից, Բաքվից. Դանիելյան
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
ԿԳՄՍՆ-ն հայտարարել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մրցույթ
Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. ԱՀ ՊԲ
ՇՄ նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարաններում, ծանոթացել խնդիրներին
ԶԻԼ-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում․ Երևանի քաղաքապետարան
1 ոսկի և 3 բրոնզ. հայ մարզիկները մեդալներով են վերադարձել
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհները
Օձերի վերաբերյալ 6 ահազանգ է ստացվել ԱԻՆ-ում
Օրվա աստղագուշակ
Հայտնի է Փյունիկի մրցակիցը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում
Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել
«Ժողովուրդ»․ Կրթության պետական ծրագիրը` խորհրդարանում. ինչ են փոխելու
«Հրապարակ». ՊՆ-ում կադրային փոփոխություններ են
Ծեծկռտուք՝ Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղից հետո (տեսանյութ)
«Ժողովուրդ»․ Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավոյին, նոր մեղադրանք է առաջադրվել
«Ժողովուրդ»․ Սևանի ափին դղյակ կառուցող ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել. բացահայտում
«Հրապարակ»․ ՆԳ նախարարի պաշտոնին հավակնում է Անդրանիկ Քոչարյանը
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է․ սեպտեմբերի 18-ին նշանակված համագումարը չի հետաձգվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Երևանում վագներականներ կա՞ն
Միայն տեսնել ու զգալ էր պետք, թե ինչ կատարվեց հանրապետական մարզադաշտում, երբ Բևեռի աջակիցները մտան խաղադաշտ․ Հերմինե Մկրտչյան
«Աղավնոն չենք հանձնելու, Սասնա Ծռեր». Բևեռի աջակիցները պաստառներով մտան խաղադաշտ
Դավիթ Բաբայանն այցելել է Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար
Փյունիկը պարտվեց նաև Երևանում ու պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆում
Գիտությանը հատկացվող բյուջեն վերջին շրջանում ավելացել է ավելի քան 80 տոկոսով. Մխիթար Հայրապետյանն հյուրընկալել է գիտնականների
Արագածոտնի ու Տավուշի մարզերում կգործարկվեն բնակավայրերի շչակները
Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի
Մեկնարկել է «Programa Sur» ծրագրով 2022 թ. հայտերի ընդունման գործընթացը
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր
«Փոխենք երաժշտությամբ». անցկացվել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը
Գողության համար ձերբակալվածի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Էրեբունու ոստիկանների բացահայտումը
Ճամբարակ համայնքում բացվել է Արծվաշենի հավերժության հուշահամալիրը
ՊՎԾ-ի առաջին կիսամյակի վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 վերլուծական տեղեկանք
ՀՀ ՊՆ հավաքական թիմը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին, առայժմ զբաղցնում է 2-րդ տեղը
Աղանուս համայնքի տարածքը դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, վերադառնում է միջանցք. Խանումյան
Հրդեհ` «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով` շրջանցելով Հայաստանը. Բայրամով
Գեղարքունիքի և Սյունիքի կրթական հաստատություններում ապահով սենյակներ կստեղծվեն. ԱԻՆ
Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, դա հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ. «Հայաստան» դաշինք
ԿԳՄՍ նախարար Դումանյանը ցանկանում է խորացնել Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության հետ համագործակցությունը
Արմեն Փամբուխչյանը կգործուղվի ՌԴ
Բագրատաշեն բնակավայրում շչակ է գործարկվելու
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել ՌԴ քաղաքացիներին և հեծանվանավակը
Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Հրդեհ՝ «Առինջ մոլ»-ի հետնամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ (տեսանյութ)
Կոնֆետների խանութում վախեցրել են աշխատակցին և փող հափշտակել. ավազակություն Հյուսիսային պողոտայում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™