Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մոնտաժված ձայնագրությամբ վերջնական եզրակացություն անել ճիշտ չէ. Գրիգոր Բեքմեզյանը՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի մասնակցությանբ աղմկահարույց ձայնագրության մասին

Իրավական

ArmDaily.am-ը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ զրուցել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրության, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի երեկվա հարցազրույցի և Խորհրդի վարկանիշի ընկնելու մասին։

-Պարո՛ն Բեքմեզյան, Դուք ԲԴԽ այն անդամներից մեկն էիք, ով հանդես էր եկել Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու նախաձեռնությամբ՝ ՍԴ քաղաքական գնահատականներ տալու հիմքով։ Այդ ձայնագրության մեջ նույնպես քաղաքական գնահատականներ են հնչում։ Դուք ինչպե՞ս եք այն գնահատում։

-Ես հենց նույն օրը գրություն եմ գրել պարոն Վարդազարյանին և խնդրել եմ տրամադրել ամբողջական ձայնագրությունը, քանի որ այդտեղ մոնտաժված էր և պարոն Վարդազարյանն էլ ասուլիսի ընթացքում շեշտում է, որ հատվածներ են հանդիպումից։ Խնդրել եմ, այնտեղ մի քանի այլ հարցեր էլ կային պատասխանելու՝ երբ է եղել, ովքեր են եղել բացի իրենցից՝ 3-ից, և այլն։ Երբ մենք ստանանք պատասխանը պարոն Վարդազարյանի, արդեն ես իմ դիրքորոշումը վերջնական կձևավորեմ։ Մենք հանդիպել ենք պարոն Ջհանգիրյանին և խոսել ենք։ Ինքը ներկայացրել է իր մոտեցումները, դիտարկումները։ Իհարկե, երեկ իր հարցազրույցի ժամանակ էլ որոշ պարզաբանումներ ներկայացրեց, բայց հավատացեք՝ մենք իր հետ ավելի երկար ենք խոսել և ավելի շատ հարցեր ենք տվել և ավելի շատ հարցերի պատասխաններ ենք ստացել։ Բայց ամբողջական պատկերացում կազմելու համար մեզ իհարկե պետք է, նաև Խորհրդին է պետք ստանալ ամբողջական ձայնագրությունը, որովհետև իմ խորին համոզմամբ՝ կրճատված, մոնտաժված ձայնագրությամբ վերջնական եզրակացություն անել ճիշտ չէ։ Կսպասենք, եթե ստանանք պատասխան, ապա եթե ոչ ամբողջ Խորհուրդը, ապա որոշ անդամներ իրենց դիրքորոշումը կհայտնեն։

-Թեպետ հրապարակվել է մոնտաժված ձայնագրություն, բայց այնուամենայնիվ այնտեղ հստակ հնչում են քաղաքական գնահատականներ պարոն Ջհանգիրյանի կողմից։ Այդ հայտարարությունները բավակա՞ն չեն, որպեսզի պարոն Ջհանգիրյանի դեմ սկսեք նույն գործընթացը, ինչ պարոն Վարդազարյանի դեմ։ Հատկապես, որ հասարակության կողմից «ոչ լավ» կարծիք է ձևավորվում ԲԴԽ-ի հանդեպ։

-Հասարակությունը շարժվում է զգացմունքներով, էմոցիաներով։ Դա շատ նորմալ է։ Մենք իրավաբաններ ենք, այս դեպքում հանդես ենք գալիս նաև որպես դատարան։ Մենք պարտավոր ենք շարժվել փաստերով և ապացույցներով։ Մենք չենք կարող մոնտաժված ձայնագրությունը դիտել որպես փաստ և ապացույց, որովհետև մենք չգիտենք՝ ինչ կոնտեքստից ինչ է կտրվել, և եթե մենք մարդու մասին ենք խոսում, կապ չունի՝ դա պարոն Ջհանգիրյանն է, թե ով է, մենք պետք է ունենանք հստակ փաստեր և ապացույցներ, իսկ դա կարող է լինել միայն, եթե մեզ տրամադրվի ամբողջական ձայնագրությունը։ Կամ այլ պարզաբանումներ տրվեն, որոնք մեզ հնարավորություն կտան հասկանալու, թե իրականում ինչ է խոսացվել և ինչ է ասվել։ Դատարանը դրանով է առանձնանում, որ ուսումնասիրում է փաստերը և ապացույցները և օրենքի հիման վրա որոշում է կայացնում։ Էմոցիաներով, զգացմունքներով չի առաջնորդվում դատարանը, և մենք չենք կարող թույլ տալ մեզ այդկերպ առաջնորդվել։

-Իսկ ի՞նչ կասեք այդ ձայնագրության հրապարակմանը հաջորդած ԲԴԽ արձագանքի վերաբերյալ, որ «հացի սեղանի շուրջ ձայնագրված խոսակցությունները չեն մեկնաբանվում»։ Արդյոք իրավաչա՞փ եք համարում նման աղմկահարույց ձայնագրությանն այդօրինակ արձագանք տալը։

-Եթե չեմ սխալվում, դա ոչ թե ԲԴԽ-ի արձագանքն էր, այլ տվյալ պահին պարոն Ջհանգիրյանի պատասխանն էր։ Որովհետև ԲԴԽ պաշտոնական հայտարարություն չի եղել։ Այդպես եմ մեկնաբանում, որովհետև վստահ եմ, որ դա ԲԴԽ-ի հայտարարություն չի եղել, ԲԴԽ-ն դա չի քննարկել։

-Երեկ «Առաջին ալիքի» եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, Գագիկ Ջհանգիրյանի ներկայացրած պարզաբանումները շատերի համար արժանահավատ չէին և կարծիքներ էին հնչում, որ պարոն Ջհանգիրյանը «կուտ է տալիս» և փորձում է դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

-Ես որևէ կերպ չեմ մեկնաբանի պարոն Ջհանգիրյանի հարցազրույցը, քանի որ ես դեռ պետք է վերջնական դիրքորոշում ձևավորեմ գործի հետ կապված։ Խորհուրդը ստացել է պարզաբանումներ, և տվյալ պահին այդ պարզաբանումները եղել են բավարար, չեմ ասում վերջնական, որպեսզի սպասենք մյուս կողմի դիրքորոշմանը։ Շեշտեմ՝ պարոն Ջհանգիրյանի տված հարցազրույցը տևել է 30 րոպեի չափ, մենք իր հետ խոսել ենք մեկ ժամից ավելի, շատ ավելի հարցեր են մեզ համար պարզաբանվել և շատ հարցեր են քննարկվել։ Օրինակ՝ հարցազրույցի ժամանակ չի հնչել, բայց պարոն Ջհանգիրյանը դեռևս անցած տարի մարտին, եթե չեմ սխալվում, Խորհրդի նիստի ժամանակ բարձրաձայնել է, որ ինքը կասկածում է՝ հանդիպման ժամանակ իրեն ձայնագրել են՝ առանց անուններ տալու։ Խորհրդի անդամներից մեկի պահանջին ի պատասխան՝ Վարդազարյանն է ասել, որ իրեն է կասկածում, այդ հանդիպման մասնակիցը ինքն է եղել։ Այսինքն՝ դեռևս այն ժամանակ նման խնդիր եղել է Խորհրդում։ Մենք շատ ավելին գիտենք, քան հասարակությունը գիտի, բայց մենք չենք ուզում հիմա այդ ամենը բարձրաձայնել, որովհետև մենք հիմա իրավական գործընթացի մեջ ենք և իրավունք էլ չունենք։

-Բայց այս գործընթացը ազդում է ԲԴԽ-ի հեղինակության վրա և այն գցում է։

-Դրա համար էլ մենք չենք շտապում ինչ-որ բան անել կամ ասել, որպեսզի մեր հեղինակությունը չընկնի։ Մենք հասկանում ենք, որ այս պահին մեզ մեղադրում են, թե մենք ինչու շատ արագ չարձագանքեցինք և շատ արագ չդադարեցրեցինք, ասենք,  պարոն Ջհանգիրյանի լիազորությունները, բայց այդ մեղադրողները խոսում են նրա մասին, որ ձայնագրության մեջ կան հակաօրինական կամ դատարանի վրա ազդելու ինչ-որ խոստումներ կամ կոչեր, և դրա համար պետք է Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնեն, բայց այդ նույն ասողները ստիպում են, որ մենք առանց որևէ իրավական գործընթացի դա անենք, որը մենք, կներեք, իրավունք չունենք անելու։ Մենք ամեն ինչ պետք է անենք իրավական ձևով։ Կլինեն հստակ ապացույցներ, հստակ փաստեր, մենք կգործենք ըստ այդմ։ Եթե կողմը շահագրգիռ է, որ մենք գործընթացը սկսենք և ինչ-որ գործողություն անենք, թող ամբողջական ձայնագրությունը տրամադրի մեզ։ Եթե կողմը չի ուզում ամբողջական ձայնագրությունը հրապարակայնացվի, թող տա պայմանով, որ դռնփակ նիստում մենք դա պետք է լսենք։ Բայց այստեղ ուրիշ հարց է առաջանում՝ եթե հանրությանը ներկայացվել է ձայնագրության ինչ-որ մասը և դրանով փորձել են հեղինակազրկել մի անձնավորությանը, այդ դեպքում ինչո՞ւ չեն ներկայացնում ամբողջականը՝ փորձելով պաշտպանել կամ պահել մասնակիցներից որոշներին կամ այլ անձանց։

Այս դեպքում մենք իրավական հարթության վրա ենք և չենք կարող էմոցիոնալ հայտարարություններ անել, ցավոք սրտի, որովհետև շատ հաճախ ավելի հեշտ է էմոցիոնալ հայտարարություններ անելը և դրանով համարել գործը ավարտված։ Մենք ստիպված ենք հիմա լսել քննադատություններ, որոշակի վիրավորական խոսքեր, լսել մեր պրոֆեսիոնալիզմի մասին որոշակի բացասական կարծիքներ շատ հարգված մարդկանցից։ Բայց մենք հասկանում ենք, որ հիմա այն վիճակում ենք, որ բոլոր կարծիքները, արտահայտությունները ինչ-որ տեղ ունեն նաև տրամաբանված հիմք, բայց մենք պարտավոր ենք դրանք այս պահին ընկալել որպես այդպիսին, չարձագանքել և սպասել իրավական գործընթացների ավարտին։

-Իր հարցազրույցում Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ Բարձրագույն դատական խորհուրդ է եկել կառույցը հնարավորինս քաղաքականությունից հեռացնելու համար։ Պարոն Բեքմեզյան, Դուք ԲԴԽ անդամ եք եղել և՛ պարոն Վարդազարյանի պաշտոնավարման ընթացքում, և՛ այժմ՝ պարոն Ջհանգիրյանի ղեկավարության շրջանում։ Արդյոք Ռուբեն Վարդազարյանի պաշտոնավարման ընթացքում Խորհուրդը այդքան քաղաքականացվա՞ծ էր, և արդյոք Գագիկ Ջհանգիրյանին հաջողվո՞ւմ է այն զերծ պահել քաղաքականությունից։ Դուք ի՞նչ եք կարծում։

-Քանի որ ես երկուսի հետ էլ աշխատել եմ և կան գործընթացներ, որոնք իսկապես ես չեմ կարող բացահայտել, ցավոք սրտի, որովհետև դա ներքին խնդիր է, և դրա իրավունքը ես չունեմ, թույլ տվեք չպատասխանել Ձեր հարցին։ Մի բան կարող եմ ասել, որ հավատացեք՝ ԲԴԽ անդամները միշտ ամեն ինչ արել են Խորհուրդը քաղաքական գործընթացներից զերծ պահելու համար։ Խորհուրդը երբևէ 2020 թվականից սկսած քաղաքական գործընթացներին, որպես Խորհուրդ, չի մասնակցել։ 2019-ին՝ իմ գալուց հետո էլ, Խորհուրդը որևէ կերպ քաղաքական գործընթացների, որպես այդպիսին, մասնակից չի եղել և աշխատել է այնպես անել, որ Խորհրդին քաղաքական գործընթացների մեջ չներգրավվեն և չներքաշեն։

 

Արփինե Պետրոսյան

Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել
Բռնությամբ տեղահանում են այն հայազգի մարդկանց, որոնք արդեն ենթարկվել են բռնագաղթի Սումգայիթից, Բաքվից. Դանիելյան
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
ԿԳՄՍՆ-ն հայտարարել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մրցույթ
Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. ԱՀ ՊԲ
ՇՄ նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարաններում, ծանոթացել խնդիրներին
ԶԻԼ-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում․ Երևանի քաղաքապետարան
1 ոսկի և 3 բրոնզ. հայ մարզիկները մեդալներով են վերադարձել
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհները
Օձերի վերաբերյալ 6 ահազանգ է ստացվել ԱԻՆ-ում
Օրվա աստղագուշակ
Հայտնի է Փյունիկի մրցակիցը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում
Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել
«Ժողովուրդ»․ Կրթության պետական ծրագիրը` խորհրդարանում. ինչ են փոխելու
«Հրապարակ». ՊՆ-ում կադրային փոփոխություններ են
Ծեծկռտուք՝ Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղից հետո (տեսանյութ)
«Ժողովուրդ»․ Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավոյին, նոր մեղադրանք է առաջադրվել
«Ժողովուրդ»․ Սևանի ափին դղյակ կառուցող ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել. բացահայտում
«Հրապարակ»․ ՆԳ նախարարի պաշտոնին հավակնում է Անդրանիկ Քոչարյանը
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է․ սեպտեմբերի 18-ին նշանակված համագումարը չի հետաձգվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Երևանում վագներականնե՞ր կան
Միայն տեսնել ու զգալ էր պետք, թե ինչ կատարվեց հանրապետական մարզադաշտում, երբ Բևեռի աջակիցները մտան խաղադաշտ․ Հերմինե Մկրտչյան
«Աղավնոն չենք հանձնելու, Սասնա Ծռեր». Բևեռի աջակիցները պաստառներով մտան խաղադաշտ
Դավիթ Բաբայանն այցելել է Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար
Փյունիկը պարտվեց նաև Երևանում ու պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆում
Գիտությանը հատկացվող բյուջեն վերջին շրջանում ավելացել է ավելի քան 80 տոկոսով. Մխիթար Հայրապետյանն հյուրընկալել է գիտնականների
Արագածոտնի ու Տավուշի մարզերում կգործարկվեն բնակավայրերի շչակները
Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի
Մեկնարկել է «Programa Sur» ծրագրով 2022 թ. հայտերի ընդունման գործընթացը
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր
«Փոխենք երաժշտությամբ». անցկացվել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը
Գողության համար ձերբակալվածի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Էրեբունու ոստիկանների բացահայտումը
Ճամբարակ համայնքում բացվել է Արծվաշենի հավերժության հուշահամալիրը
ՊՎԾ-ի առաջին կիսամյակի վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 վերլուծական տեղեկանք
ՀՀ ՊՆ հավաքական թիմը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին, առայժմ զբաղցնում է 2-րդ տեղը
Աղանուս համայնքի տարածքը դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, վերադառնում է միջանցք. Խանումյան
Հրդեհ` «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով` շրջանցելով Հայաստանը. Բայրամով
Գեղարքունիքի և Սյունիքի կրթական հաստատություններում ապահով սենյակներ կստեղծվեն. ԱԻՆ
Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, դա հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ. «Հայաստան» դաշինք
ԿԳՄՍ նախարար Դումանյանը ցանկանում է խորացնել Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության հետ համագործակցությունը
Արմեն Փամբուխչյանը կգործուղվի ՌԴ
Բագրատաշեն բնակավայրում շչակ է գործարկվելու
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել ՌԴ քաղաքացիներին և հեծանվանավակը
Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Հրդեհ՝ «Առինջ մոլ»-ի հետնամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ (տեսանյութ)
Կոնֆետների խանութում վախեցրել են աշխատակցին և փող հափշտակել. ավազակություն Հյուսիսային պողոտայում
Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™