Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող. տնտեսագետը՝ անկանխիկ վճարումների օրենքի մասին

Տնտեսություն

Սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նոր կարգավորումները, ըստ որոնց 300 հազար դրամը գերազանցող գործարքների անկանխիկ իրականացումը դառնալու է պարտադիր: Կառավարության հիմնավորմամբ՝ այդ կարգավորումները կանխիկի շրջանառության և ստվերի կրճատման ուղղությամբ իրականցվող քայլեր են։

ArmDaily.am-ը զրուցել է տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ՝ պարզելու համար օրենքի նոր կարգավորումների նպատակահարմարությունը, ռիսկերը, նաև թե հասարակության քանի տոկոսն է պատրաստ այդ փոփոխությանը։ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ փոփոխության հիմքում դրված նպատակը դրական ու կարևոր է, սակայն այն փոփոխությունները, որոնք կատարվում են, որոշակիորեն չեն կապվում դրված նպատակի հետ ու բավականին խնդրահարույց են։ «Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող։ Սա բնորոշ քայլ է իշխանության վարած քաղաքականությանը։ Կառավարությունն անկանխիկ շրջանառությունը խթանելու համար դրել է բավականին կոշտ կարգավորումներ»,- ընդգծեց Ավետիսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ բնականաբար անկանխիկի շրջանառությունն ավելի թափանցիկ է ու պետական վերահսկողության տեսանկյունից արդյունավետությունն ավելի բարձր կլինի։ Ամեն դեպքում, եթե նայում ենք միջազգային փորձին, տեսնում ենք, որ շատ զարգացած երկրներ կա՛մ չունեն նման խիստ սահմանափակումներ, սակայն ունեն եկամուտների շարժի բարձ թափանցիկություն, կա՛մ էլ, եթե ունեն սահմանափակումներ, ապա դրանց շեմը բավականին բարձր է։ «Միայն կոշտ սահմանափակումներով, դրամական ցածր մակարդակ սահմանելով չի, որ կարելի է կրճատել ստվերը կամ բարձրացնել եկամուտների շրջանառության թափանցիկությունը։ Դրա համար, ըստ իս, մեր նման երկրներում շատ ավելի կարևոր են խթանիչ կարգավորումները։ Եթե դու ստեղծես այնպիսի միջավայր ու պայմաններ, որ անկանխիկ վճարումն օբեկտիվորեն դառնա ավելի ձեռնտու քաղաքացիների համար, նրանք առանց սահմանափակումների էլ կամովին կգնան անկանխիկ գործարքների, այդ թվում՝ և՛ ֆիզակական, և՛ իրավաբանական անձինք։ Բայց երբ դու կոշտ սահմանափակումներով գնում ես դեպի անկանխիկ վճարումների ճանապարհով, պետք է հաշվի առնես, որ անկանխիկի ժամանակ մարդիկ կատարում են նաև լրացուցիչ ծախսեր՝ բանկային միջնորդավճարներ և այլն։ Այս սահմանափակումներն իրական խթաններ են, որպեսզի քաղաքացիները շրջանցնեն պետության սահմանափակումները»,- նշեց մեր զրուցակիցը։

Ավետիսյանի պնդմամբ՝ բացի նրանից, որ պետությունը չի ստեղծել մի միջավայր, որտեղ քաղաքացիները կամովին կգնան անկախիկ վճարումների ճանապարհով,  նաև մենք չունենք ինստիտուցիոնալ այն հնարավորությունները, որոնք կհարթեն ստեղծված ու դեռ սպասվող խնդիրները։ Այսինքն՝ պետության տեխնիկական և տեղեկատվական կարողությունները բավարար չափով զարգացած չեն, որպեսզի հարթեն առաջացող հնարավոր խնդիրներն ու ոլորտում նոր բացեր չստեղծեն։ «Ըստ իս՝ այս ամենն ուղղակի ձևական մի բան է։ Նրանք նպատակ չունեն համակարգը գործարկելու և հաջողելու, այլ իրենց նպատակն ավելի շատ պոպուլիստական է։ Ցավոք սրտի, նմանատիպ կարգավորումները, որոնք ավելի շատ մանիպուլյատիվ ու պոպուլիստական են, լավ գաղափարները, որոնք օբյեկտիվորեն կարող են գործնականում հաջողել, սկսում են արժեզրկել՝ դրանց նկատմամբ հասարակության մեջ հակակրանք ստեղծելով։ Սրա համար լավագույն բնութագրումն այն է, որ եթե չեք կարողանում լավ բան անել, գոնե վատը մի ՛արեք»- ընդգծեց տնտեսագետը։

Նշենք, որ հասարակության առնվազն երկու խավ արդեն իսկ ունեն արհեստական սահմանափակումներ և չեն կարողանալու օգտվել համակարգից։ Առաջինն այն մարդիկ են, մասնավորապես, մեծահասակները, որոնք բանակային գործարքներ չեն կարողանում անել, երկրորդ՝ մարդիկ,որոնք երբեմն անհիմն հայտնվում են հարկադիր ծառայություն ապահովող մարմնի ուշադրության կենտրոնում, և նրանց բանակային հաշիվներին արգելքներ են դրվում։ «Նախ պետք է վերանայվի բանակային գործարքների միջնորդավճարների հարցը, հետո պետք է իրենց տեխնիկական և տեղեկատվական գործիքները կիրառեն, որպեսզի հասարակությունն ադապտացվի նորին։ Ես այս ամենին թերահավատորեն եմ մոտենում։ Ինչ վերաբերում է ԴԱՀԿ-ին, ապա այստեղ երկու կարևոր հարթություն կա։ Առաջինը իրակավական կարգավորումներն են, որ արգելքների վերացման ժամկետները պետք է մաքսիմալ կարճ լինեն՝ ի օգուտ քաղաքացիների, և երկրորդը, որն ավելի կարևոր է, այն է, որ իրավական կարգավորումը մի բան է, դրա գործադրումը՝ մեկ այլ բան։ Այս իշխանությունները պետական համակարգը հետևողականորեն կազմաքանդում են՝ ներառելով հանրային կյանքի բոլոր ոլորտները։ Այս իրավիճակում, եթե ունենաս աշխարհի լավագույն օրենսդրությունը, դու չես կարողանա ունենալ բավարար արդյունք։ Քանի որ, ինչպես արդեն նշեցի, օրենքը մի բան է,  իսկ դրա կատարումը և կատարման նկատմամբ վերահսկողությունն ու պատասխանատվությունը՝ բոլորովին այլ բան»։

Մելինե Պետրոսյան

ՇՄ նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարաններում, ծանոթացել խնդիրներին
ԶԻԼ-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում․ Երևանի քաղաքապետարան
1 ոսկի և 3 բրոնզ. հայ մարզիկները մեդալներով են վերադարձել
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհները
Օձերի վերաբերյալ 6 ահազանգ է ստացվել ԱԻՆ-ում
Օրվա աստղագուշակ
Հայտնի է Փյունիկի մրցակիցը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում
Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել
«Ժողովուրդ»․ Կրթության պետական ծրագիրը` խորհրդարանում. ինչ են փոխելու
«Հրապարակ». ՊՆ-ում կադրային փոփոխություններ են
Ծեծկռտուք՝ Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղից հետո (տեսանյութ)
«Ժողովուրդ»․ Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավոյին, նոր մեղադրանք է առաջադրվել
«Ժողովուրդ»․ Սևանի ափին դղյակ կառուցող ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել. բացահայտում
«Հրապարակ»․ ՆԳ նախարարի պաշտոնին հավակնում է Անդրանիկ Քոչարյանը
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է․ սեպտեմբերի 18-ին նշանակված համագումարը չի հետաձգվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Երևանում վագներականնե՞ր կան
Միայն տեսնել ու զգալ էր պետք, թե ինչ կատարվեց հանրապետական մարզադաշտում, երբ Բևեռի աջակիցները մտան խաղադաշտ․ Հերմինե Մկրտչյան
«Աղավնոն չենք հանձնելու, Սասնա Ծռեր». Բևեռի աջակիցները պաստառներով մտան խաղադաշտ
Դավիթ Բաբայանն այցելել է Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար
Փյունիկը պարտվեց նաև Երևանում ու պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆում
Գիտությանը հատկացվող բյուջեն վերջին շրջանում ավելացել է ավելի քան 80 տոկոսով. Մխիթար Հայրապետյանն հյուրընկալել է գիտնականների
Արագածոտնի ու Տավուշի մարզերում կգործարկվեն բնակավայրերի շչակները
Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի
Մեկնարկել է «Programa Sur» ծրագրով 2022 թ. հայտերի ընդունման գործընթացը
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր
«Փոխենք երաժշտությամբ». անցկացվել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը
Գողության համար ձերբակալվածի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Էրեբունու ոստիկանների բացահայտումը
Ճամբարակ համայնքում բացվել է Արծվաշենի հավերժության հուշահամալիրը
ՊՎԾ-ի առաջին կիսամյակի վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 վերլուծական տեղեկանք
ՀՀ ՊՆ հավաքական թիմը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին, առայժմ զբաղցնում է 2-րդ տեղը
Աղանուս համայնքի տարածքը դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, վերադառնում է միջանցք. Խանումյան
Հրդեհ` «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով` շրջանցելով Հայաստանը. Բայրամով
Գեղարքունիքի և Սյունիքի կրթական հաստատություններում ապահով սենյակներ կստեղծվեն. ԱԻՆ
Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, դա հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ. «Հայաստան» դաշինք
ԿԳՄՍ նախարար Դումանյանը ցանկանում է խորացնել Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության հետ համագործակցությունը
Արմեն Փամբուխչյանը կգործուղվի ՌԴ
Բագրատաշեն բնակավայրում շչակ է գործարկվելու
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել ՌԴ քաղաքացիներին և հեծանվանավակը
Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Հրդեհ՝ «Առինջ մոլ»-ի հետնամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ (տեսանյութ)
Կոնֆետների խանութում վախեցրել են աշխատակցին և փող հափշտակել. ավազակություն Հյուսիսային պողոտայում
Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը
Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ ետ վերադառնալիս ուշագնաց է եղել. փաստաբան
Թողարկվել է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է մածունի և թթվասերի արտադրական գործունեությունը
Ժամանակավորապես դադարեցվել է Ավանի Սայաթ-Նովա թաղամասի գազամատակարարումը
ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին
Աշոտ Շահբազյանն ազատվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™