Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին Ինֆորմացիա ենք ունեցել, որ այստեղից 4-5 կմ հեռու 250 հոգի Թուրքիայի լեռնային հատուկջոկատայիններ են նստած. Բերձորի բնակիչ (տեսանյութ) Պետական դավաճանների որսը շարունակվում է. ինչպե՞ս է Արցախը կապվելու Հայաստանին. լրահոս Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


«Ժողովուրդ»․ «Հայբիզնեսբանկ»-ը տուգանվել է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Հայբիզնեսբանկ»-ը տուգանվել է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս տարի «Հայբիզնեսբանկ» -ի եւ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինասնավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից «Հայբիզնեսբանկ»-ի կանոնադրական կապիտալի 25 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով 2022 թվականի հունվարի 24-ի համակենտրոնացումը օրենքով սահմանված կարգով չհայտարարագրելը Հանձնաժողովը որակել է որպես չհայտարարագրված համակենտրոնացում։ Եւ օրենքի խախտման համար «Հայբիզնեսբանկ»-ի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 2 մլն 125 հազար դրամի չափով։

Տուգանվել է նաեւ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինասնավորում իրականացնող վարկային կազմակերպությունը 2 մլն 125 հազար դրամով։ Բացի այս, «Հայբիզնեսբանկ»-ի մյուս բաժնետեր «Էմ ԷՖ ԷՄ» ընկերությունը եւս տուգանվել է 2 մլն 125 հազար դրամով։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին բանկի միակ բաժնետեր է դարձել «էմ էֆ էմ գլոբալ ինվեստ» ընկերությունը, որը գրանցված է Շվեյցարիայում՝ Ցյուրիխում։ Այս տարվա հունվարին բանկում բաժնետերերի նոր փոփոխութուն է տեղի ունեցել, ու «Էմ էֆ էմ գլոբալ ինվեստ»-ի բաժնետոմսերի 25 տոկոսն անցել է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությանը։

Այսինքն՝ «Հայբիզնեսբանկ»-ի բաժնետեր է դարձել ՀՀ կենտրոնական բանկը, որովհետեւ «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպության հիմնադիրն ու բաժնետերը ԿԲ-ն է։ Ի դեպ, հենց այս գործարքներից հետո նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է բանկի տնօրենների խորհրդի անդամ։ Իսկ «Հայբիզնեսբանկ»-ի նախկին բաժնետերը Վիտալի Գրիգորյանցն է՝ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը։ Ասել է թե՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Կենտրոնական բանկի հիմնադրած ընկերությանը>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեքենան բախվել է հասարակական տրանսպորտի կանգառին և վրաերթի ենթարկել քաղաքացուն․ մանրամասներ
Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը տարավ երրորդ հաղթանակը
Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու քրգործով Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել
Ալեքսանդր Միլկովիչը հանդես կգա «Փյունիկ»-ում
Նիկոլ Փաշինյանը հաստատել է 2022-2025թթ․ հարկային եկամուտների կառավարման ծրագիրը
Նախկին փոխոստիկանապետին պատկանող առողջարանում տղամարդու դի է հայտնաբերվել
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգողին
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 26-ամյա համաքաղաքացուն
Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. Արայիկ Հարությունյան
Հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
Ազգային ժողովը կազմակերպում է անվճար ամառային դպրոց
Հենց հիմա Բերձորի և Աղավնոյի գերեզմանոցներում արտաշիրիմումներ են արվում. Նաիրա Զոհրաբյան
ԲՏԱ նախարարությունն իրականացնում է տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացներ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ–ն հերքում է
Արտակարգ դեպք Երեւանում. Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ, կա 2 վիրավոր
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ
Հրապարակվել է 2022 թվականի «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցանկը
ՏՏ ոլորտի 39 ընկերություն 2022թ-ի 1-ին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում են
ԱՀԿ-ն նոր անվանումներ է տվել կապիկի ծաղիկ վարակի տարբերակներին
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում
Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկավորեն իր ծննդավայրում
3 ամիս առաջ կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց. 1 անձ ձերբակալվել է
Երբ սկսվի հուժկու ընդդիմադիր շարժում, այդ հոդվածները միանգամից գործի են դրվելու․ ում ուզեն՝ կարող են դատել․ Մելիքյան
Հայտարարություն՝ ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու վերաբերյալ
Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Երևանում որդին սպանել է մորը. ոստիկանության բացահայտումը
էջմիածին-Արմավիր ճանապարհի մոտ 13.5կմ երկարությամբ հատվածը նորոգվում է
Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է. Դավիթ Բաբայան
17–ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով
Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում մթնոլորտային արտանետումների ռեկորդային քանակ է գրանցվել
Ես գիտեմ, որ ես մենակ չեմ, լավ թասիբով տղերք կան, ովքեր իմ կողքին են. Տիգրան Արզաքանցյան
Բևեռի ԱԶԳ-ԲԱՆԱԿ խորագրով ճամբար-բանակումի մասնակիցների արշավը դեպի Գոշավանք (լուսանկարներ)
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Hyundai Elantra-ում, վնասվել են նաև կողքին կայանված մեքենաները
Որդին դիմել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով մայրը մահացել է
Մահացել է ամերիկացի դերասանուհի Էն Հեչը
Կուբայի նավահանգստի հրդեհի վայրում դիեր են հայտնաբերվել
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Ճապոնիայում թայֆունի պատճառով 72 հազար մարդու տարհանում է հայտարարվել
Ալիևի ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց միջնորդների. պատգամավոր
Հրդեհ Նոր Խարբերդ գյուղում
Քամու հետևանքով Երևանում, Պտղունք և Մուսալեռ գյուղերում վնասվել են տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ
Ի՞նչ են հուշում աստղերը օգոստոսի 13-ի համար
«Հրապարակ». Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց
«Ժողովուրդ». Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին
«Հրապարակ». ՔՊ կադրային բանկը սնա՞նկ է
«Ժողովուրդ». «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ինչ է կատարվել․ մանրամասներ
«Հրապարակ». Արցախում նոր հույսեր են արթնացել
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում
Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը
Տավուշի Սևքար գյուղում չպայթած արկ է հայտնաբերվել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™