Չեմ կարծում՝ հրաժարականների այս շղթան բավարար է քաղաքական ակտիվ գործընթացներ սկսելու համար. քաղաքագետ Սաղաթելյանն ու Հակոբյանը հեռացվեցին, ՔՊ-ում էլ թեժ պայքար է. լրահոս Ինչպե՞ս է ծագել Սպիտակցի Հայկոյին «երգացնելու» գաղափարը և քաղաքապետարանի «կարգին» չարաշահումները. մամուլ Իշխանությունն իր յուրայիններին ցանկացած հանցագործության դեպքում պաշտպանում է. Աթանեսյանը՝ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու մասին Սա ՍԴ-ում իշխանազավթման վերջին արարն է. Էդգար Ղազարյանը՝ Սեդա Սաֆարյանի թեկնածության մասին Նորավանքի աստիճաններով բարձրանալն այսօրվանից արգելված է. տեղադրվել են ցուցանակներ Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ, իսկ ՃՈ պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել. լրահոս Ավելի շուտ դերասանական վարպետության քննության ելույթ էր, քան գլխավոր դատախազի ելույթ. Նաիրա Զոհրաբյան Ցուցահանդեսում ներառված գործերով փորձել եմ մի փոքր արև բերել մարդկանց և մի փոքր արև տանել խորհրդարան. Մարինե Մանուկյան  Երկրի կորստի դեպքում ՔՊ֊ականներին ևս մանդատները պետք չեն. Ագնեսա Խամոյան Իշխանության որոշումներն ուսապարկաբարո են. ընդդիմադիր պատգամավորը՝  իրենց մանդատից զրկելու մասին ԱԺ-ն գլխավոր դատախազ է ընտրում, իսկ Արցախում պետական դավաճանության դեպքեր են բացահայտվել. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մեծ հնարավորություն ունենք ստեղծելու ինքնիշխան հզոր պետություն

Հասարակություն
Ժիրայր Սէֆիլյան
 
Ի սկզբանե վստահ ենք եղել Ուկրաինայի պատերազմը լինելու է ի վնաս Ռուսաստանի, անշուշտ, Ուկրաինան շատ թանկ է վճարում այդ ամենի համար, սակայն ավարտը Ռուսաստանի պարտությունն է լինելու: Զարգացումների մասին՝ ինչպես ասացի, պարտվող կողմը լինելու է Ռուսաստանը և, կարծում եմ, որ այս ամենը ավարտվելու է Ռուսաստանի կապիտուլյացիայով

ՀԱՐՑ
Պարոն Սեֆլյան, ի թիվս բազմաթիվ կանխատեսումների, որոնք ճիշտ եք արել, ճիշտ եք կանխատեսել, որ ռուսական ռազմական արշավը մեծ պարտություն է կրելու (23.03.2022թ.), Ինչպե՞ս եք տեսնում զարգացումները։

ՊԱՏԱՍԽԱՆ
Այո, մենք, ի սկզբանե վստահ ենք եղել Ուկրաինայի պատերազմը լինելու է ի վնաս Ռուսաստանի, անշուշտ, Ուկրաինան շատ թանկ է վճարում այդ ամենի համար, սակայն ավարտը Ռուսաստանի պարտությունն է լինելու:
Զարգացումների մասին՝ ինչպես ասացի, պարտվող կողմը լինելու է Ռուսաստանը և, կարծում եմ, որ այս ամենը ավարտվելու է Ռուսաստանի կապիտուլյացիայով: Ուկրաինական պատերազմի ավարտը, ինձ համար նշանակում է Ռուսաստանի կապիտուլյացիա: Թե այդ կապիտուլյացիան ինչպիսի՞ տեսք կունանա, թե ինչպիսի՞ Ռուսաստան է մնալու, առայժմ չեմ ուզում շատ խորանալ, որոհետև այս մասին այսօր շատ քաղաքագիտական և քաղաքական կենտրոններ մտմտում են: Ես կասեյի, առայժմ գերիշխում է անորոշությունը:
Անշուշտ, այս համատեքստում, մեզ հետաքրքրում է Այսկովկասը և ինչիպիսի Ռուսաստան էլ մնա, նրանք այլևս չեն լինելու թելադրող այս հատվածում: Սա մեզ մեծ հնարավորություն է տալու ստեղծելու ինքնիշխան, հզոր պետություն

ՀԱՐՑ
Այսքան շատ հայեր, ովքեր վերադարձել են Հայաստան, նույնիսկ Ռուսաստանի և Բելառուսի հետ կոալիցիոն միավորման մասին միտքը սարսափեցնում է մեզ, այդ թվում՝ ինձ, ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի աղետալի, անհարմար իրավիճակը հետաձգեց դա, և այս վտանգը հիմա հեռանում է ?

ՊԱՏԱՍԽԱՆ
Համոզված եմ, որ Պուտինն ուներ որոշում Ուկրաինայի պատերազմը բարեհաջող ավարտելուց հետո «բերման էր» ենթարկելու Հայաստանը և ձևավորելու էր «Ռուսաստան-Բելոռուս-Հայաստան» իրենց տարիների մտածած միությունը: Ինչպես տեսանք նրանց պլանները ձախողվեցին:
Ռուսական կողմը վստահ էր, որ բլից կրիգի արդյունքում, օրերի կամ առնվազն մեկ երկու շաբաթվա ընթացքում Կիևին ծնկի կբերեն, կպարտադրեն Մոսկվային ենթակայություն և դրանից հետո պիտի կյանքի կոչեյին «Ռուսաստան-Բելոռուս-Հայաստան» միությունը: Այս ծրագրերի ձախողումից հետո, փաշինյան նիկոլի Մոսկվա կայանալիք, նախորոք որոշված, այցը շաբաթ առ շաբաթ հետաձգվում էր:
Դա տեղի ունեցավ, որքան հիշում եմ, Ապրիլ 19 ին: Դրա արդյունքը հայտնի երեսուն կետերն էին, փաստաթուղթերի մի Փաթեթ:
Մենք հասկացանք, որ եթե Ուկրաինայի ճակատում Ռուսաստանը հաջողություն գրանցած լիներ, ապա այդ երեսուն կետանոց թուղթը բոլորովին այլ էր լինելու: Միաժամանակ, կարող ենք փաստել, որ այդ թղթում առկա կետերը «Ռուսաստան-Բելոռուս-Հայաստան» միություն ստեղծման նախերգանքն էին:
Բարեբախտաբար Կրեմլը չհաջողեց Ուկրաինայում: Կրեմլում հասկացան, որ միջազգային ռազմա-քաղաքական իրավիճակը թույլ չի տա, որ իրենք կուլ տան Հայաստանը և ստիպված հետաձգեցին, ժամանակավորապես հետաձգեցին իրենց դավադիր ծրագիրը:
Սակայն, այժմ, այս ամենի պատճառով, ստեղծված է մի նոր վտանգ և եթե նրանք հրաժարվեցին Հայաստանի դե յուրե բռնակցումից, ապա այժմ փորձում են դե ֆակտո այդ բռնակցումը կյանքի կոչել:
Գլխավոր վտանգը մենք, կարծես, շրջանցել ենք, այնուամենայնիվ ռուսական ներխուժման, ուժային միջամտության հնարավորությունները մեծանում են:
Ինչ որ չափով, զարմանալի է այս միտքը: Մենք նկատում ենք, որ ռուսական ռազմական ռեսուրսը հազիվ է բավարարում ուկրաինական ճակատում: Չգիտեմ Հարավային Կովկասի անէքսիան Ռուսաստանն ինչպե՞ս է իրականացնելու, բայց այս օրերին այդ մասին շատ է խոսվում: Կարծում եմ դրա մասին շատ ու շատ խոսելը վկայում է, որ այդ վտանգը գնալով պիտի թուլանա: Բայց, այս պահին, այդ վտանգը կա:
Բոլոր ոլորտներում, Մոսկվան որոշել է ուղիղ ղեկավարմամբ կրեմլից կառավարել յուրաքանչյուր ոլորտն առանձին առանձին:
Զորօրինակ, մենք վերջերս ականատես ենք լինում տարբեր հայտնի ընկերությունների տնօերնների փոփոխություններ: Կրեմլին չի գոհացնում այս կամ այն տնօրենը՝ իրենց քաղաքական պատվերները, կարծես թե, ամբողջությամբ իրենց ուզած ձևով չեն կատարվում:
Հայաստանի պատրաստվող անէքսիայի համատեքստում պիտի դիտարկել նաև Սասնա Ծռերի կալանավորումը:
Այս ամենը Հարավային Կովկասում, այդ սպասվող կրեմլյան անէսքիայի նախապատրաստական աշխատանքներն են: Սակայն, ինձ մոտ կա զգացողություն, որ իրենց մտադրությունները այդպես էլ մնալու են մտադրություն:
Փաստ է, որ վտանգավոր օրեր ենք ապրում: Ընդգծեմ, որ հերթական անգամ Սասնա Ծռերը հարվածը, ըստ էության, նորից վերցրեցին իրենց վրա և, այսօր, մեր տղաները, լինելով փակ կալանքում, չարչարվում են հանուն մեր ժողովրդի և երկրի անկախության, ազատության:
Միաժամանակ, մենք հասկանում ենք, որ մեզ ուղղված հարվածները, եթե մեզ չեն սպանում, ուրեմն մեզ ուժեղացնում են: Սա պիտի շատ հստակ գիտակցեն մեզ հարվածողները: Ինչպես նախկինում ենք բազմաթիվ հարվածների դիմակայել ու ուժ հավաքել, սրանից ևս էլ ավելի ենք ուժեղանալու և հասնելու ենք մեր նպատակին:

ՀԱՐՑ
Դուք անձամբ ինձ կանխատեսել եք նաև, որ խորհրդարանական ուժերի շարժումը ձախողվելու է, և մարդիկ չեն միանա այս շարժմանը, մարդիկ հարցնում են՝ հիմա ի՞նչ, ո՞րն է հանրապետության ամենաարագ աճող ազգային շարժման՝ Ազգային ժողովրդավարական Բևեռիի տեսլականը։

ՊԱՏԱՍԽԱՆ
Այո, մենք այդ կարծիքին ենք եղել, որ այս փողոցային, չակերտավոր ընդդիմությունը չի հաջողելու, տարբեր պատճառներով:
Նախ, նրանց փողոց դուրս գալու նպատակը որևէ հաջողություն գրանցելն էլ չի: Ի տարբերություն անկեղծ մղումներով հրապարակ դուրս եկած մեր ժողովրդի, կեղծ ընդդիմության ղեկավարությունը այդ նպատակը չի ունեցել և չունի: Նրանք, ընդհամենը, Մոսկվայից իջեցված պատվեր են կատարում, կրեմլյան հրահանգներն են կյանքի կոչում: Մոսկվան առաջին անգամը չէ, որ այսպիսի մարտավարության է դիմում Հայաստանում, որովհետև վերջին քսանհինգ տարիների ընթացքում կրեմլը վերահսկել է և՛ իշխանությանը, և՛չակերտավոր ընդդիմությանը, նպատակ ունենալով ավելի վերահսկելի դարձնելու իր կողմից նշանակված ադմինիստրացիան:
Ի սկզբանե դա մեզ պարզ էր: Չեմ ծավալվի, թե ի՞նչ խնդիրներ էին դրանք փորձում լուծել փողոցում: Վերադառնալով դեպի խորքերը, իրականությանը՝ մեր ժողովրդի կարծիքը նախկինների հանդեպ երբեք թույլ չի տա համախմբում նախկին հանցագործ շրջանակների, ոճրագործ շրջանակների, ժողովրդին կեղեքող շրջանակների շուրջ:
Եթե ժողովուրդը չի համախմբվում դրանց շուրջ, դա չի նշանակում, որ գոհ է ներկա իշխանություններից: Կասեյի ավելին՝ ժողովուրդը ներկայիս իշխանություններից զզված է, բնականաբար, և՛ դժգոհ: Սակայն, հանուն այն երևույթի, որ հները նորից չվերադառնան, առայժմ, ժողովուրդը ո՛չ կմիանա նախկիններին, ո՛չ էլ, այսպես ասած, ակտիվորեն կմասնակցի նիկոլի հեռացման գործընթացին, այնքան ժամանակ մինչև նախկինները շարունակում են մնալ հրապարակներում:
Կարևոր է ընդգծել, որ նախկինների հրապարակներում մնալու գլխավոր շահառուն փաշինյան նիկոլն է: Ինչպես գիտենք, այս երեք չորս տարիների ընթացքում նա անընդհատ «սև-սպիտակ» բանաձևն է խաղացրել և շատ հաջող ձևով կարողացել է կրեմլից անկա՛խ, կրեմլից չկառավարվո՛ղ, մոսկավայի կողմից անվերահսկելի՛, իրակա՛ն, երրորդ ուժի դեմը փակել: Սակայն, կարծում եմ, որ ամեն ինչ չափ ու սահման ունի, երկար այսպես շարունակվել չի կարող:
Ինչ վերաբերվում է մեր շարժման ասելիքին՝մենք հայտարարել ենք Ապրիլի 9 ի հանրահավաքի ժամանակ: Մենք մեր ժողովրդին ասել ենք, որ հաջորդ անգամ հավաքվելու ենք ու չպիտի վերադառնանք տներ, մինչև չձեռբազատվենք ա՛յս ապիկար, ա՛յս դավաճան իշխանություններից:
Անշուշտ պահի մասին խոսելիս, պայամանականորեն ասում ենք «իքս պահ», հասկանալով ռազմա-քաղաքական զարգացումները մեր ռեգիոնում: Ուշադիր հետևելով, նպատակ ունենոլով որսալու ճիշտ պահը, որպեսզի մեր համախոհներին, մեր ժողովրդին հրավիրենք հրապարակներ՝ փաշինյանի իշխանության հեռացման գործընթացը սկսելու:
Մինչ այդ պահը, գլխավորապես երկու ուղղությամբ նախապատրաստվելու խնդիր ունենք: Առաջին՝ ժամանակավոր կառավարության ձևավորման և երկրորդ՝ ինքնապաշտպաության կազմակերպման ուղղություններով:
Արտաքին, ուժային վտանգի հավանականությունն օր օրի մեծանում է և այդ պատճառով, վերջերս, իմ անունից շրջանառության մեջ ենք դրել այն հայտնի կոչը, որն ուղղված է կամավորագրմանը դիմակայելու հնարավոր ամենավատ սցենարին:
Միաժամանակ, պիտի նախապատրաստվենք հայտնի «իքս պահին» ժողովրդին հրապարակներ հրավիրելու, լինելու կազմակերպված, որ այդ ամենը իրականացվի հնարավորինս անցնցում և կարճ ժամկետում:
Այս երկու ուղղությամբ են մեր այսօրվա անելիքները և ովքեր համակրում են մեզ, համախոհ են, ինչով կարող են օժանդակել, մենք շնորհակալ կլինենք:

ՀԱՐՑ
Քաղաքական սպեկտրում կա այս խորը երեւույթը, բնակչության գրեթե կեսը հրաժարվում է որեւէ կերպ ներգրավվել քաղաքականության մեջ, բոլոր սերունդներից, վերջին երկու ընտրություններում մարդկանց 50%-ը չի քվեարկել, ենթադրում եք երիտասարդի միաձուլում. Ազգային շարժման նման նոր ուժը կարո՞ղ է ի վերջո դրդել նրանց ներգրավվել

ՊԱՏԱՍԽԱՆ
Մեր երկրում տեղի ունեցած ընտրական գործընթացներին փորձել տալ դասական գնահատական, ճիշտ չէ: Մեծ հաշվով, գաղությում տեղի չեն ունենում ընտրություններ:
Այս մասին մենք տասնյակ տարիներ բարձրաձայնել ենք: Մեծամասամբ մեր ժողովուրդը մեզ չի ընկալել: Կարծում եմ, որ վերջին իրադարձություններից հետո, մասնավորապես, 44 օրյա պատերազմից հետո, արդեն շատերը հասկանում են, որ մեր երկիրը, ըստ էության, անկախ պետություն չէ, ենթակա է Մոսկվային և նոր գաղութատիրական վիճակում ենք մենք գտնվում: Ուստի, ընտրություններից խոսելիս, այս հանգամանքները նկատի պիտի առնենք: Գաղութում կամ լագերներում (ճամբարներում) ընտրություններ տեղի չեն ունենում:
Պատահական չէ, որ Ազգային Ժողովրդավարական Բևեռի հռչակագրում, այդ մեկուկես-երկու տարվա, մեր պատկերացրած ծրագիրում, որ անցումային փուլ պետք է լինի, առկա է կարևորագույն բաժին, որ ենթադրում է այնպիսի գործողությունների իրականացում ինչի արդյունքում հնարավոր է լինելու լուրջ, ազատ, հնարավորինս արդար ընտրություններ կազմակերպել մեր երկրում, առաջին անգամ:
Դրա համար առնվազն մեկուկես-երկու տարի աշխատանք պիտի տարվի: Նորից եմ կրկնում, անցած ընտրությունների դասական, քաղաքական գնահատական տալ, ճիշտ չէ: 

 

ՀԱՐՑ
Ես, որպես ինտերնետում հսկայական ժամանակ անցկացնող մարդ, ազգային շարժումը նշել եմ որպես համացանցում գերիշխող ուժ և անվիճելի արքայազն, սակայն ԶԼՄ-ները կարծես տպավորված չեն, ինչպե՞ս եք դա բացատրում, հատկապես, որ ազգային շարժումը կարող է մոբիլիզացնել հսկայական աջակիցների թիվը՝ մի քանի ժամվա ընթացքում

ՊԱՏԱՍԽԱՆ
Ազգային Ժողովրդավարական Բևեռը ստեղծման օրվանից, իսկ Նոյեմբերի 9 ից հետո, մասնավորապես և հատուկ ձևով մեզ չեն լուսաբանում: Հատուկ հանձնարարություն կա, տարբեր կենտրոններից հրահանգված:
Կուզեյի, որ մեր հայրենակիցները հասկանան:
Խոսքը չի վերաբերում հարյուր հազարավոր մարդկանց մոբիլիզացիային: Մենք շատ լավ հասկանում ենք, որ ինչպիսի ընկճախտի մեջ է մեր ժողովուրդը, ինչպիսի վերահսկելի վիճակում է գտնվում տարբեր կլանների կողմից: Միաժամանակ, միշտ էլ ժողովուրդների ճակատագրերը, ըստ էության, փոքրամասնությունն է որոշել: Դա ապացուցել է մեր պատմությունը: Դիցուք, արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Բոլորս գիտենք, որ մի փոքր հատվածն էր, որ պատրաստ էր մարտնչել հանուն Արցախի: Այժմ, երբ խոսում ենք մոբիլիզացիայից, առաջին հերթին խոսում ենք այդ մարտնչող շերտի համախմբման մասին: Այդ շերտի համախմբումից հետո, լայն մասսաների համախմբումը, ինքնսինքյան տեղի կունենա:
Ուստի, ուզում եմ բոլորը հասկանան՝ երբ ասում ենք, պետք է պատրաստվել «իքս պահին», դա այն պատմական առիթն է, որը ստեղծվելու է մեզ անկախ պետության հիմքերը դնելու համար: Դա արվելու է նվիրյալների բանակի՛, նվիրյալների շերտի՛ կողմից, մի շերտ, որը պատրաստ է ամեն ինչի հանուն ինքնիշխան Հայաստանի: Վստահաբար, այդ շերտն իր քայլը կատարելու ընթացքում կունանա ժողովրդային մեծ աջակցություն: 

Հարցազրույցը վարեց Պետրոս Մանուկյանը 

Աղբյուրը` 

Երևանում պարեկները ծննդաբերող հղի կնոջն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն
Վանաձորում գազանջատումներ կլինեն
Ուկրաինայում կարող են օրենք ընդունել անվճար ատրճանակներ կրելու մասին
Սևակ Հովհաննիսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Ֆիլիպ Կիրկորովը այցելել է Գառնի և Գեղարդ
Էլիզաբեթ 2-րդը պարտականությունների մի մասը փոխանցել է գահաժառանգ որդուն
Ինչո՞ւ է նիհարելիս «քաշը կանգնում»․ մեկնաբանում է դիետոլոգը
Երևանում բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
Հազարավոր մարդկանց կոչ է արվել հեռանալ Սիդնեյից
Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի ազատագրման մասին
Փրկարարները բացել են փակ դռները
Բայդենը բենզալցակայանների սեփականատերերին կոչ է արել անհապաղ իջեցնել բենզինի գները
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին
Արտակարգ դեպք` Գեղարքունիքի մարզում
Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի վաղվանից
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան
Լիանա Գրիգորյանը` Սյունիքի մարզում մարզային համակարգող. Փաստաբանների պալատ
Փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 3 իժ, 1 անհայտ տեսակի օձ
Ադրբեջանական ռազմական փորձագետները 44-օրյա պատերազմի մարտական արդյունքների վերլուծություններում հետաքրքիր տվյալներ են հրապարակել. Վարդան Բալյան
Զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում. երկրի նախագահն արտակարգ դրություն է սահմանել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ինքնասպանություն՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի
Հրդեհ Սևաբերդ գյուղում
Արարատի մարզում 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազախողովակներին ու հայտնվել դաշտում
Օրվա աստղագուշակ
Վարչապետի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
«Հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգու մուտքի մոտ»․ հուլիսի 4-ին ակցիա է լինելու
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին հոսքի մասնակիցները հայրենիքում են
Գերմանիան հետամուտ է օգնել Հայաստանին իր հավակնոտ ծրագրերի ճանապարհին. Սվենյա Շուլցե
Ֆիլիպ Կիրկորովը երգում է Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին
Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից և որակազրկվել
32-ամյա վարորդը Hyundai Sonata-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել
20 տարի հետո միմյանց հետ կարող են ամուսնանալ հարազատ քույր ու եղբայր՝ գաղափար անգամ չունենալով սեփական հարազատական կապի մասին.Ռոբերտ Հայրապետյան
Հայկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 34-ամյա հետախուզվող է բերման ենթարկվել
Գյումրեցի հսկան հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ
19-ամյա երիտասարդը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով
Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը Ռուսաստանում մեծ է. ԱՀԿ
Հրդեհ Սյունիքի Լեհվազ գյուղում
Թուրքիայի ԱԳՆ-ն` Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի չորրորդ հանդիպման մասին
Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը
Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար
Արագածոտնի մարզպետարանին լրացուցիչ 58 մլն դրամ է հատկացվել 2021-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի համար
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
102 տարեկանում մահացել է ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ծեծի մեղադրանքով հետախուզվող 40-ամյա Գայանեն հայտնաբերվել է
Բառերը չեն կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ ես հիմա․ Մխիթարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™