Յուրի Շատունովը մահացել է
Միջազգային խճանկար
Ռուս երգիչ, «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը մահացել է 48 տարեկան հասակում։ Այս մասին Lente.ru-ին հայտնել է Արկադի Կուդրյաշովը։ Նրա խոսքով՝ արտիստը սրտի կաթված է ստացել։
«Այս գիշեր, շտապօգնության մեքենայում, Յուրայի սիրտը կանգ առավ», - ասել է Արկադի Կուդրյաշովը:
Հիշեցնենք, որ Յուրի Շատունովը ծնվել է 1973թ.–ին։ Նա իր պատանեկության տարիներն անցկացրել է մանկատանը՝ ծնողները ամուսնալուծվել են, մայրը մահացել է, երբ Շատունովը 11 տարեկան է եղել։ Մանկատանը նա հանդիպել է Սերգեյ Կուզնեցովին, ով սիրողական շրջանակի ղեկավարն էր. այդ պահից սկսվեց «Ласковый май» խմբի պատմությունը: