Դժբախտ պատահարի հետքերով. վաղվանից Նորավանքի աստիճաններով մուտքը ժամանակավորապես կարգելվի Արթուր Դավթյանը հրաժարական է ներկայացրել, ո՞վ կփոխարինի նրան. Օրվա լրահոս Կարմիր գրքում գրանցված փոքրասիական տրիտոնների անօրինական վաճառք Երևանի թռչնաշուկայում. քաղաքացին ահազանգում է, Տեսչական մարմինն՝ արձագանքում Լարսում արտակարգ իրավիճակ է, իսկ Ջհանգիրյանին վիրահատել են. օրվա լրահոս Թուրքիայի և Ադրբեջանի համար Արցախի հարցը փակված է, իրենք մտածում են ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մասին. թուրքագետ  Էս պահին չգիտենք հետ գա՞նք, թե՞ մնանք ստեղ. ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում.տեսանյութ Գագիկ Ջհանգիրյանին արդեն վիրահատել են Ի՞նչ ավերածություններ է արել գետի վարարումը Լարսում. նոր կադրեր Լարսում վարարած գետը փակել է բեռնատարների թունելը Այս ամենը հանրային միջոցների յուրացում է, ամուսնու պաշտոնական կարգավիճակի չարաշահում. Ղազարյանը՝ վարչապետի տիկնոջ Ֆրանսիա այցի մասին Ինչո՞ւ է ԱԱԾ-ն Իրանի քաղաքացու ձերբակալել և որտե՞ղ է գրանցվել հերթական երկրաշարժը. լրահոս Հուլիսին կլինի 11 ոչ աշխատանքային օր
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ժողովուրդը որոշակի անորոշության մեջ է, բայց Բերձորից հեռանալ չի պատրաստվում.արցախցի պատգամավոր

Արցախ եւ մարզեր

Ալիևը հայտարարել է, որ հուլիսի 1-ին Բերձորում դրոշ է բարձրացնելու։ Տարբեր փորձագետներ այս անընդհատ անդրադառնում են թեմային՝ բարձաձայնելով խնդիրը։ Օրինակ՝ ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ՖԲ-ի իր էջում  օրեր առաջ գրել էր, որ Ադրբեջանը մեծ թափով կառուցում է Արցախը ՀՀ-ին  կապող նոր՝ Ստեփանակերտ-Մեծ Շեն-Հին Շեն-Կոռնիձոր ճանապարհը, որն իբր եռակողմ հայտարարության համաձայն՝ պիտի «փոխարինի» Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին։ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ երեկ հայտնել էր, որ Բերձորից հանում են հոսանքի լարերը, գազի խողովակները և այլն։

Բերձորում տիրող իրավիճակի վերաբերյալ ArmDaily.am-ը զրուցեց Արցախի ԱԺ-ի «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանի հետ։ Արցախցի պատգամավորը նշեց, որ ժողովուրդը շարունակում է իր բնականոն  կյանքը, Բերձորում են գտնվում Քաշաթաղի շրջանի վարչակազմը, քաղաքապետարանն ու   բնականոն հունով աշխատում են։ «Քաղաքում այս պահին որևէ խուճապ չկա։ Խուճապ առաջացել էր միայն այն ժամանակ, երբ որոշ քաղաքական գործիչներ ինչ-որ հանձնելու ժամկետներ էին նշում, մարդիկ անհանգստացել էին, շատերը զանգահարել էին ինձ, իսկ ես իրենց հայտնել եմ, որ լինելով պատգամավոր, լինելով անվտանգության հանձնաժողովի անդամ նման տեղեկություն չունեմ։ Ես ինքս անընդհատ գնում եմ և՛ Բերձոր, և՛ Աղավնո, և՛ Բերդաձորի ենթաշրջան», -ընդգծեց պատգամավորը։ Հարցին՝ փաստացի ադրբեջանցիները Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի փոխարեն նոր ճանապարհ են կառուցում, այս դեպքում ինչպե՞ս պետք է կարգավորվի գազատարի, էլեկտրական հաղորդուղիների, հեռախոսակապի, ինտերնետային կապի հարցերը, քանի որ հենց Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհով են դրանք անցնում Հովհաննիսյանը նշեց. «Ժողովուրդ ջան, մեկը մյուսին չի խանգարելու։ Այս պահին ամեն ինչի խանգարող թիվ մեկ հանգամանքը հայրենիքի կորուստն է, չարաբաստիկ 44-օրյա պատերազմն էր, էդ պատերազմում ապիկար կառավարումն էր, էդ պատերազմում ստորացուցիչ կապիտուլյացիան  և դրա արդյունքում թղթին հանձնված կետերն են։ Ինչ վերաբերում է նույն գազատարի խնդրին, նշեմ, որ դա, այսպես, թե այնպես, այլևս նրանց վերահսկողության տակ է՝ գարնան շեմին դրեցին գազի խողովակը պայթացրին, հետո համապատասխան փական դրեցին»։ Հարցադրմանը՝ Արցախում քաղաքական ուժերն ընդհանրապես ի՞նչ են մտածում, ի՞նչ քայլեր են անում  խնդիրները լուծելու համար Հովհաննիսյանը պատասխանեց. «Ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանական ուժերը հանդես են եկել մեկ միասնական հայտարարությամբ, որում նշվել է, որ Արցախի ժողովուրդը որևէ կերպ իր ապագան Ադրբեջանի կազմում չի տեսնում, քանի որ դա բառացիորեն նշանակում է ՝ վտանգ արցախահայության գոյությանը։ Մենք հո թուրքին նոր չենք ճանաչում։ Ժողովուրդը հիմա որոշակի անորոշության մեջ է գտնվում ու մտածում է, թե ոնց շարունակի իր կյանքը, բայց որևէ մեկը չի պատրաստվում կտրվել իր արմատներից ու հեռանալ այստեղից»։

Արցախցի պատգամավորը ընդգծեց՝ խնդիրներ կան ու դրանց լուծումներն էլ կան, սակայն խնդիրն այն է, թե  աշխարհաքաղաքական պայմաններում ինչքանով է հնարավոր դա անել։ «Այս պահին Բերձորը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, որը նախատեսված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, սևով սպիտակին գրված է։ Արդեն երկու տարի Բերձորում մարդիկ շարունակում են ապրել, իսկ ադրբեջանական շարասյուններն այդ երկու տարվա ընթացքում անընդհատ հարավից շարժվում են հյուսիս՝ կտրել, անցնելով Բերձորը։ Եթե այս երկու տարվա մեջ ռուս խաղաղապահները կարողացել են իրենց վրա վերցրած պարտականությունները կատարել, հիմա ինչի՞ եք մտածում, որ վաղը չպետքա կատարեն։ Եկեք անիմաստ պանիկա չտարածենք»,- ամփոփեց Հովհաննիսյանը։

Մելինե Պետրոսյան

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Mercedes -ում հրդեհ է բռնկվել
Ե՞րբ հայտնի կլինի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի անունը
Խոշոր ավտովթար` Սյունիքի մարզում. 28-ամյա վարորդը Քաջարանում Kia-ով գլխիվայր շրջվել է
Փաշինյանը՝ Ջհանգիրյան-Վարդազարյան սկանդալային ձայնագրության մասին
Գնել Սանոսյանը և ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկել են ոռոգման և ջրամբարաշինության, խմելու ջրի համակարգերի զարգացման հեռանկարները
Չարենցավանի քրեական հետախույզները բացահայտել են դանակահարությունը
«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Քաջարանի ՏԻՄ ընտրություններին
Երևանում 27-ամյա վարորդը Toyota Camry-ով Մաշտոցի պողոտայում դառնում է ավտոմեքենաների ջարդի հեղինակ. բացառիկ տեսանյութ
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ապացույցը ոչնչացվել է ոստիկանության աշխատակիցների կողմից․ փաստաբան
Իմ տղան վերջին 6 ամսում աշխատել է կավագործի օգնական՝ բանվոր, ես էլ հարցրի՝ գրանցվա՞ծ աշխատող ես, սենյակից փախավ․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ-ում հիմվելու է «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն
ՀՀ 50–ից ավելի զինծառայողներ մեղադրվում են լրտեսության մեջ․ վարչապետ
Լարսը բաց է, երթևեկությունը վերականգնվել է
Փաշինյանը հայտնեց, թե երբ և ովքեր են ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու կոչ արել
«Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին»․ Փաշինյանը՝ Լաչինի, Աղավնոյի բնակիչների ապագայի մասին
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 5514 խախտում (տեսանյութ)
ԱԻՆ-ում հյուրընկալվել է ԱՄՆ դեսպանատան Երկկողմ համագործակցության գծով սպա մայոր Մայքլ Հայեսը
Ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում․ Վահան Քերոբյան
Ադրբեջանը շարունակում է խորացնել առանց այդ էլ տարածաշրջանում խախտված ռազմական հավասարակշռությունը. Տիգրան Աբրահամյան
Գերիների 90 և ավել տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո․ Նիկոլ Փաշինյան
էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց
Աշխատանքային խորհրդակցություններ են անցկացվել սամբոյի և գեղասահքի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԳ նախարարը և Հունաստանի վարչապետը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ
Ադրբեջանը չեղարկել է այսօր նախատեսված Գրիգորյան-Հաջիև հանդիպումը. Նիկոլ Փաշինյան
«Հոկտեմբերին ԿԸՀ նոր նախագահ կհռչակվի Վահագն Հովակիմյանը»․ Արսեն Բաբայան
Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներին
ՏԿԵ նախարարը ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. ուղիղ
Այս անգամ էլ դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ հետաձգեց դատական նիստը, դա արհամարհական վերաբերմունք է․ Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել
Իսպանական ակումբը կթույլատրի երկրպագուներին հանդիպումներին ներկա գտնվել ընտանի կենդանիների հետ
Անցկացվել են կրակային պատրաստության վարժանքներ
Սևանա լճի մակարդակը հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով
Մարտիրոսյանը և Թաբատաբաեին 4,5 միավորով կիսում են առաջին հորիզոնականը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մոսկովյան բորսան սկսել է առևտուրը հայկական դրամով
Տեղի է ունեցել «Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան» նվիրված քննարկում
Սիրիան ամեն ջանք գործադրում է հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ. Սիրիայի դեսպանը՝ Գարեգին Բ-ին
Աննա Հակոբյանը այցելել է Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհուրդ
Արմավիրի մարզում 31-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է հեղուկ գազի լցակայան ու հայտնվել լիցքավորման սարքի մեջ
Դժբախտ պատահարի հետքերով. վաղվանից Նորավանքի աստիճաններով մուտքը ժամանակավորապես կարգելվի
ՄՊՀ նախագահը մեկնել է Աթենք
Արթուր Դավթյանը հրաժարական է ներկայացրել, ո՞վ կփոխարինի նրան. Օրվա լրահոս
Մինչև տարեվերջ համայնքի միջոցներով կփոխարինվի 467 վերելակ. քաղաքապետարան
Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը
ՀՀ ԶՈՒ ավիացիան 30 տարեկան է. Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել հոբելյանի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը
Մահվան ելքով ավտոպատահար Արագածոտնի մարզում
Մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ հաշտության պայմանագիր ստորագրել. Ալիև
Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են պլանավորում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™