Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Վանեցյանը փորձում է իրագործել երրորդ ուժի ֆենոմենը. քաղաքագետ

Քաղաքական

Դեռ այն ժամանակից, երբ Վանեցյանն առաջին օրը գնաց «Ազատության» հրապարակ, խոսում էր այն մասին, որ ԱԺ-ում անելիք այլևս չկա, ArmDaily.am-ի հետ  զրուցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։ Նրա գնահատմամբ՝  մանդատը վայր դնելու որոշումն, այդ առումով, տրամաբանական էր։ «Քաղաքացիներն այնքան շատ էին լսել նմանատիպ հայտարարություններ, որ շատերը չէին հավատում, թե որևէ քաղաքական գործիչ կգնա նման արմատական քայլի։ Այս դեպքում սա իսկապես արմատական քայլ էր, հատկապես այն իմաստով, որ ոչ միայն մանդատն է ցած դրել, այլ նաև «Հայրենիք» կուսակցությունը դադարում է ՀՀԿ-ի հետ համագործակցել և դուրս է գալիս «Պատիվ ունեմ» դաշինքից»,-նշեց քաղաքագետը։

Արա Պողոսյանը քաղաքական այս շղթայի մի հատված էլ համարեց  Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ Վարդազարյանի հրապարակած  սկանդալային ձայնագրությունը, որում շոշափվում էին Արթուր Ղազինյանի և Արթուր Վանեցյանի անունները։ «Օրեր առաջ հրապարակված ձայնագրությունը, որտեղ Գագիկ Ջհանգիրյանը խոսում էր Արթուր Ղազինյանի և Արթուր Վանեցյանի կողքին կանգնելու, աջակցելու մասին, ըստ իս, համատեքստային առումով դիտարկելու պարագայում՝ հնարավոր է, որ դա ևս խթան է հանդիսացել տեղի ունեցածի համար։ Այս ամենը կարող է ընկալվել որպես քաղաքական կապիտալ, սակայն վերջանական ու խորքային գնահատական տալու համար անհրաժեշտ են խորքային, լայն վերլուծություններ։ Ամեն դեպքում, ես ինքս հակված չեմ այս ամենը քաղաքական կապիտալ որակելուն»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հարցադրմանը արդյոք Արթուր Վանեցյանն իր քայլով որոշակիորեն չթուլացրե՞ց խորհրդարանական ընդդիմությանը՝ քաղաքագետը պատասխանեց. «Այստեղ խոսքը գնում էր միայն «Պատիվ ունեմ» դաշինքի միայն մեկ մասնակցի դուրս գալու մասին, իսկ հանրապետականները դեռևս պահպանելու են իրենց մանտադները, և այն մանդատը, որը կազատվի, կվերցնի մեկ այլ պատգամավոր՝ պահպանելով համամասնությունը։ Ինչ վերաբերվում է կոնկրետ Վանեցյանի անձին, ու խորհրդարանական ընդդիմության շարքում նրա գործունեությանն ու դրա արդյունավետությանը, պետք է նշել, որ արդյունքների տեսանկյունից շատ լուրջ արդյունավետության չի ունեցել, իսկ, եթե վերցնենք ընդհանուր  տեսանկյունից, ապա Վանեցյանի ազդեցությունն այնտեղ այնքան քիչ էր, որ բացակայությունը այդքան էլ նկատելի չի լինի։ Իշխող մեծամասնությունն այս պահին ընդդիմության հետ բանակցելու, ինչ-ինչ կոնսենսուսներ ձեռք բերելու ցանկություն չունի, ուստի ընդդիմությունը գործնականում միայն խոսելու է առանց արդյունքների։ Այս պարագայում Վանեցյանի այնտեղ լինել- չլինելը այդքան էլ էական չէ»։

Խոսելով Արթուր Վանեցյանի և «Դիմադրություն» շարժման նպատակի համընկման, սակայն դրան հասնելու տարբեր ուղղությունների մասին՝ Պողոսյանը նշեց, որ վերջերս շատ է խոսվում երրորդ ուժի ֆենոմենի մասին, ու ըստ նրա, Վանեցյանը փորձելու է հենց այդ երրորդ ուժի կարգավիճակով հանդես գալ։ «Վերջին շրջանում շատ է բարձրաձայնվում երրորդ ուժի ֆենոմենի մասին, ըստ որում, տարբեր կողմերից են դրա մասին խոսում, ուստիմ իմ խորին համոզմամբ, Արթուր Վանեցյանը փորձում է այդ երրորդ ուժի ֆենոմենն իրագործել իր ուժի միջոցով։ Չեմ կարող ասել՝ դա ինչքանով կհաջողի, ինչքանով՝ ոչ, բայց այն, որ փորձ է արվում տարանջատվել այն մարդկանցից, որոնք ոչ միանշանակ ընկալում ունեն հասարակության մոտ, դա գոնե փաստ է։ Իր վերջին հարցազրույցի համատեքստում հենց դա էր ընկած։ Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա դա անմիջականորեն կախված է լինելու նրանց  մշակած ռազմավարական ու մարտավարական քայլերից, քաղաքական բովանդակությունից, որը նրանք կառաջարկեն քաղաքացիներին։ Ի դեպ, չպետք է մոռանանք, որ նրանք միասին, թե առանձին, շուրջ երկու ամիս չկարողացան առաջարկել այն բովանդակությունը, որի համար հասարակությունը կպայքարեր»,- ամփոփեց քաղաքագետը։

Մելինե Պետրոսյան

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™