Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պարզաբանում. Ինչպե՞ս ստանալ հաշմանադամության կարգ եւ ինչի՞ց է կախված թոշակը

Պարզաբանում

«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք հաշմանդամության կարգ ստանալու իրավական ընթացակարգերին, ինչ տեսակներ կան, ինչքան կենսաթոշակ են ստանում, ինչից է կախված դրա չափը։

1. Ինչպե˚ս են ստանում հաշմանդամության կարգ. իրավական ընթացակարգերը:
 
Անձը հաշմանդամ է ճանաչվում բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում` ելնելով օրգանիզմի ֆունկցիաների խանգարումից առաջացած կենսագործունեության սահմանափակման աստիճանից և սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից:
Հաշմանդամ է ճանաչելու գործընթացն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության և նրա տարածքային մարմինների՝ հանձնաժողովների կողմից (փորձաքննվողի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող հանձնաժողով): Հաշմանդամության կարգի տրամադրումը ենթադրում է որոշակի փուլային գործընթաց: 
 
Առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության դիմելու պարագայում անհրաժեշտ է, որ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն անձին ուղեգրի փորձաքննության: 
 
Տվյալ բժշկական կազմակերպությունն ուղեգրումն իրականացնում է անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո՝ բացառությամբ ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի:
 
Բժշկական կազմակերպության ուղեգիրը և դրան կից բժշկական փաստաթղթերը լրացվում են հայերենով և պետք է բավարարեն որոշակի վավերապայմանների, որոնց ցանկը սահմանվում է ՀՀ կառավարության թիվ 276-Ն որոշմամբ:
Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացման համար հիմք է հանդիսանում անձի կամ նրա ներկայացուցչի կողմից բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահին ներկայացված դիմումը (դիմումը ձևը սահմանվում է ՀՀ կառավարության թիվ 276-Ն որոշմամբ): Անհրաժեշտ է ներկայացնել նաև անձի անձնագիրը կամ նույնականացման քարտը:
 
Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` Կառավարության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը:
 
  1. Այն դեպքում, երբ ներկայացված դիմումն ու համապատասխան փաստաթղթերը լիարժեք են, հանձնաժողովի նախագահի կողմից հարուցվում է վարչական վարույթ` անձին կամ նրա ներկայացուցչին պատշաճ ձևով ծանուցելով փորձաքննության օրվա, վայրի և ժամի մասին:
  2. Հանձնաժողովի նախագահը նշանակված փորձաքննության օրը հարուցված վարչական վարույթ բժշկասոցիալական փորձաքննության գործը` բոլոր փաստաթղթերով ներկայացնում է հանձնաժողովի անդամներին: 
  3. Հանձնաժողովը զննում է անձին (բացառությամբ հեռակա փորձաքննության դեպքերի), ձևակերպում փորձաքննական ախտորոշումը, գնահատում նրա կենսագործունեության սահմանափակման աստիճանը, քննարկում ստացված արդյունքները և դրանց հիման վրա ընդունում որոշում:
  4. Հանձնաժողովի նախագահը (ստորաբաժանման ղեկավարը) փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է փորձաքննական որոշումն անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու կամ ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու կամ անձի միայն մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով) սահմանելու վերաբերյալ:
 Եթե հանձնաժողովի կողմից անձը ճանաչվում է հաշմանդամ, ապա եռօրյա ժամկետում կազմվում է անձի վերականգնողական անհատական ծրագիր, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը:
 
2. Հաշմանդամության խմբերը:
 
ՀՀ-ում ներդրված է հաշմանդամության խմբի դասակարգման եռաստիճան համակարգը: Հաշմանդամության խումբը որոշվում է հաշվի առնելով առողջության խաթարման աստիճանը, որը հանգեցնում է ինքնասպասարկման ապահովման, տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառության կարողությունների որոշակի չափով սահմանափակման (հաշմանդամության խմբորոշման չափանիշները սահմանվում են ՀՀ կառավարության թիվ 780-Ն որոշմամբ):
 
Հաշմանդամության 1-ին խմբի պարագայում մենք գործ ունենք անձի բնականոն կենսագործունեությանը խոչընդոտող այնպիսի հանգամանքների հետ, որոնք վերջինիս զրկում են ինքնուրույն, երբեմն նաև երրորդ անձանց միջամտությամբ որոշ կենսական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու հնարավորությունից:
Համապատասխանաբար, հաշմանդամության 2-րդ և 3-րդ խմբերի դեպքում անձը կարող է ինքնուրույն կամ այլ անձանց օգնությամբ կատարել որոշակի գործողություններ:
 
3. Կենսաթոշակի չափը, այն որոշելու չափորոշիչները։
 
Տարանջատվում են հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ, հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ հասկացությունները, որոնցից յուրաքանչյուրի հաշվարկման կարգը սահմանվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով: 
 
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ՝
 
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է համապատասխան աշխատանքային ստաժ, որի ցանկը սահմանվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով:
Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձին հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժից:
 
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ՝
 
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված այն զինծառայողին, որը հաշմանդամ է ճանաչվել զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, սակայն զինծառայության ժամանակ ծագած հիվանդության հետևանքով, այդ ժամկետից ուշ, սակայն զինծառայության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով:
 
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է`
 
1) առաջին խմբի հաշմանդամի համար` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 150 տոկոսից ոչ պակաս.
2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 110 տոկոսից ոչ պակաս.
3) երրորդ խմբի հաշմանդամի համար` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից ոչ պակաս:
2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը կազմում է սույն հոդվածով սահմանված` կենսաթոշակի նվազագույն չափի մեկուկեսապատիկը:
 
Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակը հաշվարկվում է`
 
1) առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար` հիմնական կենսաթոշակի 140 տոկոսի չափով.
2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 120 տոկոսի չափով.
3) երրորդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 100 տոկոսի չափով:
 
Հարցերին պատասխանել է «Արատտա քընսալթինգ» ՍՊԸ-ի կորպորատիվ և պայմանագրային կառավարման բաժնի իրավախորհրդատու Նազելի Սմբատյանը:

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝ 
Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™