Էս էն իշխանությունն էր, որը դեռ «բարուրից» պայքարում էր կրիմինալի դեմ․ Նաիրա Զոհրաբյան
Սոցցանցերի քրոնիկոն
Նիկոլին հայհոյելու համար այլեւս հրապարակային գնդակահարում են, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«ՔՊ-ական պատգամավորի եւ փոխմարզպետի հարազատները այսօր Ապարանի մատույցներում գնդակահարել են 7 երիտասարդի, ովքեր չեն կիսել քպ-ականների սրբազան սարսուռն առ Նիկոլ։
Գնդակահարված երիտասարդներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ «Աստղիկ» կլինիկա տեղափոխելու ճանապարհին։
Երիտասարդներից 5-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորում, մեկին այս պահին վիրահատում են։
Հա, էս էն իշխանությունն էր, ով դեռ բարուրից պայքարում էր կրիմինալի, պաշտոնյաների ու նրանց ազգականների բեսպրեդելի եւ գողական ենթամշակույթի դեմ։
Նիկոլի դասարանցի ոստիկանությունը, բնականաբար, արդեն հայտարարել է, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում եւ «սուգուբը» կենցաղային է», - գրել է նա։
