N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչու՞ են թանկացել ավիատոմսերը և ո՞ր ուղղություններն են նախընտրում ՀՀ քաղաքացիները

Հասարակություն

Զբոսաշրջության ոլորտը Հայաստանում բավականին ակտիվացել է։ Հատկապես ամռան տապին մեծանում է հանգստի մեկնող քաղաքացիների թիվը: Պահանջարկի մեծացմանը զուգահեռ ավիատոմսերի շուկայում թանկացման միտում է նկատվում, շատ են նաև դեպի շենգենյան երկրներ մուտքի արտոնագրի մերժումներից բողոքող քաղաքացիները: Այս  և ոլորտին առնչվող ուշագրավ այլ թեմաների վերաբերյալ ArmDaily.am-ը զրուցել է Հայաստանի առաջատար տուրիստական ընկերություններից մեկի՝ «Շելբի» ընկերության գործադիր տնօրեն, տուրիզմի փորձագետ Մարինա Ավետիսյանի հետ։
 

-Տիկի՛ն Ավետիսյան, արտագնա տուրիզմի ոլորտում ներկայում իրավիճակն ինչպիսի՞ն է:
 - Իրականում իրավիճակն այդքան էլ վատ չէ, որքան երբեմն ներկայացնում են՝ պայմանավորված որոշակի թանկացումներով։ Ես այդ ամենին դրական տեսանկյունից եմ նայում, քանի որ պահանջարկը մեծացել է, մեր քաղաքացիները շատ են գնում ճանապարհորդելու, ուստի կա նաև որոշակի գնայի փոփոխություն։ Շատ քաղաքացիներ վաղուց իրենց տոմսերն ու ուղղություններն ամրագրել են, իսկ հիմա արդեն ամրագրումներ ենք կատարում հուլիս, օգոստոս ամիսների համար։ Օրական մոտավորապես մինչև հարյուր տեղ է վաճառվում ու արդեն բնական է, որ և՛ գնային որոշակի փոփոխություններ են լինում, և՛ որոշակի հերթեր են գոյանում։ Ամեն տարի՝ մայիսից մինչև օգոստոս, պահանջարկն այնքան է ավելում, որ տուրիստական ընկերությունները, հանձին մեզ, թեև ունենք 6 գրասենյակ, միևնույն է, դժվարությամբ ենք հասցնում բոլորին սպասարկել։ Բոլորը շտապում են ու մեզ համար անչափ կարևոր է յուրաքանչյուրին պատշաճ սպասարկելը: Ամեն դեպքում նշեմ, որ նման պահանջարկը հիմնականում միայն այս սեզոնին է ու միշտ է այդպես եղել։ Նախորդ տարի ևս հերթերը  շատ էին, քանի որ հետկովիդյան շրջանում նոր էին սահմանափակումերը վերացրել, սահմաները նոր էին բացվել,և  բոլորն ուզում էին մեկնել հանգստի։ 

-Միայն պահանջարկի ավելացո՞ւմն է նպաստում գնաճին, թե՞ կան նաև այլ պատճառեր:
- Բացի պահանջարկի ավելացումից, գնաճին պատճառներից մեկն էլ այն է, որ համաշխարահային շուկայում նավթի գների թանկացման պատճառով ինքնաթիռների վարձակալությունը թանկ է նստում պատվիրատուի վրա, ու այդ վարձավճարը բաժանելով ավիատոմսերի քանակին՝ ավիատոմսերի ինքնարժեքն ինքնաբերաբար թանկանում է։ Բացի դրանից հիմնական պահանջված ուղղություններում, երբ հյուրանոցների ստանդարտ համարները սպառվում են, համարների կարգը բարձրանում է, դա, ինքնըստինքյան, ազդում է արդեն ամբողջ փաթեթի արժեքի վրա։ Սակայն դա չի նշանակում, որ, օրինակ, Եգիպտոսի ուղղությունը թանկացել է,  դա նշանակում է, որ քաղաքացին է՛լ ավելի լավ սենյակ է ընտրում իր համար, որի պատճառով էլ մի փոքր ավելի է վճարում։ 

- Ներկայում ո՞ր ուղղություններն են նախընտրում ՀՀ  քաղաքացիները: 
-Նախընտրելի ուղղությունները տարբեր են, բայց ամեն տարի ամռան սեզոնին ամենանախընտրելի ուղղությունը Եգիպտոսն է, ու այս տարին ևս բացառություն չէ։ Եգիպտոսի հանդեպ պահանջարկը պայմանավորված է նրանով, որ  նախ ընտանիքներով ճանփորդելու համար բավականին հարմար է: Բացի այդ, ուղիղ չվերթների քանակն ամենաշատն է, վիզա չի պահանջվում, իսկ թռիչքի տևողությունը, ի տարբերություն մյուս շատ ուղղությունների, կարճ է։ Չնայած մեծ քանակությամբ քաղաքացիներ հարցումներ են կատարում նաև այլ երկրների համար՝ Հունաստան, Մոնտենեգրո, դեպի ասիական ուղղություններ, սակայն համեմատություն կատարելով՝ գինը, վիզաների և թղթաբանության հետ կապված խնդիրները, թռիչքների տևողությունը, միևնույն է՝ վերջում ամենաշատն ընտրում են Եգիպտոսը։ Մյուս պահանջված ուղղությունը Կիպրոսն է, դա ևս պայմանավորված է նրանով, որ մի փոքր հեշտացված է վիզայի ստացման կարգը, մերժման հավանականություն գրեթե չկա։ Եվրոպական երկրներով հետաքրքրվող բավականին թվով քաղաքացիներ ևս կան: Ովքեր արդեն իսկ ունեն օգտագործված կամ չօգտագորված վիզաներ, նրանց համար ավելի հեշտ է լինում, իսկ ովքեր էլ չեն ունենում՝ անրաժեշտ թղթաբանությունն իրականացնելուց հետո հիմնականում կարողանում են ձեռք բերել վիզան ու կազմակերպել իրենց հանգիստը։ Ինչ վերաբերում է ձմռան սեզոնի նախընտրելի ուղղություններին՝ Եգիպտոսը միշտ ակտուալ է, որին հաջորդում է Էմիրությունները, այն ևս բավականին պահանջված ուղղություն է։ Միայն ամռան ամիսներին է, որ այնտեղ շատ չեն մեկնում՝ պայմանավորված շատ բարձ ջերմաստիճանով, սակայն օգոստոսի վերջից սկսում են նաև այդ ուղղությամբ մեկնել։ Հետաքրքրությունը մեծացել է նաև ասիական ուղղության նկատմամբ։ 

-Կա՞ն նոր ուղղություններ, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին 
-Հայերը շատ չեն սիրում նոր ուղղություններ, նույնիսկ նոր հյուրանոցներ չեն սիրում ու շատ դժվար են համակերպվում նոր հյուրանոցների հետ։ Ամեն դեպքում, նախորդ տարվանից, որպես այդպիսին, նոր ուղղություններ են Ալբանիան, Թունիսը, Բեյրութը։ Հիմա Ալբանիայի ուղղությունը մենք չենք առաջարկում, սակայն Թունիսի ուղղությունը բավականին լավ է աշխատում, ինչ վերաբերում է Բեյրութին՝ այն սպեցիֆիկ  է ու դեռևս մասսայական վաճառք այդ ուղղությամբ չկա։ Օրինակ՝ նախորդ տարի շատ ակտիվ էր նաև Վրաստանի ուղղությունը, մենք էլ ենք բավականին շատ սպասարկել հարևան երկիրը նախընտրող քաղաքացիների, սակայն այս տարի մենք որոշեցինք այլևս դեպի Վրաստան ուղևորություն չիրականացնել, քանի որ պահանջարկը նվազել է։ Մենք սկսեցինք հասկանալ պատճառները, ուսումնասիրություններ կատարեցինք ու պարզվեց, որ պահանջարկը հիմնականում նվազել է վրացական կողմի սպասարկման ոլորտի բացթողումների պատճառով։ 

-Վերջին շրջանում քաղաքացիների կողմից շատ են բողոքները՝ շենգենյան երկրների մուտքի արտոնագրի մերժումների առնչությամբ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված վիզաների մերժումների թվի ավելացումը:
- Թե ինչով է պայմանավորված որոշակի ուղղություններով վիզաների մերժումները, ցավոք սրտի, ես չեմ կարող ասել։ Օրինակ՝ Իսպանիայի դեսպանատունը գտնվում է Մոսկվայում, մենք այստեղ միայն վիզաների կենտրոն ունենք, բայց իրենց աշխատանքից բավականին գոհ ենք, գրեթե չունենք մերժումներ։ Հունաստանի դեսպանությունն ունի անիմաստ մերժումներ, ու բավականին մեծ թվով են մերժումները, որևէ կերպ չեմ կարող դա բացատրել։ Իտալականը նորմալ է աշխատում, գերմանականի խնդիրն էլ այն է, որ հարցազրույցների համար ընդհանրապես օր չի տրամադրում։ Գիշերները մի քանի րոպեով է բացում, ամբողջ գիշեր մենք՝ տուրօպերատորներս, փորձում ենք օր գտնել հաճախորդների համար՝ չի ստացվում։ Խնդիրն այն է, որ ոչ միայն տուրիստների համար օր չկա, այլ նաև այն քաղաքացիների, որոնք բուժման նպատակով պետք է մեկնեն Գերմանիա։ 

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն քաղաքացիներին, որոնք նոր են պատրաստվում ամրագրումներ կատարել ու մեկնել հանգստի։ 
- Ես կրկին ուզում են հորդորել մեր քաղաքացիներին օգտվել վստահելի, տարիների փորձ ունեցող, որոշակի կապիտալ ունեցող տուրիստական ընկերություններից՝  անախորժություններից զերծ մնալու համար։ Պետք է ընտրես այնպիսի ընկերություն, որը օդում, ցամաքում թե ջրում քեզ հետ կապի մեջ կլինի ու հարցերի առաջացման դեպքում, դրանք կլուծի։

Մելինե Պետրոսյան

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին
Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի
Մահացած զինծառայողը կրծքավանդակին հրազենային վիրավորում ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Ծառերն ապօրինի հատել էր. ոստիկանության բացահայտումը
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատի տղամարդկանց հավաքականին
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների
Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգեւոր հովիվ
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը
Երևանի 43-ամյա բնակիչը Ստեփանակերտի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր է գողացել
Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում
Էգեյան ծովում 50 միգրանտների որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր
Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել
Զինվորի դի է հայտնաբերվել, իսկ Բալասանյանը ադրբեջանցիների հետ գնացել է Բերձոր. լրահոս
Ամբողջ բուսականությունը 15-20 կմ շառավղով կոչնչանա
Ձերբակալվեցին զենք ու թմրանյութ ապօրինի պահելու համար
Կինոթատրոնից՝ Գռզոյի բազառ
31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտում
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
86-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ավետիսյանների ընտանիքի երեք զինվորների պատմությունը
N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Թուրք պաշտոնյան պնդել է, որ Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար
Ինչպե՞ս է ԱՄՆ-ում ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում մայրուղու վրա և հրդեհվում
Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր
Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող՝ ձեր մի կտորը Արցախից․ Նաիրա Զոհրաբյան
Կրակոցներ Փարիզի օդանավակայանում. կա զոհ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության 2022 թ. ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է
Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան
Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում
Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ
Ալիևը Կոնիայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավարի հետ
Խստացված վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Globbing-ի, ONEX-ի, Հայփոստի նկատմամբ
Oգոստոսի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
Ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
Առինջի գյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է
ՊԵԿ-ի նոր բացահայտումը բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման ոլորտում
Ցավում եմ, որ առիթ եմ ունեցել այս խայտառակ կազմակերպության հետ առընչվելու. Ռոբերտ Ղևոնդյան
Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը
Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում կանցկացվեն Երևանի օրեր
Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ
Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ
Այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ. ՀՅԴ Բյուրո
Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել
Բռնությամբ տեղահանում են այն հայազգի մարդկանց, որոնք արդեն ենթարկվել են բռնագաղթի Սումգայիթից, Բաքվից. Դանիելյան
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
ԿԳՄՍՆ-ն հայտարարել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մրցույթ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™