Balenciaga-ն, Prada-ն և Thom Browne-ն կլինեն Meta-ի վիրտուալ նորաձևության հարթակի առաջին ապրանքանիշերը
Life Style
Meta-ն առցանց հարթակ է ներկայացնում իր վիրտուալ ավատարներին նորաձևություն վաճառելու համար, և Balenciaga-ն, Prada-ն և Tom Browne-ը կլինեն առաջին ապրանքանիշերը, որոնք կմիանան նախաձեռնությանը:
Մոդելները նախ հասանելի կլինեն Instagram-ում, Facebook-ում և Messenger-ում օգտագործելու համար: Meta-ն նաև նախատեսում է դրանք ներդնել իր վիրտուալ իրականության հարթակում և ներգարվել նոր ապրանքանիշեր:
Meta-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ընդգծում է, որ նորաձևությունը կարևոր մասն է լինելու իրական և թվային աշխարհի, որը Meta-ն փորձում է կառուցել:
Առայժմ նորաձևության ընկերությունները դրական են արձագանքում այս նախաձեռնությանը:
Balenciaga-ի գործադիր տնօրեն Cedric Charbit-ը իր հայտարարության մեջ ասել է. «Web3-ը և Meta-ն աննախադեպ հնարավորություններ են տեղծում Balenciaga-ի, մեր հետևորդների և մեր արտադրանքի համար՝ բացելով նոր հարթակներ բարձր նորաձևության աշխարհի համար: