Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին Խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն դարձել է ՔՊ-ական ու համայնքի ղեկավար, խնդիրն այն է, թե այդ համայնքն առաջիկայում կկոչվի՞ Հայաստան. Ղազարյան Հայաստանի իշխանությունը շարունակում է «փոքր նվերներ» անել Թուրքիային` նրա «աչքը մտնելու» համար. ՀՀ առաջին օմբուդսմեն Քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է. Փոստանջյանը՝ Ավինյանի նշանակման մասին Ռուսաստանը և Թուրքիան, «անկյուն քշելով» Հայաստանին, իրենց ռեսուրսները ծառայեցնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը. Սարո Սարոյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Գերմանիայից սահմանամերձ Խոզնավար. ինչպե՞ս երիտասարդ բանաստեղծուհին իրագործեց փոքրիկ աղջնակի երազանքը

Ֆոտո

Արմատներով վանաձորցի գերմանաբնակ Նաիրա Քոչարը, որն արդեն մոտ 23 տարի ապրում է Գերմանիայիում, ընկերներից մեկից պատահաբար իմանում է Սյունիքի Խոզնավար համայնքում բնակվող աղջնակի երազանքի մասին։ Փոքրիկ Անին երազում էր, որ իրենց գյուղում խաղահրապարակ ունենան, և Նաիրան , իմանալով երեխայի երազանքի մասին, օգնում է իրագործել այն։ ArmDaily.am-ը զրուցել է երիտասարդ բանաստեղծուհու հետ՝  խոզնավարցի աղջնակի երազանքի, Գերմանիայից Հայաստան գալու, ինչպես նաև հետագա ծրագրերի մասին։
Մասնագիտությամբ ուսուցչուհի Նաիրան աշխատում է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, միաժամանակ նաև ստեղծագործում է։ Գերմանաբնակ մեր հայրենակցուհին արդեն  հեղինակային բանաստեղծությունների ժողովածու ունի՝ «Ցավից այն կողմ» վերտառությամբ։

Նաիրան ասում է՝ գրքում իր ամբողջ հոգին ու կյանքն է դրված։ Այն երիտասարդ բանաստեղծուհու համար լրացուցիչ ազդակ է եղել ՝ հայրենիքում որևէ լավ գործ անելու համար։ Հերթականն իրեն երկար սպասեցնել չտվեց։
«Հայաստանում բանասեր ընկեր ունեմ, ով մի օր ինձ գրեց, որ իր լուսանկարիչ ընկերոջ՝ Փիրուզայի հետ գնում են Հայաստանի սահմանամերձ գյուղեր, լուսանկարներ են անում և այդ ընթացքում Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում ծանոթացել են 10-ամյա մի փոքրիկ աղջկա հետ։ Զրույցի ընթացքում նրանք իմացել են, որ աղջնակը երազում է, որ իրենց գյուղում խաղահրապարակ լինի։ Այս պատմությունը լսելուց հետո ամբողջ օրը դրա մասին էի մտածում, այն ինձ հանգիստ չէր տալիս»,- պատմում է Նաիրա Քոչարը։

Գերմանաբնակ հայուհին որոշում է ընտանիքում «ժողով» անցկացնել ու երեխաների հետ քննարկել փոքրիկ Անիի երազանքը կատարելու գաղափարը։
«Երեխաներիս պատմեցի Անիի ու նրա երազանքի մասին, ասացի, որ փոքր խնայողություններ ունեմ ու, եթե որոշ ժամանակ խնայողաբար ապրենք, ապա կարող ենք աղջնակի երազանքն իրականցնել։ Բնականաբար, երեխաներս համաձայնեցին ու շատ ուրախացան»,- անկեղծացավ Նաիրան։
Նա խաղահրապարակի կառուցման աշխատանքներին հետևել է Գերմանիայից, իսկ օրեր առաջ եկել է Հայաստան՝ Անիի հետ անձամբ ծանոթանալու նպատակով։
«Մեր հանդիպումը շատ հուզիչ էր, Անին ինձ հիշեցնում էր իմ մանկությունը, քանի որ իմ մանկությունը ևս շատ ծանր պայմաններում է անցել։ Անին, իմանալով, որ ես եմ իր երազանքն ի կատար ածել, աչքերիս մեջ նայելով շնորհակալություն էր հայտնում, ինչն ինձ համար շատ բան արժեր, նույնիսկ արտասվել եմ, էմոցիաները զսպելն ուղղակի անհնար էր»,- հուզմունքը մի կերպ թաքցնելով պատմում է Նաիրան։

Երիտասարդ բանաստեղծուհին զարմացած է՝ որտեղից փոքրիկ աղջնակին այդքան մեծ հավատ ու ուժ. «Անին ձեռքս բռնելով տարավ սահման, որտեղից երևում էին մեր այն տարածքները, որոնք այլևս մերը չեն։ Միաժամանակ պատմում էր, թե ինչպես է իմացել պատերազմի, հողերի կորստի մասին։ Հանկարծ ձեռքիցս քաշեց, նայեց աչքերից մեջ ու ասեց՝ ես գիտեմ, իրենք պետք է գնան, ու մեր բոլոր տեսարժան վայրերը նորից մերն են լինելու, ես վստահ եմ։ Ես զարմանում եմ, թե երեխան որտեղից է այդքան ուժ ու հույս վերցրել, և ոչ միայն ինքը, իր նման շատ երեխաների մեջ կար այդ ուժը։ Բացի դրանից, նրանց ծնողներն այնքան բարդ օրեր են տեսել, շատ կորուստներ են ունեցել, բայց նրանց մեջ ևս ատելություն չկար։ Կարծում եմ՝ դա է պատճառը, որ իրենց երեխաներն այդքան ուժեղ են։ Այս ամենն ինձ այնպես հուզեց, որ Գերմանիա վերադառնալուն պես պետք է հասկանամ ինչպես եմ էլի միջոցներ ձեռք բերում ու վերադառնամ, որպեսզի սահամանամերձ բնակավայրերում շարունակեմ նմանօրինակ աշխատանքները։ Ինձ համար կարևորագույնը հայրենիքում ինչ-որ մի նշույլ թողնել է»։
Նաիրա Քոչարն ասաց, որ իր ընկերը մտադրված է օգոստոսին Խոզնավարում գրադարան բացել, ինքն այդ գործից անմասն չի մնա։ Բանաստեղծուհու գերմանաբնակ ընկերները ևս պատրաստակամ են օգնել, խոզնավարցի փոքրիկներին արդեն նվերներ են ուղարկել։ Նաիրան համոզված է, որ կարևորը հայրենիքին օգտակար լինելն է՝ անկախ հեռավորությունից ու բնակության վայրից։

Մելինե Պետրոսյան

 

Ըմբշամարտում կխաղարկվի օլիմպիական 288 ուղեգիր
Լեռնանիստ գյուղի դաշտերն այրվել են
Ինչու են պատերազմական իրավիճակում գտնվող երկրում քննարկվում տնտեսական, ֆինանսական ու այլ հարցեր. պարզաբանում է Թունյանը
Իտալիայի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է լքել Ռուսաստանը
ՄՊՀ-ն հյուրընկալել է ԵՊՀ ապագա իրավագետներին
ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է ոլորտում նոր տեխնոլոգիաների դերը. փոխնախարար
Ադրբեջանի հարձակման հետևանքով առնվազն 7600 մարդ կենսական ապահովման խնդիրներ ունի․ ՄԻՊ-ն ասել է Լեյլա Կայաչիկին
Սոթքի հանքը չի աշխատել, հիմա գործում է իր հզորության 40 տոկոսով
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ
Հնդկաստանը 260 մլն դոլարի զենք է վաճառել Հայաստանին. հնդկական հեռուստաալիքը մանրամասներ է պատմել գործարքի մասին
Հիմնանորոգվում է «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը. տեսանյութ
Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում վագոն-տնակ է այրվել
Ադրբեջանը Հայաստանի վրա ռազմական հարձակումը պետք է անհապաղ դադարեցնի. Բունդեսթագի պատգամավոր
Սվետլանա Մանուկյանը դարձել է պարածանրամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր
Հայկական կողմը գիտի, թե որտեղ քանի դի կա, բայց դրանք դուրս բերելու փորձերը հանդիպել են Ադրբեջանի ԶՈւ ուժեղ կրակին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը և Վայոց ձորի մարզպետը քննարկել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Մենք մի քանի անգամ առաջարկել ենք հայելային հետքաշում. ՀՀ ԱԳ փոխնախարարը դիվանագետներին ներկայացրեց իրավիճակը
Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ՀՀ ԳՇ պետի տեղակալ
Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացվեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Կութ բնակավայրի կրած վնասները
ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը
Փաշինյան-Էրդողան հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկայում, օրակարգում կարգավորման գործընթացն է․ Ռուբինյան
Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք, ամենամեծ տարածքային կորուստը Ջերմուկի հատվածում է․ ԳՇ պետի տեղակալ
Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի անվանակարգերը
ՊԵԿ նախագահը և ԱՄՀ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Երևանում անցկացվում է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովը
Իրանում անկարգությունների մասնակիցներն ավերել են բանկերի ավելի քան 300 բաժանմունքներ
Ֆինլանդիան կարող է զբոսաշրջիկների համար Ռուսաստանի հետ սահմանը փակել
Պլանային ջրանջատում Երևանում
Շարունակվում են հավաքագրվել ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների հրատապ կարիքների մասին հայտերը
Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան
ՀՀ նախագահը և Սլովակիայի նորանշանակ դեսպանը կարևորել են գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը
Արցախի ԱԳ նախարարին Ազատության մրցանակ է շնորհվել
Թալիբները ցրել են կանանց ակցիան Քաբուլում
Խոակին Կապառոսը հեռացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
ՊՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին զոհված 3 զինծառայողների անունները
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Ձերբակալվել են դիտահորի կափարիչ գողացած երիտասարդները. ոստիկանություն
Այսօր նշվում է Սրտի համաշխարհային օրը
Գագարին գյուղի սկզբնամասում այրվում է 15 հա խոտածածկույթ
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիք՝ տեսնելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Արմեն Գրիգորյանը Լաուրա Կուպերին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները
Երկու տարբերակ կա՝ դու էֆեկտիվ չես, դու սուտ ես խոսում և չես ուզում զայրացնել «կիրթ» թշնամիներին. Կարեն Քոչարյան
Նաիրի Հոխիկյանին հեռացրել են ԵՊՀ-ից
Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունից. «Միջազգային ճգնաժամային խմբի» զեկույցը
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա
Երևանի քաղաքային պանթեոնում տեղադրվել է Հայկոյի արձանը
Որոշում է ընդունվել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին. ՊՆ
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™