Իշխանափոխության նպատակ ,որպես այդպիսին, դրված չի էլ եղել. Ռոբերտ Ղևոնդյան
ՀարցազրույցAD TV-ի «Հարցազրույց»-ի տաղավարում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց, որ իրավիճակն արդեն իսկ հուշում էր, որ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները պետք է հանվեին։ Ըստ քաղաքագետի՝ շարժման առաջորդները գործընթացը ձգձգեցին, որպեսզի Վոլոդինի և Լավրովի այցի ժամանակ կարողանան ցույց տալ իրենց ներուժը։
Ղևոնդյանն ասաց նաև, որ ընդդիմությունն ի սկզբանե իշխանափոխության չէր ձգտում, նրանք գիտեին իրենց հնարավորություններ ըև նրանց հիմնական նպատակը, որ կարողացել են իրագործել, դրսի ուժերին ցույց տալն էր, որ ներուժ ունեն։
Քաղաքագետը կարծում է՝ ընդդիմությունն ամռանը դժվար հանրահավաքներ նախաձեռնի, սակայն աշնանը կազմակերպվող հանրահավաքների դեպքում էլ ընդդիմությունը, ըստ Ղևոնդյանի, չի կարողանա հավաքել մարդկանց այնպիսի թվաքանակ, որ կարողանա հասնել իշխանափոխության։
Մանրամասները՝ Հայկա Ալոյանի հետ հարցազրույցում։