Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է. Փոստանջյանը՝ Ավինյանի նշանակման մասին Ռուսաստանը և Թուրքիան, «անկյուն քշելով» Հայաստանին, իրենց ռեսուրսները ծառայեցնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը. Սարո Սարոյան Ովքե՞ր են մեկնել Նյու Յորք և ի՞նչ գործարքի է գնացել Փաշինյանը ոստիկանության հետ. մամուլ Փոխհրաձգությունը բավականին երկար է տևել, բնակիչները տարհանված են. ի՞նչ իրավիճակ է Կուտականում Պատերազմից քաղաքացի է զոհվել, իսկ կառավարությունը 31,6 մլն է հատկացնում զուգարաններ վերանորոգելուն 31 միլիոն՝ 12 զուգարան վերանորոգելու համար, 24 միլիոն՝ 60 հազար հատ ցախավելի համար, երևի հետո ցախավելին նստած պիտի թռնեն. Նաիրա Զոհրաբյան Նիկոլ Փաշինյանին տվել են աթոռ՝ հայկական պետականությունը վաճառելու համար. ադրբեջանագետ  Արցախցի պատգամավորները մտահոգ են. ի՞նչ են քննարկել ՔՊ-ականները երեկ. մամուլ Սեփական աթոռի համար ամեն ինչի պատրաստ «բռնապետիկ». Վահե Գասպարյանի արձագանքը՝ Եռաբլուրում կատարվածին Զոհվածներիի ծնողներին կարելի է ամեն ինչ, շնորհիվ Եռաբլուրում պառկած տղաների է, որ այսօր մենք շնչում ենք. Աբովյան Հայաստանը գլխիկոր է նշում Անկախության օրը, իսկ իրավական համակարգում ուշագրավ իրավիճակ է. մամուլ Մեր լինել-չլինելու հարցն է, կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ եկե՛ք այսօրվա հանրահավաքին. Մարգարիտա Սադոյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչո՞ւ է ձգձգվում Վանաձորի դրամատիկական թատրոնի վերանորոգումը. Վահե Շահվերդյանի ահազանգն ու նախարարության արձագանքը (լուսանկարներ)

Ֆոտո

Վա­նա­ձո­րի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի շեն­քում չկա մի հատված, որը վերանորոգման կարիք չունենա, ArmDaily.am-ին պատմեց թատրոնի գեղարվեստական ղեկավար,  ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։

Հովհաննես Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1931 թվականին, մասնակի վերանորոգվել 1974 թվականին, երբ շենքը հրդեհվել էր, իսկ վերջին անգամ որոշակի կոսմետիկ հարդարման է ենթարկվել գրեթե 15 տարի առաջ։ Դրանից հետո թատրոնն այդպես էլ հիմնանորոգման չի ենթարկվել։

«Սարսափելի է և՛ աթոռների, և՛ բեմի վիճակը, սպասրահները, զուգարանները, հարդասենյակները։ Մի խոսքով՝ թատրոնը շատ վաղուց չի վերանորոգվել, իսկ հիմա հատակն այնքան փտած է, որ հատվածներ կան ոտքդ դնելիս չգիտես, թե ինչքան խորք է գնում։ Շատ տխուր վիճակ է»,- ասաց Շահվերդյանը։

Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ արդեն 4-րդ տարին է  թատրոնի վերանորոգման հարցը ձգձգվում է,  խնդրի վերաբերյալ միայն ԿԳՄՍ նախարարությանն է դիմել, սակայն հիմա, ինչպես նշում է Շահվերդյանը, «բոլոր դռներին պետք է զանգը կախի»։

«Թեև նախագծերը պատրաստ են, ամեն ինչ արդեն ավարտված է, մնում է սկսեն։ Պետք է այս տարի սկսեին, բայց ինչ-ինչ պատճառներով, ես չգիտեմ, նորից հետաձգվեց։ Ես վախենում եմ, որ մյուս տարի հանկարծ ասեն՝ նորից է հետաձգվում։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի մյուս տարի սկսեն վերանորոգումը։ Ես այս տարվա համար արդեն հույս չունեմ, չեմ էլ հավատում նման խոստումների, գոնե մյուս տարի սկսեն, որովհետև կարող է շենքի մի պատը փլվել։ Այս վիճակն է»,- ասաց Շահվերդյանը։

Նախարարությունը վերանորոգման աշխատանքները ձգձվելու տարբեր պատճառներ է նշել։ Ինչպես պատմեց Շահվեդյանը, մի անգամ նախագծերն են ձգձգվել, մեկ ուրիշ անգամ՝ արված նախագծերը թերի էին և նորից պետք է արվեին։

«Այսպիսի ընթացք և էտապներ է ունեցել»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

ArmDaily.am-ի ունեցած տեղեկություններով՝  կառավարությունը թատրոնի շենքի վերանորոգման համար միջոցներ հատկացրել է, սակայն դրանք այդպես էլ չեն ծառայել նպատակին։ 

Վահե Շահվերդյանն ասաց՝  այդ մասին որևէ տեղեկության չի տիրապետում։

«Այդ մասին ես ոչ մի ինֆորմացիա չունեմ։ Կարծում եմ՝ գումարը ոչ թե հատկացվել է, այլ որոշվել է այդ գումարը այս անգամ մեկ ուրիշ վերանորոգման վրա ծախսել։ Գուցե այդպես, բայց կոնկրետ այս թատրոնին գումար հատկացվել է, թե ոչ՝ ես տեղյակ չեմ»,- ասաց Շահվերդյանը։

Չնայած բազմաթիվ խնդիրներին, թատրոնը շարունակում է բնականոն աշխատանքը և հանդիսատեսին ներկայանում նոր ներկայացումներով։

ArmDaily.am-ը կապ հաստատեց նաև ԿԳՄՍ նախարարության հետ։ Մեզ հետ զրույցում Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն ասաց, որ Վանաձորի թատրոնին 2019 թվականին գումար է հատկացվել շենքի վերանորոգման նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի կազմման և դրան զուգահեռ շարժական բեմի սարքավորումների ձեռք բերման համար։

«Այդ նախագծա-նախահաշվարկային աշխատանքների գործընթացը 2022-ին ստացել է վերջնական դրական եզրակացությունը այն կառույցներից և գերատեսչություններից, որոնք հաստատում են նախագծա-նախահաշվարկային փաթեթը։ 2023-2025 թթ նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծում Վանաձորի թատրոնի համար ըստ տարիների համապատասխան գումար է նախատեսված թատրոնի շինարարավերականգման աշխատանքների համար, իսկ 2025 թվականի համար՝ արդեն գույքի ձեռքբերման համար»,- ասաց Սվետլանա Սահակյանը։

Թե որքա՞ն գումար է հատկացվելու ծրագիրն իրականացնելու համար՝ Ժամանակակից արվեստի վարչության պետը չցանկացավ հայտնել։ Նա նշեց, որ գումարի չափը դեռ պետք է հաստատվի և ընդգրկվելու է 2023 թվականի բյուջետավորման ծրագրի մեջ։

«Այս պահին, կարծում եմ, ճիշտ չի լինի թիվ հնչեցնել։ 2023 թվականի բյուջեն երբ հաստատվի, կարող ենք խնդրին նորից անդրադառնալ։ Այդ ժամանակ կարող ենք հստակ ասել, թե թատրոնի համար որքան գումար է նախատեսված»,- ասաց Սահակյանը։

Դիտարկմանը, արդյոք այս գործընթացը ներկայացվե՞լ է թատրոնի ղեկավարությանը, քանի որ Վահե Շահվերդյանն ահազանգում է վերանորոգման անհրաժեշտության մասին, որը ձգձգել չի կարելի, Սահակյանն արձագանքեց. «Թատրոնի գեղարվեստական ղեկավարը և տնօրենը միանշանակ պարբերաբար այդ հարցով դիմում են նախարարության այդ ոլորտը համակարգող փոխնախարարին։ Այնպես չէ՝ խնդրից տեղյակ չենք կամ չենք զրուցել։ Պարզապես, մեր հարգարժան պարոն Շահվերդյանը ևս մեկ անգամ որոշել է անդրադառնալ խնդրին և հիշեցնել, որ թատրոնը կարիք ունի վերանորոգման»։

Նա վստահեցրեց՝ որ Վանաձորի դրամատիկական թատրոնի խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է և, առհասարակ, բոլոր թատրոնների նկատմամբ անհրաժեշտ ուշադրություն ցուցաբերվում է։

«Այնպես չէ, որ ուշադրությունից զուրկ են, կամ անուշադրության են մատնված, պարզապես գործընթացը երկարատև է, և մենք փորձել ենք բաշխել ըստ տարիների։ Եթե ամբողջը ճիշտ ընթանա և միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատում ստանա,  ապա 2023-ին թատրոնի վերանորոգման աշխատանքները կսկսվեն, իսկ 2025-ին արդեն գործընթացներ կսկսվեն թատրոնի համար համապատասխան գույք՝ լուսաձայնային սարքավորումներ և այլն ձեռք բերելու համար»,- ասաց վարչության պետը։ 

Վահե Շահվերդյանը մեզ նաև լուսանկարներ է տրամադրել, որոնցում երևում է թատրոնի անմխիթար վիճակը։

Արփինե Պետրոսյան

Տաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրում
Իշխանասար համայնքում, որտեղ հենց հիմա թուրքի ամրակայված դիրքերն են, ՔՊ-ն հավաքել է առավելագույն ձայներ
ՔՊ-ն Չարենցավանում պարտվում է
Բյուրեղավանի ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է «Միասնություն» դաշինքին
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից
Անի համայնքի մի շարք ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է
Ալագյազ խոշորացված համայնքում ՔՊ-ն պարտվեց
Քաջարանում նախնական արդյունքներով հաղթում է գործող համայնքապետ Մանվել Փարամազյանը
Թալինում ՔՊ-ն առաջատարն է․ նախնական տվյալներ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզ․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Ժամը 20։00-ի դրությամբ 18 համայնքներում քվեարկել է 119 469 քաղաքացի. ԿԸՀ
«Անկախ դիտորդ»-ը` ՏԻՄ ընտրություններում 19:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ
Հատիս լեռ տանող ավտոճանապարհին «Jeep Grand Cherokee»–ն շրջվել է․ կան տուժածներ
Ո՞ւմ միջնորդությամբ է տեղի ունեցել քուրդ ազատամարտիկների արտահանձնման գործընթացը․ Բևեռի մամուլի ծառայությունը դիմում է ՀՀ իշխանություններին, իրավապահ կառույցներին
Երևանում կայացած արտահերթ կոնգրեսում IBA-ի նախագահի պաշտոնում մնաց գործող ղեկավարը
Հայաստանի 18 համայնքում ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային
Ազգային- ժողովրդավարական Բևեռի հայտարարությունը` ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիային երկու քուրդ ազատամարտիկ արտահանձնելու վերաբերյալ
Չարենցավանի տեղամասերից մեկում քաղաքացին ՔՊ-ի քվեաթերթիկը ձեռքին մտել է ընտրության
Հարյուրավոր հուշարձաններ վտանգված են, քանի որ գտնվում են օկուպացիայի մեջ
Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին քվեարկել է ընտրողների 40.36 տոկոսը
Ռոնալդուն քթի կոտրվածք է ստացել
«Անկախ դիտորդ»-ը ներկայացրել է, թե ինչ խախտումներ է արձանագրել 15:00-ի դրությամբ
ԱԱԾ–ն՝ ազգությամբ քուրդ զինյալներին Թուրքիային արտահանձնելու տեղեկությունների մասին
Արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը․ցավոք՝ դրական պատասխան չկա. Փաշինյան
Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանը Թուրքիայի իշխանություններին է փոխանցել երկու քուրդ գործիչների․ Էդգար Ղազարյան
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի սեպտեմբերի 27-ին
Դավիթ Բաբայանը մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Արցախին նվիրված համաժողովին
Պարզվել է Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում կրակոցների հետևանքով մահացածների ինքնությունը. կրակողին հայտնաբերել են Բավրայի անցակետում
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ (տեսանյութ)
Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 26,38 տոկոսը, մոտ 62,5 հազար մարդ
Արարատ Միրզոյանը սիրիացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Շղթայական ավտովթար Երևանում. կա վիրավոր
Երևանում բացվել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը. մասնակցում են 170 երկրների ներկայացուցիչներ
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչները բռնվել են հայկական սահմանային գծում և տեղափոխվել Թուրքիա
Սեպտեմբերի 23-25-ը 7 ահազանգ է ստացվել քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ
Սյունիքի մարզում 35-ամյա վարորդը ВАЗ 21093-ով կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 10%-ը․ ՏԻՄ ընտրություններ
Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է
Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու համար երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ժամը 11.00-ի դրությամբ Եղեգիսում քվեարկել է ընտրողների 9,48, Արենիում՝ 6,17 տոկոսը
Նշված հասցեներում 9 ժամով կդադարեցվի գազամատակարարումը
Օրվա աստղագուշակ
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին 10:30-ի դրությամբ
Լարսը բաց է
Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են 314 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀ
«Հայկական ԱԱԾ եւ թուրքական MIT՝ քույր կառույցնե՞ր». Գեղամ Մանուկյան
Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™