Ամեն մեկն իր գեղից բերած վրանը որ վերցնի հետ գնա, Երևանը կազատվի. Միքայել Հայրապետյան
ՀարցազրույցAD TV-ի «Հարցազրույց»-ի տաղավարում Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն ասաց, որ խորհրդարանական ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների սիմվոլները ընտրությունների ժամանակ մուրճը, մանգաղն ու աստղն էին։
Նրա խոսքով՝ թե՛ 2018 թվականի իշխանափոխությունը, թե՛ Նիկոլ Փաշինյանը և թե՛ խորհրդարանական ընդդիմությունը ռուսական պրոյեկտներ են, և եթե Ռուսաստանին անհրաժեշտ լիներ, ապա 2018 թվականի նման հարյուր հազարից ավելի մարդ դուրս կհաներ փողոց՝ իշխանափոխություն իրականացնելու համար։ Անդրադառնալով Լավրովի այցին Հայաստան՝ Հայրապետյանը շեշտում է, որ դա պարզապես ցուցադրական այց էր, որ իրենք դեռ կան։
Ամենամտահոգիչը, սակայն, վերջինը համարում է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու խնդիրը։
Մանրամասները՝ Հայկա Ալոյանի հետ հարցազրույցում։