Ռուբեն Վարդանյանը գրագողությա՞մբ է զբաղվում, թե՞ պատահականորեն համընկնող հանճարեղ միտք է հղացել
Վերլուծական
Ռուսահայ բազմամիլիոնատեր Ռուբեն Վարդանյանը, որը վերջերս ակնհայտորեն շատ ակտիվացել է Հայաստանում, հաղորդումների շարք է սկսել Youtube-ով։ Ֆինանսիստը, որն իր միլիոններին տիրացել է ռուսական շուկայում և կասկածվում է Կրեմլի հետ սերտ կապերի մեջ, առանց թաքցնելու քաղաքական ամբիցիաներ է դրսևորում Հայաստանում։
Հայաստանի վերլուծաբաններից շատերն, իրենց հերթին, պնդում են, որ Վարդանյանին Մոսկվան է Երևանում դեսանտ իջեցրել և հորդորել զբաղվել ինքնագովազդով, որպեսզի ծառայի որպես Հայաստանում իշխանության գալու մոսկովյան պահուստային տարբերակ։ Հայտնի է, որ Ռուբեն Վարդանյանը կապված է «Ապրելու Երկիր» կուսակցության հետ, որի ղեկավարն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներից Մանե Թանդիլյանը։ Եվ ահա Ռուբեն Վարդանյանը` CIVILNET-ի հետ համատեղ թողարկել է հարցազրույցի ձևաչափով իր հաղորդման առաջին եթերը, որն անցկացրել է փիլիսոոփա, նախկին դեսպան Աշոտ Ոսկանյանի հետ։ Հետաքրքիր է, որ հաղորդումը տեսագրվել է Մատենադարում։
Աշոտ Ոսկանյանն, իր հերթին, ոմանց կողմից գնահատվում է որպես Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարների կրող, հետևաբար նաև Նիկոլ Փաշինյանի գաղափարական դաշտին ամենևին ոչ օտար մարդ։ Սակայն առավել հետաքրքրական է այն հանգամանքը, որ Ռուբեն Վարդանյանի նոր հաղորդման անունը շատ նման է երկու տարի առաջ լույս ընծայված մի հայտնի գրքի անվանմանը։
Գիրքը կոչվում է «Ապագայի Նախարարություն» (The Ministry for the Future): Վարդանյանի հաղորդումն, իր հերթին, կոչվում է. Ministry of Future Affairs, որ նույն թարգմանությունն ունի, ինչ երկու տարի առաջ հրատարակված գիրքը` «Ապագայի գործերի նախարարություն»։
Նկատենք, որ անգլերենում նախարարությունների երկու անուններն էլ` * for the * և of * affairs ըստ էության բացառապես նույն բանն են նշանակում։
Հետաքրքրական է նաև, որ Բիլլ Գեյթսն էր օրեր առաջ խորհուրդ տվել իր պաշտոնական կայքով կարդալ Քիմ Սթենլի Ռոբինզոնի այդ գիրքը։ «Ապագայի գործերի նախարարություն» գիրքը էկոլոգիական գիտա-ֆանտաստիկ աշխատություն է և հսկայական հաջողության է հասել։
Հարց է առաջանում. արդյոք Ռուբեն Վարդանյանը հանճարեղ տեսի՞լք է ունեցել, որ հաղորդումը գրեթե նույնությամբ համընկել է Ռոբինզոնի հռչակավոր գրքի անվան հետ, թե՞ պարզապես էժան գրագողություն է կատարել։