Մենք չենք կարող թույլ տալ, որ ունենանք երկրորդ «հաց բերողի» դեպքը.«Սասնա Ծռեր» խմբի փաստաբան
ՀարցազրույցAD TV-ի «Հարցազրույց»-ի տաղավարում «Սասնա Ծռեր» խմբի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ ԱԺ Բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը շատ մտահոգիչ է։ Փաստաբանը շեշտեց՝ Հայաստանում չկա այնպիսի առողջապահական հաստատություն,որտեղ կարող են Ավետիսյանին պատշաճ որակի բժշկական ծառայություն մատուցել և նրա՝ ազատազրկման վայրում մնալը համադրելի չէ վերջինիս առողջական վիճակին։
Պապիկյանի խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որպեսզի արդյունքում ունենանք երկրորդ «հաց բերողի» իրավիճակը։ Ինչ վերաբերում է մայիսի 28-ին «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին բերման ենթարկելու ժամին ու իրականացրած գործողություններին, փաստաբանը նշում է, որ ուժային կառույցների ձեռնարկած գործողությունները աննախադեպ են եղել։
Պապիկյանը շեշտում է, որ իր պաշտպանյալների ձերբակալությունները քաղաքական հրահանգ։
Մանրամասները՝ Հայկա Ալոյանի հետ հարցազրույցում։