Ինչ ունեցվածք ունի ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը
Հայտարարագիր
ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի ունեցվածքը։
Նա վերջին հայտարարագիրը ներկայացրել է 2022 թվականի մայիսի 1-ին։
ՊՊԾ պետը հայտարարագրել է հողամաս Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2012 թվականին, 1 ավտոտնակ Աջափնյակ վարչական շրջանում, 2013 թվականի արտադրության TOYOTA ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2017-ին։
2021 թվականի սկզբում նա ունեցել է 25,000,000 ՀՀ դրամ և 23,000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, որը տարվա վերջում դարձել է 30,000,000 ՀՀ դրամ և 27,000 ԱՄՆ դոլար։
Պետական պահպանության ծառայությունից նա ստացել է 21,112,071 ՀՀ դրամ աշխատավարձ։
Որևէ այլ բան նա չի հայտարարագրել։
Նշենք, որ Սարգիս Հովհաննիսյանը ՊՊԾ-ում աշխատել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից։ 2019-ին եղել է ՊՊԾ պետի տեղակալ, իսկ 2020-ին՝ ՊՊԾ պետ։