Նկարահանումների ժամանակ մահացել է Կենտրոն TV-ի օպերատոր Արթուր Ղանդիլյանը
Հասարակություն
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նկարահանումների ժամանակ մահացել է Կենտրոն TV-ի օպերատոր Արթուր Ղանդիլյանը։ Նա վայր է ընկել Արշակունյաց փողոցի շենքերից մեկից։
Նշենք, որ Արթուրը ընդամենը 36 տարեկան էր, ամուսնացած, ունի մանկահասակ որդի։
ArmDaily.am-ի անձնակազմը ցավակցում է Արթուր Ղանդիլյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։