Ուկրաինայի Զինված ուժերը պարտադրել են վայրէջք կատարել հազվագյուտ ռուսական ուղղաթիռին
Ֆոտո
Ուկրաինայի Զինված ուժերը պարտադրել են վայրէջք կատարել հազվագյուտ Մի-35ՄՍ ռուսական ուղղաթիռին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ուկրաինացի քաղաքագետ և լրագրող, Ուկրաինայի Վերին Ռադայի նախկին պատգամավոր Իգոր Մոսիյչուկը։
Այն կապի և կառավարման ուղղաթիռ է, որը նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխելու համար։ Ուղղաթիռը մշակվել է ռուսական ռազմական հրամանատարության համար և արժե մոտ 36 մլն դոլար։ Իգոր Մոսիյչուկը գրառմանը կից հրապարակել է նաև ուղղաթիռի լուսանկարները։

