Սա է Նիկոլի դեմքը
Սոցցանցերի քրոնիկոն
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվածք ստացած, տուժած քաղաքացիների լուսանկարներ ու գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, սա է Նիկոլի դեմքը։ Սա է Նիկոլի միակ հենարանը։
Բայց մենք գիտենք ինչի դեմ ենք դուրս եկել և ինչ ենք ուզում։ Մեր ընթացքն անկասելի է, հաղթանակը՝ մոտ։
Աստծով, ոգով, մինչև վերջ»։