«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Էլբեկի որդի, արքա ՀՔԿ-ի, գեներալդ-գեներալների». ֆեյսբուքը քննարկում է Քյարամյանի կոչումը Խաչիկում կրակոցների հետքերով. ի՞նչ է ասում ՊՆ-ն Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր. Պահպանելով ավանդույթները Վարդազարյանի դեմ վարույթի քննության ժամանակ Խորհուրդը ընդհանրապես տեղյակ չի եղել բացակայելու որևէ հարգելի պատճառի մասին. Գրիգոր Բեքմեզյան Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը, իսկ Շուշիի «Կանաչ ժամ»-ը դառնում է ուղղափառ. լրահոս Անհավանական մարդը.ապրել այդքան ողբերգություններ ու ժպտալ.Մհեր Մկրտչյանը կդառնար 92 տարեկան (ֆոտոշարք) Բայրամովի այցն Իրան միտված է երկկողմ հարաբերություններում առկա քաղաքական խնդիրների լուծմանը. իրանագետ  Ո՞վ կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանին Շուշիում այլ պետություների մասնակցությամբ միջոցառում անցկացնելով Բաքուն ուզում է ցույց տալ, որ միջազգային հանրույթն այն ճանաչում է որպես ադրբեջանական տարածք. փորձագետ  «Հարրի Փոթերը էլ էն չի». ֆեյսբուքը քննարկում է Տիգրան Ավինյանի հանդերձանքը Ի՞նչ ունեցվածք ունի Իշխան Սաղաթելյանը Չեմ կարծում՝ հրաժարականների այս շղթան բավարար է քաղաքական ակտիվ գործընթացներ սկսելու համար. քաղաքագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է ԼՂ-ի գոյությունը. Արարատ Միրզոյան

Քաղաքական

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա: 

«Արմենպրեսի»  հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ կարող են ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որում ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է:

Արարատ Միրզոյանը շեշտում է, որ այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է:

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Ալիևի այն հայտարարությանը, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել նաև այն մասին, որ Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է անցնելու:

Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցերն ու ՀՀ ԱԳ նախարարի պատասխանները. 

Հարց – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 27-ին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա: Ինչ կասեք այս մասին:

Պատասխան – Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով Ադրբեջանի նախագահը ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը որպես համանախագահողներ: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ-ն, Ֆրանսիան: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ընդգծվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ս.թ. ապրիլի 19-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝  2021 թ. դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած վեհաժողովում տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ընդգծեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը, և, հետևաբար՝ Ադրբեջանն այն չի կարող լուծարել կամ նրա առաքելությունը ավարտված համարել:

Այդ նույն միջազգային հանրությունն այսօր արձանագրում է, որ ԵԱՀԿ ՄԽ գոյություն ունի: Նաև, ինչպես նշեցի, արձանագրում է, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Այդ մասին ասվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ վերը հիշատակված հայտարարության մեջ: Այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը՝ արտահայտելով ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Ընդ որում, նույն հայտարարության մեջ ընդգծվեց նաև, որ օրակարգում կա ԼՂ կարգավիճակի հարց, և ԼՂ հայության ինքնորոշման իրավունքը ուժի մեջ է: Հայաստանը, ի դեպ, Ադրբեջանից երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ: ԼՂ հիմնախնդիրը իրավունքի հարց է և այդպես էլ ընկալվում է միջազգային հանրության կողմից: Եվ դա է երևում բրյուսելյան հանդիպումից: Մենք արձանագրել ենք, որ պատերազմի էջը մեզ համար փակված է, կա հիմնախնդիր, որը պետք է լուծվի քաղաքական, դիվանագիտական եղանակով:

Հարց – Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել նաև այն մասին, թե Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է անցնելու:

Պատասխան – Հայաստանի դիրքորոշումը արձանագրել ենք շարունակաբար: Բայց թերևս նորից կրկնենք. Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին է:

Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Չնայած ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է  Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա։

Ադրբեջանը սահմանի երկայնքով նոր պրովոկացիաների է գնալու.Տաթևիկ Հայրապետյան
Սանջայ Վերման հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Էլբեկի որդի, արքա ՀՔԿ-ի, գեներալդ-գեներալների». ֆեյսբուքը քննարկում է Քյարամյանի կոչումը
Հակառակորդը կրակոցներ է արձակել, ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին. լրահոս
Վարուժան Ավետիսյանը հայ սպա է․ Հրանտ Վարդանյան
Քննարկվել են Եկատերինբուրգում Հայաստանի Առևտրի տան ստեղծմանը վերաբերող հարցեր
Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. ՍԴ նախագահ
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները նշանակվել են հուլիսի 15-ին
Շիրակի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
Վարդավառի նախօրյակին անցկացվող երթի նպատակը տոնի խորհուրդը փոխանցելն է. Արարատյան Հայրապետական թեմ
Սահմանադրական նորմերն առանձնահատուկ դեր պետք է ունենան մեր առօրյայում. Երևանի քաղաքապետ
Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Մանկական զբոսայգի երթ կիրականացվի
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժինն աշխատում է շուրջօրյա. Պարզաբանում
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում
«Տաշի-տմբլ» «Զվարթնոց»-ում. որքա՞ն արժե տաճարի վարձակալումն ու ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ խնջույքները (տեսանյութ)
«Դիմադրության» երթն ուշադիր նկարահանում են, որ զորակոչի ծանուցագիր ուղարկեն. Գեղամ Մանուկյանը լուսանկար է հրապարակել
33-ամյա վարորդը Nissan XTrail-ով վրաերթի է ենթարկել 1-ամյա տղայի
ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Մեր Սահմանադրությամբ ամրագրված են մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման սկզբունքները․ ՄԻՊ
ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի
ՀՀ ՊՆ-ն հաստատում է.Ադրբեջանը երեկ կրակել է Խաչիկ գյուղի ուղղությամբ
Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 31 ահազանգ է ստացվել
Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից
Պետությանը պատճառվել է 116.029.500 դրամի չափով վնաս․ ԱՀ դատախազություն
Խաչիկում կրակոցների հետքերով. ի՞նչ է ասում ՊՆ-ն
Արարատ Միրզոյանը կմեկնի Իսպանիա
Թեհրանում տեղի կունենա Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ.Թագուհի Թովմասյան
Երթ` ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության. ՈՒՂԻՂ
Համերաշխության ու հանդուրժողականության բացակայությունն անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել.Ծառուկյանի ուղերձը
Գործարկվելու է Օրգով բնակավայրի շչակը
ՍԴ-ում նոր խառնաշփոթ է սպասվում, արշալույսները խաղաղ չեն նաև Դատախազությունում. մամուլ
Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատը
Փաշինյանն ու ազնվացեղ եղջերուները. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Սահմանադրությունը եղել և մնում է պետական կառուցակարգի հավասարակշռության առանցքը. նախագահ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ի՞նչ են հուշում աստղերը հուլիսի 5-ի համար
Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր. Պահպանելով ավանդույթները
Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «Opel Astra»-ները և «ՎԱԶ-2106»-ը. նրանցից 2 շրջվել են. 5 վիրավորների վիճակը ծանր է
«Ժողովուրդ». Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա
«Հրապարակ». Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը
«Ժողովուրդ». Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը, Ավինյանը վարկանիշ չունի
«Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագրով երթ կանցկացվի
«Հրապարակ». Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները
«Հրապարակ». Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց
Երկրաշարժ՝ Աշոցքից 11 կմ արևելք․ ցնցումները զգացվել են Գյումրիում և մի քանի գյուղում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™