Արթուր Վանեցյանը մեկնել է Եվրոպա
Քաղաքական
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կարճատև այցով մեկնել է Եվրոպա։
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը հայտնում է, որ պատճառը առողջական խնդիրներն են․ «Արթուր Վանեցյանը, մոտավորապես, երկու օրից Հայաստանում կլինի՝ պայքարը շարունակելու, ուրիշ ոչինչ չկա»։
Հակոբյանը նշել է նաև, որ թիմն ամբողջական կազմով մասնակցելու է այսօր նախատեսված համապետական հանրահավաքին։