Թուրքիան փորձարկել է S-400-ի այլընտրանքը
Միջազգային խճանկար
Թուրքիան փորձարկել է S-400-ի այլընտրանքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հանրապետության պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրի հայտարարությանը։
«Մենք կիսում ենք մեր երիտասարդ ինժեներների ուրախությունը, ովքեր հաջողությամբ ավարտեցին մեր Siper հակաօդային պաշտպանության համակարգի հերթական փորձարկումը: Գերազանց և քրտնաջան աշխատանք: Մենք ձեզ հետ միասին ենք կառուցելու մեր ապագան»,- ասել է պաշտոնյան։