Անցյալի պես թուրքական յաթաղանի տակ կմնան նրանք, այն անտեր ու չքավոր զանգվածը, ում հենց մեղադրում են թուրքասիրության մեջ. Արգիշտի Կիվիրյան
Սոցցանցերի քրոնիկոն
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ու գիտեք ինչն ա դաժանը։ Եղեռնի միջով, Դեր զորի միջով, տասնյակ մեծ ու խոշոր կոտորածների միջով անցած ազգին կանգնել մեղադրում են թուրքասիրության մեջ։ Մարդկանց մեջ ուղակի խոսում ա շարքային ինքնապահպանության բնազդը՝ քանի անգամ վերջին հարյուր տարվա մեջ լսել են այդ մարդկանց նախնիներին ու առանց լուրջ ռեսուրսի ոտքի ելել ու կոտորվել, մարդկանց մեջ խոսում ա զգուշավորությունը, խոսում ա կարելի է ասել էլեմենտար տրամաբանությունը։
Ինչ ա, հակառակորդի կեսի չափ ռեսուրս ունեն ու բնազդորեն զգուշավորություն են ցուցաբերում: Ընդ որում, նույն Արցախում չկա այսպիսի հիստերիա, քանի որ մարդիկ սահմանի վրա են ու շատ ավելի լավ գիտեն անպատասխանատու քայլերի ու հիստերիաների հետեւանքը։
Ընդ որում այս ազգին թուրքասիրության մեջ մեղադրողների մի մասը շատ ապահով արտասահմանում ա, մյուս մասի ռեսուրսներն էլ թույլ են տալիս առաջին իսկ վտանգի դեպքում հավաքել իրենց դրոշները ու թռնել։
Վերջում էլ անցյալի պես թուրքական յաթաղանի տակ կմնան նրանք, այն անտեր ու չքավոր զանգվածը, ում հենց մեղադրում են թուրքասիրության մեջ ու որոնք փախնելու տեղ էլ չունեն ու ըստ դրա, գիտակցորեն կամ անգիտակցորեն փորձում են ամեն գնով կառչած մնալ այս հողից...»: