Կապույտ մզկիթի վրա կան բազմաթիվ արձանագրություններ հենց պարսկերենով, որևէ ադրբեջաներեն վկայություն չկա. իրանագետ Ի՞նչ են պատմում ականատեսները Աշտարակի պայթյունի մասին. բացառիկ մանրամասներ Աշտարակում բանկի պայթյունը՝ մահվան պատճառ. լրահոս Կհեռացվի՞ արդյոք Թագուհի Թովմասյանը և ինչու՞ չի ծառայել Վանեցյանի որդին. մամուլ «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Էլբեկի որդի, արքա ՀՔԿ-ի, գեներալդ-գեներալների». ֆեյսբուքը քննարկում է Քյարամյանի կոչումը Խաչիկում կրակոցների հետքերով. ի՞նչ է ասում ՊՆ-ն Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր. Պահպանելով ավանդույթները Վարդազարյանի դեմ վարույթի քննության ժամանակ Խորհուրդը ընդհանրապես տեղյակ չի եղել բացակայելու որևէ հարգելի պատճառի մասին. Գրիգոր Բեքմեզյան Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը, իսկ Շուշիի «Կանաչ ժամ»-ը դառնում է ուղղափառ. լրահոս Անհավանական մարդը.ապրել այդքան ողբերգություններ ու ժպտալ.Մհեր Մկրտչյանը կդառնար 92 տարեկան (ֆոտոշարք) Բայրամովի այցն Իրան միտված է երկկողմ հարաբերություններում առկա քաղաքական խնդիրների լուծմանը. իրանագետ  Ո՞վ կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Եթե 10.000 մտավորական նոյեմբերի 9-ին հրապարակում գտնվեր ու թեկուզ լուռումունջ կանգներ,այս իշխանությունը ոռնալով կփախներ.Հուսիկ Արա

Հասարակություն

ArmDaily.am-ի  զրուցակիցը բանաստեղծ Հուսիկ Արան է։
-Պարոն Հուսիկ Արա, Դուք  ևս միացել  եք   հայ մտավորականների կոչին և   հանդես եք գալիս, ինչպես կոչում նշված է, «ի պաշտպանություն համաժողովրդական միասնական պայքարի, որն ուղղված է Արցախի փրկությանը, Հայոց պետականության կազմալուծման կասեցմանը, մեր ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնմանը»։ Ինչո՞ւ Ձեր գործընկերները մեծ մասը դեռևս չի միացել այդ կոչին և չի փորձում թեքել նժարը։ Միգուցե պահի լրջությունը չե՞ն գիտակցում։ 
-Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխանատու, ուստի ես չեմ կարող իրենց փոխարեն որևէ բան ասել։ Ես միայն  կարող եմ մեր պատմությունից որոշակի եզրահանգումներ անել, որ մեր ժողովրդի և մտավորականության մեծ մասը հարմարվող ու հաշտվող է։ Մարդկանց այդ տեսակն անմիջապես հարմարվում է ամեն ինչին՝  քաղաքական իրավիճակին, կորուստներին և այլն։ Բացի դրանից, մարդիկ իրենց անձնական շահը չեն ստորադասում պետական շահին, որ, օրինակ,  հանկարծ իրենց աշխատանքը չկորցնեն։ Քչերն են խենթ նվիրյալներ,  որոնք իրենց հայրենիքն ամեն ինչից վեր են դասում։ Հենց այդ նվիրյալներն են, որ Ֆրանսիայի հրապարակում մեկ  ամսից ավելի է,  ինչ պայքարում են՝ գիտակցելով  իրավիճակի օրհասականությունը։ Եթե  10.000  մտավորական նոյեմբերի 9-ին հրապարակում գտնվեր  ու թեկուզ  լուռումունջ կանգներ,  նրանց լռությունից այս իշխանությունը ոռնալով կփախներ։ Այն ժամանակ չարեցին, հիմա էլ չեն անում ու վաղն էլ չեն անելու։  Մենք պետք է գիտակցենք, որ սա ոչ թե հացի, այլ հայրենիքի կռիվ է։  Եթե ուտելիք ցույց տան, տեսեք ոնց հասարակության մի հոծ զանգված կվազի հրապարակ, սակայն հայրենիքի փրկության համար չեն գնում։ Ամեն դեպքում այս ամենը բնական է, քանի որ ցանկացած ժողովրդի միայն 10 տոկոսն է մտահոգ իր հայրենիքի համար։ Ցավոք մեզ մոտ գիտակից ու անձնվեր հայրենակիցների քանակը  այդ 10 տոկոսից էլ է քիչ։

- Այս օրերին բավականին շատ է խոսվում, որ պայքարը հաջողություն չի գրանցում, շարժման աջակիցների շարքերը նոսրանում են, և այն գնալով մարում է։ Դուք համամի՞տ եք այս տեսակետի հետ։ 
-Ես համաձայն չեմ, որ շարժումն իր աջակիցներին կորցնում է, ընդհակառակը, մարդիկ ավելանում են, ու դրա մասին  վկայում են վերջին օրերի հանրահավաքները։ Ես համաձայն չեմ, որ շարժման ակցիաները միայն ու միայն լոգիստիկ խնդիրներ են առաջացնում։ Ի դեպ, լոգիստիկ խնդրի մասին խոսում է միայն մի հիվանդ, դավաճան, խելագար, ում համար ամեն ինչում բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Այսօր մեր երկրում մարդիկ առնվազն 5 մասի են բաժանված ՝ լևոնականներ, քոչարյանականներ, սերժականներ, նիկոլականեր և դրանց մերժողներ, բայց  ամեն դեպքում Ֆրանսիայի հրապարակում հավաքվում է գիտակից մասսա, որի համար հայրենիքը արժեք է։ Ինչ վերաբերում է շարժման հաջողությանը, նշեմ, որ այն ունեցավ և դեռ կունենա հաջողություն ու չի մարի։ Այս պահին հաջողությունն այն է, որ շարժման շնորհիվ շատ  պատնեշներ են ստեղծվել իշխանության համար, որոնք ինքը չի  կարողանում անցնել, թե չէ հակառակ դեպքում արդեն երկրի հանձման փաստաթուղթը ստորագրել էր։

-Պարոն Հուսիկ Արա, ժողովուրդը իշխանափոխություն կարո՞ղ է անել։
-Կարող է։ Ի վերջո կգա նաև այդ պահը, ուղղակի ինչքան շուտ գիտակցնենք ու իրականացնենք, այնքան  լավ, քանի որ հնարավոր է այդ գիտակցումն այն ժամանակ լինի, որ Նիկոլն արդեն երկիրը հանձնած լինի ու ամեն բան շատ ուշ  լինի։

-Դուք հենց սկզբից կանգնել եք շարժման կողքին, ըստ Ձեզ՝ արդյոք եղե՞լ են ինչ-որ սխալներ, որոնք խանգարել են շարժման  ակտիվացմանը, հաջողություններին։
- Ես սխալներ  չեմ նկատել, որը շարժման ընթացքին  կխանգարեր։ Կար մի տարբերակ, եթե, օրինակ,   ժամանակավոր  կառավարության կազմ  հրապարակեր, միգուցե այդ ժամանակ ժողովուրդն ավելի ակտիվանար։ Բայց կար նաև այլ խնդիր, այս պառակտվածության մեջ իրենք ում էլ ժամանակավոր կառավարության ղեկավար նշանակեին, մեր ժողովուրդը չէր ուզելու։ Ըստ իս՝ շարժման ղեկավարները փորձում են ամեն ինչ  օրինականության դաշտում անել,  չեն մտնում Ռադիոտուն, դռներ չեն ջարդում, ինչպես 2018 թվականին  էին անում, բայց իրենք ծրագիր ունեն ներկայացրած, որը էլի լավ է։

Հացիկ-Մայիսյան ճանապարհին «GAZ-53»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսությանը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի հետ
Քննչական կոմիտեն տեղեկացնում է Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի մասին
Տավուշի մարզում 35-ամյա վարորդը Nissan March-ով կողաշրջվել է. կա վիրավոր
19 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք. ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացրել
Վերագործարկվեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը
Դանակահարություն Առատաշենում
«Ամեն օր արե՛ք այն հնարավորը, ինչ կարող եք, և մի օր կտեսնեք, որ արեցիք անհնարինը». Վ. Դումանյան
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)
Զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
Լաոսի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Աննա Հակոբյանն այցելել է Գորիս
Թոշակը 10 %-ով բարձրացնելու՝ իշխող թիմի հայտարարություններն ակնհայտ բլեֆ են. Սուրեն Պարսյան
Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի հետ
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներն ու աշխարհում առաջացած մարտահրավերները
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Եգիպտոսում ՀՀ դեսպան Փոլադյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ
Ջրափրկարարների նավակը ուժեղ քամուց շրջվել է․ մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
Ո՞ր հիվանդությունների դեպքում են դեղերը տրամադրվում անվճար․ԱՆ
«Արթմեդ» բժշկական կենտրոնի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
30 բուժաշխատող առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր են ստացել
ՄԻՊ-ը ներկա է գտնվել ERASMUS+ ԺԱՆ ՄՈՆԵ «ԵՄ, Անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլի բացման արարողությանը
Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հունիսի 20-ից հուլիսի 1-ը շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 9 մլն դրամի վնաս
Քննչական մարմնի ղեկավարի լիազորությունները կհստակեցվեն
ԱԻՆ-ում ամփոփվել է 2022-ի առաջին կիսամյակը
Վանաձորի ավագանու նիստը դարձյալ չի կայացել
Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը՝ Իսպանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով
Արման Դիլանյանը հանդիպել է ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահի հետ
ԱԺ-ում Կարեն Սարուխանյանը կփոխարինի Արթուր Դավթյանին
WWF Armenia-ի տեսախցիկները Եվրասիական լուսան են արձանագրել
Կապույտ մզկիթի վրա կան բազմաթիվ արձանագրություններ հենց պարսկերենով, որևէ ադրբեջաներեն վկայություն չկա. իրանագետ
Անոնս.«Հարցազրույց»-ի հյուրն է Սուրեն Պարսյանը.դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Ի՞նչ են պատմում ականատեսները Աշտարակի պայթյունի մասին. բացառիկ մանրամասներ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Վարույթ է ընդունվել Ստեփանակերտի բնակչի կողմից թմրամիջոց ձեռք բերելու առթիվ հարուցված քրգործը
Տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը
Ես Արթուր Վանեցյանի հետ ունեմ խորը ըմբռնում. Թագուհի Թովմասյան
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության գործը դատարանում է
Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարարի հետ
Չստացվի այնպես՝ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի», ինչը հատուկ է այս իշխանությանը. Աբրահամյան
Իրավախախտման վտանգավորության աստիճանին չի համապատասխանում առանց ԱՊՊԱ-ի մեքենա վարելիս տուգանքը. պատգամավոր
Թուրքիայի և Իտալիայի միջև կնքվել է համագործակցության 9 պայմանագիր
Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. Էդգար Ղազարյան
Դեբեդ գետի վրա նոր կամուրջն առաջիկայում կհանձնվի շահագործման
Բուդդիստները նշում են Դալայ Լամայի 87-ամյակը
Բժշկական շարժական նոր կայան՝ Շիրակի մարզում
Երևանում բախվել են Lexus-ը, Infiniti-ն, Kia-ն, Toyota-ն ու Opel-ը, Kia-ն կողաշրջվել է, կան վիրավորներ
Հովսեփավան համայնքում շարունակվում են երկրորդ թաղամասի կառուցման աշխատանքները
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™