Կապույտ մզկիթի վրա կան բազմաթիվ արձանագրություններ հենց պարսկերենով, որևէ ադրբեջաներեն վկայություն չկա. իրանագետ Ի՞նչ են պատմում ականատեսները Աշտարակի պայթյունի մասին. բացառիկ մանրամասներ Աշտարակում բանկի պայթյունը՝ մահվան պատճառ. լրահոս Կհեռացվի՞ արդյոք Թագուհի Թովմասյանը և ինչու՞ չի ծառայել Վանեցյանի որդին. մամուլ «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Էլբեկի որդի, արքա ՀՔԿ-ի, գեներալդ-գեներալների». ֆեյսբուքը քննարկում է Քյարամյանի կոչումը Խաչիկում կրակոցների հետքերով. ի՞նչ է ասում ՊՆ-ն Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր. Պահպանելով ավանդույթները Վարդազարյանի դեմ վարույթի քննության ժամանակ Խորհուրդը ընդհանրապես տեղյակ չի եղել բացակայելու որևէ հարգելի պատճառի մասին. Գրիգոր Բեքմեզյան Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը, իսկ Շուշիի «Կանաչ ժամ»-ը դառնում է ուղղափառ. լրահոս Անհավանական մարդը.ապրել այդքան ողբերգություններ ու ժպտալ.Մհեր Մկրտչյանը կդառնար 92 տարեկան (ֆոտոշարք) Բայրամովի այցն Իրան միտված է երկկողմ հարաբերություններում առկա քաղաքական խնդիրների լուծմանը. իրանագետ  Ո՞վ կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Իրանն իր քաղաքական ակտիվությունն է մեծացնում տարածաշրջանում. Միսակյանը՝ Կապանում Իրանի հյուպատոսություն բացելու մասին

Քաղաքական

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին այսօր հայտարարել է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն ունենալու մասին իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա: Ինչպես «Արմենպրես»-ին ասել է Իրանի դեսպանը, աշխատանքները սկսվել են, բայց  համապատասխան տարածքը դեռ ձեռք չեն բերել։

ArmDaily.am-ի հետ զրույցում իրանագետ Գարիկ Միսակյանն ասաց, որ հյուպատոսություն ունենալու վերաբերյալ խոսակցությունները շրջանառվեցին, երբ թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությունը սկսեց վերաբերել նաև Սյունիքին և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը։

«Իրանցիները նախ իրենց քաղաքական ակտիվությունն են մեծացնում տարածաշրջանում։ Այսինքն՝ պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչություն են բացելու և դրանով իսկ արդեն ցույց են տալիս Սյունիքի տարածքային ամբողջականության կարևորությունը Իրանի համար։ Նաև փորձելու են այդ դիվանագիտական ներկայացուցչության միջոցով ակտիվացնել տնտեսական հարաբերությունները և՛ ՀՀ-ի ու Իրանի միջև, և՛ Սյունիքի ու Իրանի միջև»,- ասաց իրանագետը։

Բացի վերը նշվածը, այսկերպ Իրանը լուծում է աշխարհաքաղաքական խնդիր՝ թուրքական ծավալապաշտական քաղաքականությանը հակազդելու համար։ Ըստ Միսակյանի՝ ռազմավարական կարևորության մի շարք կարևոր հարցեր ևս լուծվում են։

«Այս որոշումը նաև օժանդակում է հայ-իրանական ընդհանուր տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ սկսած «Հյուսիս-հարավ»-ի շինարարության ավարտից մինչև Մեղրիի տնտեսական գոտու գործարկում»,- ասաց Միսակյանը։

Ըստ իրանագետի՝ միայն տարածաշրջանային գերտերություններից մեկի ներկայությունը Սյունիքում մեծացնում է մարզի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային դիրքը։

«Սա նաև հավելայալ խթան է հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար, որը, կարծում եմ, Հայաստանին նույնպես բավականին ձեռնտու է։ Մյուս տեսակետից՝ Հայաստանը կարող է, փոխադարձության սկզբունքից ելնելով, Իրանի քաղաքներից մեկում՝ ավելի նախընտրելի կլինի հենց Թավրիզում, որն ամենամոտն է հայկական սահմանին, բացել հյուպատոսություն։ Դիվանագիտական կառույցի բացումով մենք կարող ենք հակահայկական և պանթուրքիստական խմբավորումների գործողությունների դեմ պայքարել»,- ասաց Միսակյանը։

Հայ-իրանական հարաբերություններում որոշակի լարվածություն նկատվեց, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման սկզբում հայտարարեց, թե հայ-իրանական սահմանն ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել  ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ Սակայն, ինչպես հիշեցնում է իրանագետը, 44-օրյա պատերազմից հետո իրանական կողմից  Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման բավականին մեծ ցանկություն նկատվեց։

«Նաև մեր կողմից եղան բավականին շատ դրական հայտարարություններ, բայց կարծես այդ հարաբերությունները և հատկապես տնտեսական օրակարգի ընդլայնումը դեռևս հայտարարությունների մակարդակի է մնացել։ Բավականին երկար խոսվում է «Հյուսիս-հարավ»-ի շինարարության վերաբերյալ, նույնիսկ շինարարության սկիզբ, ժամկետներ էին նշվում, բայց դեռևս կարծես լիարժեք չի սկսվում և ավարտին հասնելու հայտարարություններ չկան։ Մեղրիի տնտեսական գոտին էլ որքան շուտ գործարկվի,այնքան ավելի լավ, որովհետև այն կարևոր է, սակայն երկար տարիներ միայն խոսվում է այդ մասին և չի գործարկվում։ Այսինքն՝ այդ հարաբերություններում նույնպես պետք է հստակ և լուրջ օրակարգի ձևավորում»,- ընդգծեց իրանագետը։

Իրանի դեսպանը հավանական է համարում նաև մոտ ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր գործակցությունը: Անդրադառնալով  հնարավորություններին՝ Միսակյանը նշեց, որ Իրանի հետ ցանկացած տնտեսական հարաբերություն, նաև ռազմավարական ծրագրերի մասնակցությունը, լինի դա երկկողմ, թե եռակողմ, տարածաշրջանային կամ միջազգային մեծ ֆորմատով՝ Հայաստանի համար ներկա փուլում կարևոր է։

«Հրապարակ». Համաժողովը միտված էր սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների հանդեպ հանդուրժողականություն քարոզելուն
Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում
Հացիկ-Մայիսյան ճանապարհին «GAZ-53»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսությանը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի հետ
Քննչական կոմիտեն տեղեկացնում է Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի մասին
Տավուշի մարզում 35-ամյա վարորդը Nissan March-ով կողաշրջվել է. կա վիրավոր
19 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք. ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացրել
Վերագործարկվեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը
Դանակահարություն Առատաշենում
«Ամեն օր արե՛ք այն հնարավորը, ինչ կարող եք, և մի օր կտեսնեք, որ արեցիք անհնարինը». Վ. Դումանյան
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)
Զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
Լաոսի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Աննա Հակոբյանն այցելել է Գորիս
Թոշակը 10 %-ով բարձրացնելու՝ իշխող թիմի հայտարարություններն ակնհայտ բլեֆ են. Սուրեն Պարսյան
Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի հետ
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներն ու աշխարհում առաջացած մարտահրավերները
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Եգիպտոսում ՀՀ դեսպան Փոլադյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ
Ջրափրկարարների նավակը ուժեղ քամուց շրջվել է․ մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
Ո՞ր հիվանդությունների դեպքում են դեղերը տրամադրվում անվճար․ԱՆ
«Արթմեդ» բժշկական կենտրոնի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
30 բուժաշխատող առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր են ստացել
ՄԻՊ-ը ներկա է գտնվել ERASMUS+ ԺԱՆ ՄՈՆԵ «ԵՄ, Անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլի բացման արարողությանը
Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հունիսի 20-ից հուլիսի 1-ը շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 9 մլն դրամի վնաս
Քննչական մարմնի ղեկավարի լիազորությունները կհստակեցվեն
ԱԻՆ-ում ամփոփվել է 2022-ի առաջին կիսամյակը
Վանաձորի ավագանու նիստը դարձյալ չի կայացել
Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը՝ Իսպանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով
Արման Դիլանյանը հանդիպել է ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահի հետ
ԱԺ-ում Կարեն Սարուխանյանը կփոխարինի Արթուր Դավթյանին
WWF Armenia-ի տեսախցիկները Եվրասիական լուսան են արձանագրել
Կապույտ մզկիթի վրա կան բազմաթիվ արձանագրություններ հենց պարսկերենով, որևէ ադրբեջաներեն վկայություն չկա. իրանագետ
Անոնս.«Հարցազրույց»-ի հյուրն է Սուրեն Պարսյանը.դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Ի՞նչ են պատմում ականատեսները Աշտարակի պայթյունի մասին. բացառիկ մանրամասներ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Վարույթ է ընդունվել Ստեփանակերտի բնակչի կողմից թմրամիջոց ձեռք բերելու առթիվ հարուցված քրգործը
Տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը
Ես Արթուր Վանեցյանի հետ ունեմ խորը ըմբռնում. Թագուհի Թովմասյան
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության գործը դատարանում է
Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարարի հետ
Չստացվի այնպես՝ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի», ինչը հատուկ է այս իշխանությանը. Աբրահամյան
Իրավախախտման վտանգավորության աստիճանին չի համապատասխանում առանց ԱՊՊԱ-ի մեքենա վարելիս տուգանքը. պատգամավոր
Թուրքիայի և Իտալիայի միջև կնքվել է համագործակցության 9 պայմանագիր
Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. Էդգար Ղազարյան
Դեբեդ գետի վրա նոր կամուրջն առաջիկայում կհանձնվի շահագործման
Բուդդիստները նշում են Դալայ Լամայի 87-ամյակը
Բժշկական շարժական նոր կայան՝ Շիրակի մարզում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™