Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Չավուշօղլուի դրսևորած պահվածքը ամբողջովին համահունչ է Էրդողանի հարձակողական ռազմավարությանը. Բագրատ Էստուկյան 

Հասարակություն

ArmDaily.am-ի զրուցակիցն է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։ 

-Պարոն Էստուկյան, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման  գործընթաց է գնում։ Թուրքիայի հայ համայնքը ինչպե՞ս է վերաբերվում այդ գործընթացին։ Կո՞ղմ են արդյոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
 -Սկսված գործընթացը չենք կարող ակտիվ անվանել, քանի որ այն բավականին դանդաղ է ընթանում։ Երրորդ հանդիպումից հետո շոշափելի ոչ մի զարգացում չեղավ։ Թուրքիայի հայ համայնքը սկզբունքային առումով ողջունում է երկու երկրների միջև դիվանագիտական, տնտեսական և ընկերային հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 

-44-օրյա պատերազմից հետո Հայաստանի միջազգային դերի նշանակությունը բավականին նվազել է։ Արդյոք այս կարգավիճակով Հայաստանը կկարողանա՞ հավասարը հավասարի կարգավիճակով գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ 
-44 օրյա պատերազմի պարտությունը պատճառ չէ Հայաստանի Հանրապետության ինքիշխան, անկախ պետականությունը հարցականի տակ դնելու համար։ Անշուշտ, Հայաստանը հավասար ուժ է միջպետական ցանկացած բանակցային սեղանի վրա։ Ռազմական պարտությունից հետո էլ Հայաստանը շարունակում է մնալ անկախ պետություն։ 

-Պոսլի հայ համայնքը, Դուք, ինչպե՞ս եք վերաբերվում Թուրքիայի իշխանությունների որդեգրած սկզբունքին, համաձայն որի՝ Ադրբեջանի շահերից են բխեցնելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ 
- Պոլսի հայ համայնքի մասին չեմ կարող մեկնաբանություն անել։ Իմ կարծիքով՝ տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված Թուրքիան որոշ չափով ենթակա է Ադրբեջանի քաղաքական կամքին։ Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր չի լինի իրագործել՝ երրորդ, իսկ վաղը միգուցե չորրորդ կամ հինգերորդ կողմերի ակնկալիքները գոհացնելով։ Հայկական կողմի համար հարցադրումը շատ պարզ է: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները սառած են կամ հայ- թուրքական սահմանը փակ է Թուրքիայի միակողմանի որոշման պատճառով: Ուրեմն, եթե կցանկանան այդ սառույցը հալեցնել, Թուրքիայից պետք է այդ քայլերը ակնկալել։

-Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքականությունը։ Համայնքում ինչպե՞ս են վերաբերվում խնդրին։ Այս տարի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը թույլ չեն տվել մեծ մասշտաբով կազմակերպել։ 

-Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղորդված արշավի մեջ Հայաստանի դերակատարությունը երկրորդական է՝ ի տարբերություն աշխարհասփյուռ հայության: Ստամբուլում ցեղասպանության զոհերի հիշատակման զանգվածային վերջին միջոցառումը տեղի էր ունեցել երեք տարի առաջ: Համավարակի պատճառով նախորդ երկու միջոցառումները առցանց կատարվեցին, իսկ այս տարի Ստամբուլի քաղաքապետի որոշմամբ ընդհանրապես արգելեց այդ հավաքը։ Պետք է նշեմ նաև, որ վերջին ամիսներին բազմաթիվ համերգներ և ներկայացումներ ևս արգելվել են քաղաքապետերի կամ գավառապետների կողմից։ 

-Չավուշօղլուն վերջին շրջանում աչքի է ընկնում կոշտ և անընդունելի պահվածքով։ Վերջին օրինակներից մեկը, երբ գորշ գայլերի նշանը ցույց տվեց բողոքի ցույց անող հայերին։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայերի նկատմամբ այդպիսի դրսևորումներն անդրադառնո՞ւմ են համայնքի հանդեպ վերաբերմունքի վրա։

- Իրականում Չավուշօղլուի դրսևորած պահվածքը ամբողջովին համահունչ է Թուրքիայի նախագահ Էրդողանի հարձակողական ռազմավարությանը։ Հիշենք վերջինի թիկնապահների կոպիտ հարձակումը Վաշինգտոնում իր դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ։ Անհանդուրժողականությունն ավելի տարածված է իշխող քաղաքական ուժի շրջանակներից ներս։ 

-Ի՞նչ եք ակնկալում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից կամ հայ-թուրքական սահմանի բացումից։ 

- Բաց սահմանները հարաբերությունների կարգավորման երաշխիքն են, ինչպես նաև մարդկանց և ապրանքների ազատ շրջանառությունը։ Հայաստանում և հայկական Սփյուռքում շատերը մտահոգված են, թե սահմանների բացմամբ կամ ապրանքների ազատ շրջանառությամբ թուրքական արտադրանքը կներխուժի Հայաստան: Մրցակցության սկզբունքով ազատ շուկայի տնտեսության անխուսափելի հետևանքն է սա, որին կարելի է դիմակայել միայն նույն մակարդակի մատչելի տեղական արտադրությամբ։ Թուրքիան ևս ճգնաժամի մեջ է, հատկապես սննդամթերքի ներմուծման պատճառով։ Նման խնդիրը հաղթահարելու միակ միջոցը պետական պլանավորմամբ դասավորել երկրի արտադրական կարողությունները և ,ըստ այդմ, ձևավորել գյուղարդյունաբերության և արտադրության շտապ ու երկարաժամկետ ծրագրեր։

Հայկա Ալոյան

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™