Պարտադրված ընդունում ենք որոշակի օրենքներ՝ Հայաստանը հողին հավասարեցնելու համար. Նաիրի Սարգսյան
ՀարցազրույցAD TV «Հարցազրույցի» տաղավարում «Աուդիտորների Պալատի» նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի և Էկոնոմիկայի նախարարի հրապարակած թվերը չեն կարող ռեկորդային համարվել պրոֆեսիոնալների կամ տնտեսագետների համար։
Նա շեշտեց՝ կառավարության հայտարարած տնտեսական աճի թվերը ոչ միայն նորմայի սանդղակին չեն համապատասխանում, այլև ցածր են այդ սանդղակից։
«Աուդիտորների Պալատի» նախագահի խոսքով՝ հունվար-ապրիլ ամիսներին տնտեսության ակտիվության 9.4 տոկոս աճ է գրանցվել։ Շոգեքարշի դեր կատարողը շարունակում է մնալ ծառայությունների ոլորտը, որը աճել է 23.5 տոկոսով, իսկ գյուղատնտեսության ոլորտում աճի մասին խոսք անգամ լինել չի կարող։
Մանրամասները՝ Հայկա Ալոյանի հետ զրույցում։