Մինչև այս պահը մենք հաստատված 39 գերի ունենք. Փաշինյան
Քաղաքական
«Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը դա է եղել, ԵՄ-ի և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ օր առաջ գերեվարված մեր հայրենակիցներն պետք է վերադարձվեն»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հատարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ի դիրքորոշումն էլ է նույնը և հայկական կողմը ջանք է գործադրում օր առաջ այդ խնդիրը լուծելու համար:
«Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պահանջների հետ կապել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը, բայց մենք համաձայն չենք այդ մոտեցման հետ: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, բոլոր պահվող անձինք, ռազմագերիները պետք է վերադարձվեն»,-հայտարարեց կառավարության ղեկավարը:
Նա տեղեկացրեց, որ մինչև այս պահը հաստատված 39 հայ գերի կա Բաքվում, որոնցից մեկը վերջերս էր մոլորվել և հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո: