Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հանձնաժողովը քննարկել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքների հաշվետվությունը

Հասարակություն

«ՀՀ առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով (covid-19) պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը կքննարկվի հունիսի 10-ին` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ կայքից, որոշումն ընդունվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 25-ին հրավիրած արտահերթ նիստում: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ հարցը հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը` 2022 թ. առաջին եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ: Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում Բյուջետային գրասենյակը ստացել է 37 հարցում, որից 15-ը` պատգամավորներից, 5-ը` խմբակցություններից, 17-ը` մշտական հանձնաժողովներից:

Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել եւ ՀՀ ԱԺ նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաեւ պատգամավորներին տրամադրվել է 117 տեսակի համեմատական վերլուծություններով տեղեկանք: Դրանք, մասնավորապես, վերաբերում են ՀՀ պետական բյուջեների հարկային եկամուտներին, ծախսերին, ՀՀ պետական պարտքին եւ սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշներին: Որպես նոր տեղեկատվություն` ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված միջոցների եւ ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների վերաբերյալ ինֆոգրաֆիկ պատկերներով վերլուծական տեղեկանքներ են պատրաստվել ու տրամադրվել շահառուներին:

Գագիկ Բարսեղյանի խոսքով` Բյուջետային գրասենյակի աշխատակազմը ներգրավված է պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարության իրագործման եւ մոնիթորինգի գործընթացում:

Այլ երկրների բյուջետային գրասենյակների հետ համագործակցության շրջանակում «Միջազգային հանրապետական ինստիտուտի» աջակցությամբ Բյուջետային գրասենյակը սկսել է համագործակցել ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի հետ. մարտի 15-ին եւ 30-ին Աժ եւ ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակների միջեւ տեղի են ունեցել հեռավար քննարկումներ: Ներկայացվել է երկու գրասենյակների գործունեության շրջանակը: Հայ գործընկերներն առավել մանրամասն ծանոթացել են ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի կողմից մատուցված ծառայություններին:

Զեկուցողը տեղեկացրել է, որ համագործակցելու հեռանկարների վերաբերյալ հեռավար քննարկումներ են եղել նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անկախ ֆինանսական ինստիտուտների ցանցի պատասխանատուների հետ: Պայմանավորվածություն կա հեռավար քննարկում կազմակերպել Իռլանդիայի խորհրդարանական բյուջետային գրասենյակի հետ:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը բարձր է գնահատել Բյուջետային գրասենյակի աշխատանքը: Նա առաջարկել է ակտիվացնել եւ էականորեն մեծացնել աշխատանքների ծավալը` հիմնավորված ավելացնելով մասնագիտացում ունեցող փորձագետների հաստիքներ: Գեւորգ Պապոյանը նաեւ կարեւորել է միջազգային փորձի ուսումնասիրությունը: Անդրադառնալով Ավստրիա կատարած վերջին այցելությանը` նա նշել է, որ տվյալ երկրի փորձն ու հետաքրքիր գաղափարները կարելի է կիրառել նաեւ Հայաստանում: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է գույքագրել առկա խնդիրների, հարցերի շրջանակը եւ որոշակի եզրակացության հանգելով` պատշաճ նախապատրաստվել աշնանային նստաշրջանին:

Արմավիրի մարզպետարանի վարչության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը
ՃՏՊ Ուշիի ոլորաններում․ կան զոհեր և տուժածներ
Բայդենն այսօր կստորագրի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին փաստաթղթերերը
Աչաջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ մանրամասներ
Օրվա աստղագուշակ
«Հրապարակ». Փարամազյանը որոշել է «Փարսյան-2» անել
«Հրապարակ». Ովքեր են ՏԻՄ ընտրություններում պայքարելու Սիսիանի համայքնի ղեկավարի պաշտոնի համար
«Ժողովուրդ»․ Անշարժ գույքի գներն ավելի են բարձրանալու
«Ժողովուրդ». Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում
«Ժողովուրդ»․ Դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը
«Ժողովուրդ»․ Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել. Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է
36 ժամ գազ չի լինի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
«Ապարան թան պլյուս» ապրանքանիշը վերացրել է խախտումները. ՍԱՏՄ
Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կան վիրավորներ
Տարոն Նազարյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ
Երևանի, Լոռու և Շիրակի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 2 357 խախտում
Անունը դնում են ուսումնական հավաքներ, բայց «ուսումնական» բառը փնտրում ու չես գտնում․ Տիգրան Աբրահամյանը՝ եռամսյա հավաքների մասին
Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի հավաքականի մրցակիցը վերջին տուրում
Ոչ մի պարագայում չխոչընդոտել ոստիկանության ծառայողների աշխատանքը․ Ոստիկանություն
Ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի Կառավարության շենքի մոտ անցկացվեց բողոքի ակցիա
ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար․ Financial Times
ՌՈ բաժիններ են տեղափոխվել մի շարք զինծառայողներ, որոնք զինծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց․ ՊՆ
Շախմատի օլիմպիադա․ Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց Ադրբեջանին
Նոր նշանակումներ դատական համակարգում՝ նախագահի հրամանագրերով
ՌԴ նախագահը Կարեն Շախնազարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով
Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը յոթ ամիսներին կազմել է 770 հազար
Տնային պայմաններում խնամք է ստանում տարեց և հաշմանդամություն ունեցող շուրջ 1820 շահառու
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը
Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
46-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին
6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից
Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը կդադարեցվի
Չինաստանի և Սինգապուրի գիտնականները հենիպավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել
Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը
Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան
Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում
Ենոքավանի մոտ ուսուցչուհին աշակերտների հետ մոլորվել է անտառում
Երեւանի քաղաքապետարանը 15 տրոլեյբուս կգնի
Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ)
Վիրավորում ստացած 10 զինծառայող բուժում է ստանում Երևանում․ ՊՆ-ն՝ վիրավորների առողջական վիճակի մասին
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում. տուժածներ չկան
Ահազանգ է ստացվել, որ բարձրահարկ շենքի ավտոկայանատեղիում կասկածելի ճամպրուկ կա
Որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ կապված մահացությունների թիվը․ Վլադիմիր Կարապետյան
Oգոստոսի 5-ից 8-ը բացահայտվել է հանցագործության 102 դեպք
Թբիլիսյան խճուղում բախվել են Lexus-ը, Nissan Tiida-ն, Mercedes-ն ու 2 Opel-ները. 5 վիրավորներից մեկը հղի կին է
42-ամյա տղամարդու՝ Սևանա լճում ջրահեղձ լինելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™