Ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու․ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է
Հասարակություն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին՝ ժամը 10։00-ին, ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից նախատեսվում են հարկադիր քարաթափման աշխատանքներ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ–/Մ-2/ ճանապարհահատվածում` Եղեգնաձորի կողմից (Սալլի-Շատին)։ Ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու։