Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը չի ուշացել․ ԱԳՆ խոսնակ
Հասարակություն
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքեց ԱՄՆ–ում գտնվելու ժամանակ Արարատ Միրզոյանի՝ սենատորների հետ հանդիպմանն ուշանալու մասին լուրերը։
«Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին։
Մամուլին կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։