Կարոտել են իրենց աթոռները. Տիգրան Արզաքանցյանը՝ ընդդիմության ցույցերի մասին
ՀարցազրույցAD TV-ի «Հարցազրույցի» տաղավարում «Հայրենյաց ուժ» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ ընդդիմության ակցիաները մի շարք նախկին պաշտոնյաների՝ սեփական աթոռները կարոտելու հետևանք են միայն։
Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ Արզաքանցյանը նշեց, որ Պաշտպանության նախարարությունը որևէ բարեփոխում չի իրականացրել։ Մինչդեռ բանակը պետք է վերազինել, պատրաստել ու հավասարը հավասարի դիրքերից խոսել Ադրբեջանի հետ։
Արզաքանցյանը հայտնեց նաև, որ ԱՄՆ-ից հետո պատրաստվում է գրասենյակներ բացել Շվեյցարիայում, Իտալիայում և այլ երկրներում։
Մանրամասները՝ Հայկա Ալոյանի հետ հարցազրույցում։