Մալաթիայի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հասարակություն
Մայիսի 23-ին՝ ժամը 15։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մալաթիայի փողոցի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։39-ին։