Ռուսաստանը կփորձի թերագնահատել այս քայլը, բայց մտքի մեջ հիմա «մատը կծել» է արդեն. Արա Պապյանը՝ Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածություն տալու մասին Ներգնա տուրիզմը Հայաստանում ակտիվացել է.որքա՞ն գումար է հարկավոր մեր երկրում հանգստի համար Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող. տնտեսագետը՝ անկանխիկ վճարումների օրենքի մասին Ուլիխանյանը հեռացավ ՔՊ-ից, Երևանը հայտնվել է գերհզոր ամպրոպի ազդեցության ներքո. օրվա լրահոս ՌԴ-ի և Ադրբեջանի մերձեցման մեղավորը մեր իշխանություններն են. ադրբեջանագետ Մոնտաժված ձայնագրությամբ վերջնական եզրակացություն անել ճիշտ չէ. Գրիգոր Բեքմեզյանը՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի մասնակցությանբ աղմկահարույց ձայնագրության մասին Ո՞վ է Ջհանգիրյանի «վզին դրել» և ովքե՞ր են գլխավորելու ՔՊ-ի ցուցակը. օրվա լուրերը՝ տեսաշարով «Հայբիզնեսբանկ»-ը տուգանվել է, իսկ ՔՊ- ականները Գորիս են գնում պետբյուջեի հաշվին. մամուլ Դոն Պիպոն նոր շարժում կառաջնորդի, իսկ Մոսկվան խոսում է հայ զինվորի մահվան մասին Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը՝ Նուբարաշենի բանտից Ազնիվ կլիներ, որ ավագանին Հայկ Մարությանից հետո լուծարվեր. Իզաբելլա Աբգարյան Վանեցյանը փորձում է իրագործել երրորդ ուժի ֆենոմենը. քաղաքագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հնարավոր չէ միջազգային նման իրավիճակում անվերջ խաղաղ Բրյուսելի, Վաշինգտոնի և Մոսկվայի լարերի վրա․ դա կբերի աղետի․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը իր հերթական հոդվածում անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին և այս համատեքստում Հայաստանում տիրող իրավիճակին։

Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև

«Երևանում կայացած ժողովրդավարական ֆորումը տագնապային ազդեցություն թողեց, հատկապես՝ բրյուսելյան հանդիպումից առաջ։ Տպավորություն է, որ Արևմուտքը ժողովրդավարության դրոշով ցանկանում է Հայաստանում հակառուսական նոր պլացդարմ ստեղծել՝ վերցնելով տարածաշրջանային զարգացումների  նախաձեռնությունն իր ձեռքը։

Բնականաբար, Ռուսաստանը դա անպատասխան չի թողնելու, հատկապես այս փուլում, հատկապես՝ հաշվի առնելով, որ բացառապես ի´ր զորքերն են ապահովում այստեղ խաղաղություն։Եթե, ըստ արևմտյան տեսլականի, կարելի է «մինչև վերջին ուկրաինացին» պայքարել Ռուսաստանի դեմ, ապա ինչո՞ւ մինչև վերջին հայը հնարավոր չէ Արևմուտք-Ռուսաստան նոր առճակատման թատերաբեմ ստեղծել Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում։ Կարծես թե արդեն բոլորին է տեսանելի հումանիստական քաղաքական մտքի ճգնաժամը աշխարհի խոշոր խաղացողների մոտ, այնպես որ մարդկային կյանքի՝ որպես գերագույն արժեքի և հումանիտար մյուս սկզբունքների գերակայության վրա այսօր հույս դնելն առնվազն երեխայություն է, իսկ որոշ դեպքերում՝ պարզ երեսպաշտություն։

Արդեն փաստ է, որ 21-րդ դարում համաշխարհային բևեռների առճակատումը կարող է ընթանալ Կիևի, Խարկովի, Օդեսայի և մյուս խոշոր քաղաքների հրթիռակոծմամբ։ Սա արդեն «в порядке вещей» կամ “the newest normal”։

Այսօրվա աշխարհում արդեն ամեն ինչ կարելի է, հետևաբար՝ խաղաղ Երևանը, Կապանը, Մեղրին և մյուսները չունեն ոչ մի իրական երաշխիք։

Ակնհայտ է, որ Արևմուտքի ճնշումները Նիկոլի վրա չեն թուլանում և չեն թուլանալու։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը կոշտ է արձագանքելու։ Ռուսաստանն այս փուլում դիվանագիտական աշխատանքի մարզավիճակում չէ։

Մենք պետք է ուկրաինական օրինակով շատ հստակ հասկանանք, որ  կանգուն քաղաքներն ու մարդկանց կյանքերը շատ ավելի կարևոր են, քան՝ միջազգային հանրության՝ պայքարի խրախուսող կոչերը, աջակցության դրսևորումները, PR ակցիաները, Եվրատեսելի մրցանակը, «մենք բոլորս ուկրաինացի ենք» շապիկները և այլ դրսևորումներ։

Նիկոլը ձևակերպել է, որ պետությունն ու իշխանությունը անձնապես և բացառապես ինքն է, փակվել է ոստիկանական զորքերով՝  ստեղծելով  կառավարման անոմալիա։ Իսկ փողոց դուրս եկած հանրությունը դեռ չի կարողանում ավելի ազդեցիկ դառնալ։

Սա ամենապարարտ միջավայրն է՝ աղետը գրկաբաց ընդունելու համար։ Հայաստանից այսօր պահանջվում են բացառիկ սառը որոշումներ, պրագմատիզմ, գրագիտություն։ Մենք այսօր անում ենք ուղիղ հակառակը՝ մնալով էմոցիոնալ անելանելիության ֆորմատում։ Հնարավոր չէ միջազգային նման իրավիճակում անվերջ խաղաղ Բրյուսելի, Վաշինգտոնի և Մոսկվայի լարերի վրա։ Դա ուղղակիորեն կբերի աղետի։

Անկեղծ ասած, Հայաստանի՝ չսխալվելու արահետը շատ փոքր է։

Այս պայմաններում մեր խնդիրն է՝ ունենալ կոնսոլիդացիոն իշխանություն և խոսել հանրության հետ:

Ցավոք, այս պահին ունենք լրիվ հակառակը։

Լավագույն լուծումը կլիներ Նիկոլի ինքնակամ խաղաղ հեռանալը։ Կշահեինք ժամանակ, կմեղմվեր ներքին լարվածությունը։

Ընդունելի լուծում կլիներ իշխող թիմի կողմից քայլը՝ փոխել իրենց լիդերին։ Էապես կթուլանար ներքին լարվածությունը, լայն հնարավորություն կբացվեր երկխոսության համար։

Երրորդ լուծումը Դիմադրության շարժման բովանդակային և կառուցվածքային վերափոխումն է։

Դիմադրության շարժման հակաթուրքական շրջապտույտից պետք է դուրս գալ ու վերածվել հետպատերազմյան Հայաստանի վերելքի շարժման: Սա կբերի նոր շրջանակների ներգրավման, թույլ կտա՝ հասկանալի դառնալ հարևանների և միջնորդների համար, վերջապես՝ կբերի հանրային ավելի լայն աջակցության։ Պետք է հստակ և իրատեսական ասելիք ունենալ Հայաստանի առջև կանգնած ամենասուր հարցերի շուրջ։ Պետք է թե´ ներսի, և թե´ դրսի հանրության համար տեսանելի դառնալ որպես վստահելի, իրավիճակի լրջությունը հասկացող ևկարևոր լուծումների պատրաստ քաղաքական հանրույթ։

Հիմա Հայաստանին պետք է իշխանություն, որը սառը կգնահատի միջազգային և ներքին իրավիճակը, չի առաջացնի ավելորդ սպասումներ կողմերից որևէ մեկի մոտ, հստակ կձևակերպի իր առաջնահերթությունները, կողմերի հետկլինի լրիվ անկեղծ, մշտական երկխոսության մեջ կլինի հանրության հետ։

Հայաստանին պետք է իրոք սոլիդ, պահի լրջությունը գիտակցող, արկածախնդրությունից երկիրը զերծ պահող իշխանություն։ Սա պարզապես կենսական անհրաժեշտություն է»։

Վաղվանից սկսվում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը․ ԳԹԿ
Դվինի հայ-իտալական հնագիտական արշավախումբն սկսել է Դվինի շրջակայքի հետախուզական աշխատանքները
Դանակահարություն Արարատ գյուղում. 45-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հրապարակավ հրաժարվում ենք ձեւական հարց ուղարկելուց. խմբագիրներ
Ռուսաստանը կփորձի թերագնահատել այս քայլը, բայց մտքի մեջ հիմա «մատը կծել» է արդեն. Արա Պապյանը՝ Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածություն տալու մասին
Հունաստանի հյուպատոսությունները դադարեցրել են վիզայի դիմումների ընդունումը Ռուսաստանի քաղաքացիների համար
Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ
Գեղարքունիքի մարզի ‬զորակոչային հանձնաժողովը հերթական նիստում քննարկել է ‬2022 թվականի ամառային ‭զորակոչի ընթացքին վերաբերող հարցեր
Ռոնալդուն չի ներառվել «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստների տասնյակում
Այս մենամարտից հետո բոլորը կխոսեն իմ մասին. Արման Ծառուկյանը՝ Գամրոտի հետ մենամարտի մասին
Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում «Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտի՝ խնդիրներ, առաջարկվող լուծումներ» թեմայով
Պատմական օր է, Վրաստանի եվրոպական հեռանկարը ճանաչված է. Զուրաբիշվիլի
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ավստրիացի խորհրդարանականներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին
Կարեն Թռչունյանը ԵՊՀ-ում մասնակցել է գիտակրթական հետազոտական կենտրոնի բացման արարողությանը
Վարչապետն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
Մարզիչը փրկել է սինխրոն լողորդուհուն, ով ելույթի ժամանակ կորցրել է գիտակցությունը
Ջանի Ինֆանտինոն շնորհակալական նամակ է հղել ՀՖՖ նախագահին
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել
Ձերբակալվել է Թուրքիայում անտառային հրդեհի հեղինակը
«Խաղաղապահների» անվան տակ Արցախում գտնվող ռուսական զորքը մեղմ ասած չի իրականացնում իր առաքելությունը. ԱԺ Բևեռ
Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը արգելոց-թանգարանների մուտքն ազատ է. ԿԳՄՍ նախարարություն պահպանության ծառայություն ՊՈԱԿ
Գնել Սանոսյանն այցելել է Ազատի ջրամբար
Արկղերով կանեփ, պլաստմասե շշեր՝ կանեփանման զանգվածով․ Շիրակի մարզի պարեկների բացահայտումը
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ազատի ջրամբարից
Կարեն Գիլոյանը մասնակցել է Գյումրիի համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքի բացմանը
Ներգնա տուրիզմը Հայաստանում ակտիվացել է.որքա՞ն գումար է հարկավոր մեր երկրում հանգստի համար
4 առաջատար Ջերմուկի միջազգային մրցաշարում
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովի հետ
Ռուս պատրիարք Կիրիլը պատարագի ժամանակ ընկել է (տեսանյութ)
Խնդիրների պատճառով Եկատերինբուրգ- Երևան չվերթի օդանավը վերադարձել էր «Կոլցովո» օդանավակայան․ այժմ այն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում
Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը շարունակվում է
Մխիթար Հայրապետյանն այսօր ամուսնանում է
Դանակահարություն Արարատ գյուղում. հանցագործությունը բացահայտվել է
Վայոց Ձորի մարզում մեղուն խայթել է 37-ամյա վարորդին, ով Chevrolet Pickup-ով բախվել է ծառին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սլովենիայի նախագահին
Համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ․ ԱՀ նախագահ
«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է եռակողմ գործընթացներին․ հայտարարություն
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Ապարանում բողոքի ակցիա են անում Նիգավանի արյունահեղության զոհերի հարազատները
Վարչապետը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Քրիստինա Կվիենի և Լորա Հոչլայի նշանակումները
Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող. տնտեսագետը՝ անկանխիկ վճարումների օրենքի մասին
Արթուր Դավթյանը պարգևատրվել է «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով
Արցախցի սամբիստները 3 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Հրդեհ Արմավիր քաղաքում
ԱԺ պատգամավորի ազգականի ողբերգական ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ
Դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել Բայդենի հետ
Բացահայտվել և չեզոքացվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը
Փրկարարները բացել են փակ դռներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™