«Յոթ օր շարունակ Երևանը կլինի բռնցքամարտի միջազգային մայրաքաղաք»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Հայաստանը պատիվ ունի մայիսի 21-31-ը հյուրընկալել Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը: Մենամարտերը կտևեն յոթ օր շարունակ: Հաջողություն եմ մաղթում բոլոր մարզիկներին:
Բազկի ամրություն Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներին»,-գրել է ՀԱՕԿ նախագահը։ Գրառմանը կից Գագիկ Ծառուկյանը առաջնության բացման մասին պատմող տեսանյութ է հրապարակել։