Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք, 1 մահ
Կորոնավիրուս
Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 22 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422939-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Կատարվել է 11121 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 541 պացիենտ:
Առ այսօր ապաքինվել է 412090 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 19:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի. մահացածների թիվը 8624 է: